Ուկրաինայի տնտեսությունն այս տարի կնվազի 35 տոկոսով, կանխատեսում է Համաշխարհային բանկը, հայտնում է Reuters-ը։ Նրա հաշվարկներով՝ երկրի վերականգնումը կարժենա առնվազն 349 միլիարդ դոլար, ինչը 1,5 անգամ գերազանցում է Ուկրաինայի նախապատերազմական տնտեսությանը։ «Ուկրաինան դեռեւս հսկայական ֆինանսական աջակցության կարիք ունի»,- ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Աննա Բյերդեն: Այնուամենայնիվ, ուկրաինական տնտեսության վերաբերյալ բանկի գնահատականը նշանավորում է հունիսին կանխատեսված 45,1 տոկոս ազատ անկման համեմատ բարձրացումը: Եվ սպասվում է, որ Ուկրաինայի տնտեսությունը աճի կվերադառնա 2023…
Կարդալ ավելինՀունաստանի ԱԳՆ-ն կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ գերիների մահապատժի մեղավորներին
Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ գերիների մահապատժի մեղավորներին, այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի՝ Twitter-ում տարածած հայտարարության մեջ։ «Չափազանց ցնցված եմ ադրբեջանական զորքերի կողմից անզեն հայ գերիների մահապատժի մասին սարսափելի հաղորդումներից։ Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության այդպիսի գործողությունները եւ կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։
Կարդալ ավելին«ԱՅՍ ՏԱՐԻ ԽԱՂՈՂԸ ՄԹԵՐՎԵԼ Է ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ». ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Պռոշյան»-ի կոնյակի գործարանի արտադրանքը հայտն է տեղական սպառողներին և նրա սահմաններից դուրս:Բանն այն է, որ գինու և կոնյակի հատընտիր արտադրանքը արտադրվում է ավանդական ձևով սակայն ՝ գործարանը շուրջ 30 տարի կարողացել է նոր խոսք ասել արտադրության մեջ քանի-որ նա մշտապես վերազինել է ժամանակակից տեխնոլոգիաներով,ստեղծելով նոր արտադրատեսակներ համալրելով գործարանը լավագույն գինեգործ-վարպետներով, ինչպես նաև ժամանակի ընթացքում ներկրելով եվրոպական նոր հոսքագծեր , որը խթանել է արտադրության որակի բարձրացմանը և այն պահպանելով լավագույն դիրքը հայկական շուկայում: Գործարանը իր տնտեսությունը…
Կարդալ ավելինԵԱ․ Հայաստանի 3 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալների համար
Իտալիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի երեք մասնակից։ Պատանի հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 52 կգ աշային Էրիկ Առստամյանն ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Կիսաեզրափակիչում Վաղարշակ Քեյանը հաղթել է բուլղարացի Ալեքսանդր Պապովին, Էրիկ Առստամյանը ուժեղ է եղել իռլանդացի Ջոն Հարթիից, իսկ Երանոս Օհանյանը պարտության է մատնել Իտալիան ներկայացնող Գաբրիել Մորալին։
Կարդալ ավելինԱրդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը. Փաշինյան
Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջին անգամ հրաժարվել է մայիսին՝ խախտելով Բրյուսելում տված խոստումը, իսկ երկրորդ անգամ՝ հիմա. Ադրբեջանը Վաշինգտոնում պարտավորվել էր մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերու»,- գրել է ՀՀ վարչապետը։ Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ…
Կարդալ ավելինՀակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից կսկսի Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը. Հաջորդ մեծ գործը Գագիկ Բեգլարյանինն է
Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, դատարան է ներկայացրել 18 հայցադիմում, որոնց ընդհանուր հայցագինն այս պահի դրությամբ շուրջ 77,7 մլրդ դրամ կամ 191.5 միլիոն ԱՄՆ դոլար է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության աշխատակազմից: Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից կսկսի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը՝ այս պահին շուրջ 19 մլրդ դրամ հայցապահանջով: Հաջորդ՝ ամենամեծ հայցագնով գործերից մեկը վերաբերում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և նրա հետ փոխկապակցված անձանց: Հայցապահանջը՝ շուրջ…
Կարդալ ավելինՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Լեհաստան. Հուշագիր կստորագրվի
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնիի հրավերով հոկտեմբերի 3-ին մեկնել է Վարշավա համատեղ իրականացվող «Մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում։ Հանձնաժողովից հայտնում են, որ այցի ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի: ՄՊՀ մասնագետները կծանոթանան վճարումների հետաձգումներին և պայմանագրային առավելություններին առնչվող խնդիրների կարգավորման Լեհաստանի փորձին:
Կարդալ ավելինԵՏՄ երկրներն ունեն բավական ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար. ԵՏՀ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուս-1 հեռուստաալիքի եթերում ասել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրներն ունեն բավարար ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար։ Մյասնիկովիչը նշել է, որ հանձնաժողովը հստակ հասկանում է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ միասնական Արեւմուտքի ոչ բարեկամական քայլերը դեռ երկար կշարունակվեն։ «Մենք պետք է ապահովենք հետագա զարգացում։ Բազմաթիվ ռեսուրսներ կան, որոնք մենք պետք է անպայման օգտագործենք»,-նշել է նա։ Մյասնիկովիչը միկրոէլեկտրոնիկան համարում է ԵՏՄ շրջանակում համագործակցության զարգացման առանցքային ոլորտ։ Երկրորդ հիմնական ուղղությունը,…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության» ծրագրի իրականացման հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դպրոցներում առկա են տարաբնույթ խնդիրներ՝ երեխաներին անհրաժեշտ հոգեբանական աջակցության և բուլինգի հետ կապված: Նա տեղեկացրել է, որ վերջերս հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը, համաձայն որի՝ հաջորդ ուստարվանից…
Կարդալ ավելինԺամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Կարդալ ավելին