Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը կքննարկվի խաղաղության պայմանագիրը

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը կքննարկվի խաղաղության պայմանագիրը

Այս ամսվա վերջին կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը, այսօր օկուպացված Շուշիում ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նա Ադրբեջանի կողմից հույս է հայտնել, որ հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող աշխատանքային խմբի կազմակերպումը։ Իսկ ամսվա վերջին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները՝ տրանսպորտակոմունիկացիոն հարցերը եւ սահմանազատումը քննարկելու համար։

Կարդալ ավելին

«Ո՞վ է պատասխան տալու «Սուրմալուի» դեպքի համար եւ ի՞նչ փոխհատուցում է տրվելու տուժածներին»․ Անդրանիկ Թեւանյան

«Ո՞վ է պատասխան տալու «Սուրմալուի» դեպքի համար եւ ի՞նչ փոխհատուցում է տրվելու տուժածներին»․ Անդրանիկ Թեւանյան

Շատ կարեւոր է նաեւ «Սուրմալուի» տնտեսվարողների փոխհատուցման հարցը. մարդիկ մեղավոր չեն, որ պետությունն իր ֆունկցիան չի կատարել եւ իրենց բիզնեսը հրդեհի, պայթյունի զոհ է դարձել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։ «Ո՞վ է պատասխան տալու «Սուրմալուի» դեպքի համար եւ ի՞նչ փոխհատուցում է տրվելու տուժածներին «Սուրմալուի» պայթյունին զոհ գնաց 16 մարդ: Կան բազմաթիվ վիրավորներ: Տուժեցին նաեւ տնտեսվարողները, որոնք հսկայական գումարներ կորցրեցին կամ կորցրեցին վարկերը մարելու հնարավորությունները: Հարց է առաջանում՝ ո՞վ…

Կարդալ ավելին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատը որեւէ մեկը չի չեղարկել․ ՀՀ ԱԳՆ. «Ազատություն»

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատը որեւէ մեկը չի չեղարկել․ ՀՀ ԱԳՆ. «Ազատություն»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորմանը, եւ այս մանդատը որեւէ մեկը չի չեղարկել, «Ազատության» խնդրանքով, արձագանքելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակմանը Բաքվի կոշտ արձագանքին, ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։ Օգոստոսի 24-ին Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդեց պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակման մասին։ Բաքուն կոշտ արձագանքեց՝ գրեթե չգործող Մինսկի խումբը…

Կարդալ ավելին

5 առասպել կրծկալների մասին

5 առասպել կրծկալների մասին

ԱՌԱՍՊԵԼ 1. ԿՐԾԿԱԼԻ «ՄԵՏԱՂՆԵՐԸ» ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ ԿՐԾՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Այս տարածված առասպելն առաջացել է 1995թ. լույս տեսած «Հագնված սպանության համար» գրքի հեղինակների թեթեւ ձեռքով։ Հեղինակները պնդում էին, որ օրական 12 ժամ մետաղներ ունեցող կրծկալ կրող կանայք  կաթնագեղձի քաղցկեղ ձեռք բերելու ավելի մեծ ռիսկի են ենթարկված։ Իբր, կրծկալները սահմանափակում են լիմֆատիկ հանգույցների գործունեությունը։ ԱՄՆ-ում առողջապահության ոլորտի Հետազոտությունների ազգային կենտրոնը հայտարարել է, որ դրա որեւէ ապացույց չկա։ Ավելին, կենսաբանական հեղուկները լիմֆատիկ հանգույցներում վեր են բարձրանում թեւատակերում,…

Կարդալ ավելին

Հայաստանում շինարարության ծավալները շարունակում են աճել. Եվրասիական փորձագիտական ​​ակումբ

Հայաստանում շինարարության ծավալները շարունակում են աճել. Եվրասիական փորձագիտական ​​ակումբ

Շինարարության ծավալը, ըստ հետազոտության, 2022-ի հունվար-հունիսի ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12.7 տոկոսով։ Հայաստանում շինարարության ծավալները շարունակում են աճել ինչպես բյուջետային ծրագրերի (դպրոցներ, հիվանդանոցներ եւ այլն), այնպես էլ բնակելի շենքերի մասնավոր շինարարության հաշվին։ Այդպես, հուլիսի 1-ից աստիճանաբար կրճատվում է հիփոթեքային վարկի գնորդների եկամտահարկի վերադարձի ծրագիրը։ Այդ կապակցությամբ կառուցողապատողները առավելագույն մետրաժ ստեղծել՝ հետագայում վաճառելու համար։ Շինարարության ծավալը, ըստ հետազոտության, 2022-ի հունվար-հունիսի ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12.7 տոկոսով։

