Հայկական կողմը չի գնդակոծել ադրբեջանական դիրքերը. Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում

Հայկական կողմը չի գնդակոծել ադրբեջանական դիրքերը. Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Կարդալ ավելին

Բանակից հետո թիրախավորված է ԱԱԾ-ն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Բանակից հետո թիրախավորված է ԱԱԾ-ն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Բանակից հետո թիրախավորված է ԱԱԾ-ն: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սխպաների միությունը: Հայտարարությունում ասվում է. «Երեկ հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով հեռարձակվել է նյութ, որով տեղեկացվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախապատրաստված օրենսդրական փաթեթի մասին, համաձայն որի նախատեսվում է մասնավորապես ԱԱԾ կազմից հանել քննչական դեպարտամենտը, ԱԱԾ-ն զրկել նախաքննություն իրականացնելու իրավասությունից: Համառ հետևողականությամբ գործող իշխանությունները կարծես նպատակ են հետապնդում թուլացնել Ծառայությունը, երկրի անվտանգային համակարգը: Դա է վկայում անվտանգության մարմնի համակարգից քննչականի հետ մեկտեղ պետական պահպանության…

Կարդալ ավելին

Հայտնի են միասնական քննությունների օրերը

Հայտնի են միասնական քննությունների օրերը

Հայտնի են միասնական քննությունների օրերը: ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 7.06.2022 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», 10.06.2022 թ. – «Օտար լեզուներ» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն»), 14.06.2022 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն», 17.06.2022 թ. – «Մաթեմատիկա», 21.06.2022 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա», 24.06.2022 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»:

Կարդալ ավելին

Նամակով դիմել ենք Լիտվայի նախագահ Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ. Իշխան Սաղաթելյան

Նամակով դիմել ենք Լիտվայի նախագահ Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ. Իշխան Սաղաթելյան

Սիրելի հայրենակիցներ, վաղը Հայաստան է ժամանելու Լիտվայի Հանրապետության Նախագահ Գիտանաս Նաուսեդան. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և, հետևաբար, այլևս լեգիտիմ չէ՝ նամակով դիմել ենք Լիտվայի Հանրապետության Նախագահ պարոն Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը և մեր ժողովրդին իրապես մտահոգող խնդիրները ներկայացելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա նաեւ ներկայացրել է նամակի բովանդակությունը. «Մեծարգո պարոն…

Կարդալ ավելին

Ոտքի´ հանեք մարզերի հարգարժան քաղաքացիներին․ Արտակ Զաքարյան

Ոտքի´ հանեք մարզերի հարգարժան քաղաքացիներին․ Արտակ Զաքարյան

Մայրաքաղաքները միշտ պատասխանատու են լինում մարզերի համար. սա պատմական ճշմարտություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը: Նա նաեւ նշել է. «Երևանը պայքարում է նաև Արցախի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Կոտայքի ու Արագածոտնի համար: Պետություն ունենալը, այն ինքնիշխան, անվտանգ ու պատվարժան պահելը միշտ էլ եղել է գիտակից քաղաքացիների գործը: Մարզերում բնակվող պատվարժան քաղաքացիներ, Մի տրվեք Հ1-ի էժանագին քարոզչությանը: Վստահ եմ, որ դուք փայլուն…

Կարդալ ավելին

Ադրբեջանում 76 000 մարդ «Պատերազմի վետերանի» կոչում է ստացել Արցախի դեմ ագրեսիային մասնակցելու համար

Ադրբեջանում 76 000 մարդ «Պատերազմի վետերանի» կոչում է ստացել Արցախի դեմ ագրեսիային մասնակցելու համար

Ադրբեջանում 76 000 մարդ «Պատերազմի վետերանի» կոչում է ստացել Արցախի դեմ ագրեսիային մասնակցելու համար։ Նոյեմբերին ագրեսիան անվանել են «հայրենական պատերազմ»։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ մարտերին եւս 12 616 մարդու մասնակցության մասին տեղեկության ուսումնասիրությունը շարունակվում է։

Կարդալ ավելին

Ինչպիսի՞ փոփոխությունները սննդակարգում կօգնեն հեռացնել ճարպը որովայնի եւ կողերի հատվածում

Ինչպիսի՞ փոփոխությունները սննդակարգում կօգնեն հեռացնել ճարպը որովայնի եւ կողերի հատվածում

Եթե ​​մի քանի պարզ փոփոխություն կատարեք ձեր սնվելու ոճի մեջ, ապա կարող եք ազատվել կողերի եւ որովայնի ավելորդ քաշից, գրում է Medikforum-ը։ Կայքն առաջին հերթին նշում է շաքարավազը սահմանափակելու անհրաժեշտությունը։  Շաքարի ավելցուկային օգտագործումը որովայնի հատվածում անցանկալի ճարպի կուտակման է հանգեցնում, հատկապես՝ տարիքի հետ: Համարվում է, որ որովայնի ճարպից ազատվելու լավագույն միջոցներից մեկը շաքարի ընդունման կրճատումն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարավազը կողերի եւ որովայնի հատվածում ճարպակալման հիմնական պատճառն է։ Մարդկանց մեծամասնությունը հակված է անտեսել…

Կարդալ ավելին

Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և օրհնությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Ժողովի ընթացքում քննության կառնվեն Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին, Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի և Արցախի թեմերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին առնչվող հարցեր:

Կարդալ ավելին

Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: NEWS.am–ին Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:  Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Կարդալ ավելին

Կոտայքի մարզում շարունակվում են հիմնանորոգվել հանրապետական նշանակության ճանապարհներ

Կոտայքի մարզում շարունակվում են հիմնանորոգվել հանրապետական նշանակության ճանապարհներ

Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանը ֆեսբուքյան իր էջում նշում է՝ 2022 թվականի պետական բյուջեով մեր մարզում հիմնանորոգվում են հանրապետական նշանակության երկու ճանապարհահատվածներ: Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը, որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան: Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է:Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետր հատված, որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։Կոտայքի մարզի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների…

Կարդալ ավելին
1 491 492 493 494 495 571