Համառորեն Հայոց ցեղասպանությունը չճանաչող Թուրքիան Իսրայելին դատապարտել է «մարդկության դեմ նոր հանցագործության» համար՝ մեկնաբանելով Գազայում դպրոցին հասցված իսրայելական հարվածը, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։ «Իսրայելը նոր հանցագործություն է կատարել մարդկության դեմ՝ սպանելով ավելի քան հարյուր խաղաղ բնակիչների, որոնք ապաստան էին գտել դպրոցում»,- նշվել է նախարարության հայտարարությունում։ Բացի այդ, Անկարան մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «հրադադարի բանակցությունները բոյկոտելու» ցանկության մեջ։
Կարդալ ավելինԻրականացվում է Իսրայելի դաժան պատժի պատրաստություն. Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական
Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամհանին հայտնել է, որ իրականացվում է Իսրայելին պատժելու նախապատրաստություն։ Շամհանին Х-ի իր միկրոբլոգում գրել է, որ «իրականացվում է ռեժիմի դաժան պատժի նախապատրաստություն, որը հասկանում է միայն ուժի լեզուն»։ «Իսրայելական վարչակարգի միակ նպատակը, որը սպանել է հավատացյալներին Գազայի Ալ-Թաբին դպրոցում եւ նահատակ Իսմայիլ Հանիեին Իրանում, պատերազմի ձգտումն է եւ հրադադարի բանակցությունների խափանումը»,- նշել է Շամհանին։ «Իսրայելական վարչակարգի դաժան պատժի նախապատրաստությունը իրականացվում է իրավական, դիվանագիտական եւ մեդիա-գործընթացների…
Կարդալ ավելինԱՄՆ-ն Իսրայելին ամերիկյան զենք գնելու համար 3,5 միլիարդ դոլար կտրամադրի
Վաշինգտոնը 3,5 միլիարդ դոլար կհատկացնի Իսրայելին ամերիկյան զենք և ռազմական տեխնիկա գնելու համար, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Այս գումարը կհատկացվի առաջիկա ամիսներին։ Պետդեպարտամենտի խոսնակն ասել է, որ գործակալությունը հինգշաբթի օրը տեղեկացրել է Կոնգրեսին, որ կառավարությունը մտադիր է միլիարդավոր դոլարների ռազմական ֆինանսավորում տրամադրել Իսրայելին:
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է «ԿԱԼԱԲՈԿ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՀՀ ՍԱՏՄ-ի փոխանցմամբ«Կալաբոկ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են, որ նախորդիվ հայտնաբերված խախտումները շտկվել են։ Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է ՍԱՏՄ ղեկավարի համապատասխան հրամանի հիման վրա։ Լրատվություն
Կարդալ ավելինԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻՆ
ՀՀ Բյուրականի Աստղադիտարանից progressarmenia.com/Զրույց թերթին փոխանցում են , որ Երեկ Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում մեկնարկել է աստղագիտական աշխարհի եռամյակի գլխավոր իրադարձությունը՝ Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գլխավոր ասամբլեան, որը թվով 32-րդն է։ Այն կանցկացվի օգոստոսի 6-15-ը։ Գլխավոր ասամբլեային, որն ընթանում է հիբրիդային ձևաչափով, մասնակցում են աստղագետներ աշխարհի բազմաթիվ երկրներից։ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն և ՀԱԸ գործող նախագահ Արեգ Միքայելյանը նույնպես մասնակիցների թվում է։ Համաձայն ծրագրի՝ նախատեսվում է 6 գիտաժողով և 12 թեմատիկ խորհրդակցություն։ Կլինեն նաև զեկուցումներ աստղագիտության…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` օգոստոսի 9-ին, 11-14-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են Երևան քաղաքում՝ օգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին…
Կարդալ ավելինՄեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, ֆիզիկական ներգործության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրանյութի հայտնաբերման՝ 5, խարդախության՝ 4, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, զենքի, զինամթերքի առգրավման, սառը զենք կրելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային…
Կարդալ ավելինԳարեջրի օրերը Երեւանում. ամառվա պայծառ ավարտ
Օգոստոսի վերջին Երեւանը կրկին կդառնա գարեջրի սիրահարների գրավչության կենտրոն, քանի որ օգոստոսի 23-ից 25-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Գարեջրի օրերի երրորդ փառատոնը։ Արդեն ավանդական դարձած այս տոնն այս տարի խոստանում է ավելի մասշտաբային ու հետաքրքիր դառնալ, քան նախորդ տարիներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի եւ խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանի խոսքով, փառատոնը ոչ միայն կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը, այլեւ կբացահայտի երկրի գաստրոնոմիական ներուժը։ Այս տարի, չնայած զբոսաշրջային հոսքի աննշան նվազմանը, կազմակերպիչները հույս ունեն փոխհատուցել այն նման…
Կարդալ ավելինՓաշինյանի գլխավոր խորհդրականը արձակուրդի է մեկնել
Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհդրական Համբարձում Մաթեւոսյանը արձակուրդի է մեկնել: Այս մասին վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․ Մաթեւոսյանը արձակուրդի մեջ կգտնվի թվականի 9-16-ը ներառյալ:
Կարդալ ավելինՀայաստանում առաջիկայում սպասվում են խոշորամասշտաբ շինարարական ծրագրեր. Գնել Սանոսյան
Շինարարի օրվան ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ այսօր կազմակերպել էին միջոցառում, որին ներկա է գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ես, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և շինարարության ոլորտի ներկայացուցիչներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Հայաստանում Շինարարի օրը նշվում է ամեն տարի՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը։ Նախարարը՝ ողջունելով ներկաներին և շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ կարևորել է ոլորտի, մասնագետների աճն ու անընդհատ…
Կարդալ ավելին