ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Շամս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Աճառյան փ․), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ -սննդի կառույցը ապահովված չի եղել ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով, – կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, – սննդի կառույցը ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի` սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով, – առաստաղը, պատերը, հատակը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, – դեպի դուրս բացվող…
Կարդալ ավելինՄեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում
ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ ՝ Ս.թ. օգոստոսի 26-ին ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից ցանկացողները կարող են ձեռք բերել «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամներ երկու քաշային տարբերակներով՝ 3,11 գրամ (1/10 ունցիա) և 31,1 գրամ (1 ունցիա), ինչպես նաև «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամներ չորս քաշային տարբերակներով՝ 1 գրամ, 7,78 գրամ (¼ ունցիա), 15,55 գրամ (½ ունցիա) և 31,1 գրամ (1 ունցիա): «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամները, ինչպես նաև «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները ձևավորվել և հատվել են գերմանական…
Կարդալ ավելինՀանրապետական հանձնաժողովն ամփոփել է աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները(տեսանյութ)
Օգոստոսի 23-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին տարբեր նախարարություններից ու պետական մարմիններից հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներ։ ՀՀ կառավարությունը օգոստոսի 15-ին հաստատել էր Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման կարգը: Նիստը կազմակերպվել էր ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների վերաբերյալ Կառավարությանն…
Կարդալ ավելին«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը 10 տարեկան է
«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը 10 տարեկան է:«Գութան» Հայաստանի ազգային-ավանդականերգի-պարի ամենամյա փառատոնը, որն իրականացնում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնը, այս տարի տոնում է հոբելյանական 10-ամյակը: Փառատոնին մասնակցում են ավանդական երգու պարի լավագույն խմբերը, յուրաքանչյուր տարի շուրջ 20 խումբ` թվով 400 և ավել մասնակից-արտիստ ելույթ են ունենում «Գութանի» բեմում: Այս տարի փառատոնի մասնակից խմբերն են` «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Տարոնցիներ», «Նուբար»,«Վերադարձ», «Մասունք», «Տավրոս»/Մասիս/, «Գորանի», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին», «Ծիլք», «Ծովակ», Արցախի «Մենք ենք մեր…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 23-ին, կազմել է 388.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 431․42 դրամ (նվազել է 1.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.15 դրամ (աճել է 0.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.24 դրամ (նվազել է 0․03 դրամով)։
Կարդալ ավելինԱնկախության հռչակագիրը ՀՀ լինելիության անքակտելի իրավունքի կյանքի կոչման առաջին քայլն էր․ Խաչատուրյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ. «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, 34 տարի առաջ այս օրը Հայաստանի նորագույն պատմությունը համալրվեց մի իրողությամբ, որը ելակետային էր դառնալու բազմադարյա դադարից հետո մեր պետականության ու պետության վերածննդի համար՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Անկախության հռչակագրով ազդարարվեց մի նոր շրջափուլի մեկնարկը, որի տրամաբանական շարունակությունն ու վերջնակետը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի կայացած Անկախության հանրաքվեն էր: Հռչակագիրը սակայն, մեկանգամյա փաստաթուղթ չէ, այլ շատ…
Կարդալ ավելինԱնհայտ անձը բութ գործիքով հարվածել է Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի գլխին ու փախուստի դիմել
Գիշերը ժամը 1։30–ի սահմաններում Շիրակի մարզի Ախուրյան համայնքում անհայտ անձը բութ գործիքով մեկ հարված է հասցրել Ս. Սահրադյանի գլխին` ետևից` պատճառելով նախնական տվյալներով թեթև վնաս, և դիմել փախուստի։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ NEWS.-am–ի տեղեկություններով՝ տուժողը Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Սահակ Սահրադյանն է։ «Գիշերը ժամը 3-ի սահմաններում հաղորդում ստացվել է այն մասին, որ անհայտ անձը մեկ հարված է հասցրել Ս. Սահրադյանի գլխին` ետևից` պատճառելով նախնական տվյալներով թեթև վնաս, և դիմել փախուստի։ Հաղորդման առթիվ քրեական վարույթ…
Կարդալ ավելինՊուտինը Փաշինյանի հետ զրույցում հաստատել է ՌԴ պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի մշակմանն աջակցելու հարցում.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկումները շարունակվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու պետական այցի ընթացքում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հաստատվել է ռուսաստանյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում», – ասվում է հաղորդման մեջ։ Երկկողմ օրակարգի…
Կարդալ ավելինԱՇՏԱՐԱԿՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է , որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Թամարա Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ սննդի կառույցները նախագծված, կառուցված ու դասավորված չեն եղել այնպես, որ բացառեն կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը սննդի մեջ, անցանկալի բորբոսների առաջացումը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ…
Կարդալ ավելինՈստիկանության զորքերի 2023 թվականի լավագույն զինծառայող է ճանաչվել Ռուբիկ Պողոսյանը(տեսանյութ)
Ոստիկանության զորքերի 2023 թվականի լավագույն զինծառայող է ճանաչվել Ռուբիկ Պողոսյանը։ Լրատվություն
Կարդալ ավելին