Կարդալ ավելին

Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր

Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 25-ի հրամանագրով ՀՀ վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքից։ Նշենք նաեւ, որ Սամվել Հովակիմյանը վարչական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնել է 2012 թվականի փետրվարի 20-ից:

Կարդալ ավելին

Նավթի համաշխարհային գները բարձրանում են

Նավթի համաշխարհային գները բարձրանում են

Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտյան բարձրանում են, շուկաները շարունակում են սպասել ՕՊԵԿ+-ի արդյունահանման մասին որոշմանը՝ գնահատելով նաեւ ԱՄՆ-ում մեկ շաբաթում նավթի պաշարների անկման մասին տվյալները, վկայում են աճուրդների տվյալները։ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն ավելացել են 0,55 տոկոսով՝ մեկ բարելը 101,78 դոլար, WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսներինը՝ 0,43 տոկոսով՝ 95,3 դոլար։ Նավթի գները շարունակում են բարձրանալ ՕՊԵԿ+-ի արդյունահանման հնարավոր կրճատման մասին Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարի խոսքերից հետո։ Արդյունքում՝ Brent նավթի արժեքը կայունացել է մեկ բարելը 100 դոլարից…

Կարդալ ավելին

Թուրք մտավորականները կոչ են արել բացահայտել Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրը

Թուրք մտավորականները կոչ են արել բացահայտել Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրը

Թուրքիայում թվով 424 հոգի ստորագրել են հայտարարության տակ, որով կոչ է արվում բացահայտել Կարո Փայլանի դեմ 2016 թվականի նախատեսված եւ կիսատ մնացած մահափորձի ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը,  թուրք գրողներ, լրագրողներ, փաստաբաններ եւ այլք մոտ 424 հոգի կոչ են արել իշխանություններին դեմ դուրս գալ խորքային պետությանը եւ մաֆիոզ կառույցներին եւ բացահայտել Կարո Փայլանի դեմ 2016-ին նախապատրաստած եւ կիսատ թողած մահափորձի ծրագիրը։ Նշենք, որ օրեր առաջ Կարո Փայլանի փաստաբանը գրառում էր արել, որ Կարո…

Կարդալ ավելին

Ամռանը ցորենի, եգիպտացորենի եւ այլ հումքային ապրանքների գները կտրուկ նվազել են․ AP

Ամռանը ցորենի, եգիպտացորենի եւ այլ հումքային ապրանքների գները կտրուկ նվազել են․ AP

Ամռանը ցորենի, եգիպտացորենի եւ այլ հումքային ապրանքների գները, որոնք կազմում են աշխարհի պարենային մատակարարումների մեծ մասի հիմքը, կտրուկ նվազել են, հաղորդում է AP-ն: Սա երկար սպասված ազդանշան է սպառողների համար, որոնք բախվում են պարենային ապրանքների բարձր վճարների եւ ներդրողների հետ, որոնք հուսով են, որ գնաճը կթուլացնի իր ազդեցությունն ընդհանուր առմամբ տնտեսության վրա: Գարնանից ցորենի գները նվազել են մոտ 40 տոկոսով, իսկ եգիպտացորենինը՝ մոտ 25 տոկոսով: «Դա պետք է օգնի, հարցը միայն այն է, թե որքան…

Կարդալ ավելին

Տեսչական մարմինը 15 օրում Սյունիքում կշռել է գրեթե 3000 տրանսպորտային միջոց. 188 վարչական արձանագրություն է կազմվել

Տեսչական մարմինը 15 օրում Սյունիքում կշռել է գրեթե 3000 տրանսպորտային միջոց. 188 վարչական արձանագրություն է կազմվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։  Այս մասին հայտնում են Տեսչությունից: ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության ու Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները օգոստոսի 10-24-ը Սյունիքի մարզի Սիսիանի անշարժ հենակետում կշռել են 2099 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում 188 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։ Նշենք, որ բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ տեսչական վերահսկողությունն իրականացվում է…

Կարդալ ավելին
1 469 470 471 472 473 568