Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության տարածքային հաշվառման քննական բաժիններում ցանկացած գործարք կատարելիս քաղաքացիները վճարումը կարող են կատարել տեղում՝ գործարքը կատարող աշխատակցի մոտ։ Հաշվառման քննական բաժիններում տեղադրված POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարում կատարելու արդյունքում խնայվում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը, էապես նվազում է միջնորդավճարը։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է Երևանի և մարզերի հաշվառման քննական բաժիններում սպասարկվելիս վճարումը կատարել POS տերմինալներով՝…
Կարդալ ավելինԱՄՆ ռազմավարական հետազոտությունների NESA կենտրոնի գիտնական-փորձագետները ՔԿ քննիչների համար սեմինար կացկացնեն
ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, ԱՄՆ Մերձավոր Արևելքի Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (NESA) հետ սկսված համագործակցության շրջանակներում, հոկտեմբերի 7-ից 10-ը ՀՀ արդարադատության ակադեմիայում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների համար անցկացվել է սեմինար-դասընթաց՝ կիբեռանվտանգության խնդիրների օրակարգով։ Սեմինարը, որին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների՝ երկու տասնյակից ավելի ղեկավարներ և քննիչներ, անցկացվել է 2024թ. մարտին՝ ՀՀ ՔԿ հրավերով NESA-ի ղեկավար և դասախոսական կազմի ներկայացուցիչների Հայաստան կայացած այցի և դրա շրջանակներում ձեռք…
Կարդալ ավելինՀուլիսի 9-ին սպանված երիտասարդի դին հայտնաբերվեց Ստեփանավանի մերձակա դաշտում(Տեսանյութ)
Հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ թոռը` 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ, բայց` անարդյունք: Նրա անհետ կորելու վերաբերյալ նաև տեղեկություն տարածվեց մամուլով և սոցիալական ցանցերով ու կրկին՝ անարդյունք: Ըստ կարգի` Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնվեց: Քննչական նպատակային գործողությունների, ինչպես նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ…
Կարդալ ավելինԼՂ-ից բռնի տեղահանված՝ մասնավոր սեփականություն չհանդիսացող տրանսպորտային միջոցներն իրավաչափորեն օգտագործողների համար սահմանվել է սեփականության իրավունքի գրանցման պարզեցված և արտոնյալ ընթացակարգ
Հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Տրանսպորտային միջոցների պետական գրանցման գործողությունների կատարման բացառություններ սահմանելու մասին» որոշումը, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մասնավոր սեփականություն չհանդիսացող, սակայն իրավաչափորեն իրենց տիրապետման տակ գտնվող կամ իրենց կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։ Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք ունենալով փաստացի օգտագործողներ՝…
Կարդալ ավելինՆԳՆ-ն նոր՝ կենսաչափական նմուշի անձնագրերի և նույնականացման քարտերի մրցույթ է հայտարարել (Տեսանյութ)
Թեմային անդրադարձել է Լուրերը. թե մրցույթին մասնակցած ֆրանսիական` 1, գերմանական` 2 որակավորված հայտատուներից որ մեկը Հայաստանում կներդնի կենսաչափական համակարգը, պարզ կլինի 2025 թ. մարտին: Որոշված է ունենալ անվտանգային ամենաբարձր չափորոշիչներով փաստաթուղթ: Կենսաչափական համակարգը Հայաստանում կներդրվի 2026 թվականին: Որակավորված հայտատուները միջազգային հեղինակավոր ընկերություններ են՝ գերմանական AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A. կոնսորցիումը, ֆրանիական IDEMIA Identity & Security France SAS and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը և գերմանական ծագման Mühlbauer ID Services GmbH անհատ…
Կարդալ ավելինՆեթանյահուն դեմ է արտահայտվել Գազայի հարցով բանակցություններին. FT
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մի քանի անգամ փորձել է սաբոտաժի ենթարկել Գազայի հատվածում իրավիճակի շուրջ բանակցությունները, որոնք այժմ փակուղի են մտել։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ։ Ի սկզբանե, արևմտյան և արաբական երկրները կարծում էին, ըստ հրատարակության, որ «Գազայում հակամարտությունը դադարեցնելու համաձայնագրի ստորագրումը Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմը կանխելու միակ կենսունակ միջոցն էր»: «Սակայն այս դժվար և շփոթեցնող հանգամանքներում միջնորդների ջանքերի և աշխատանքի ֆոնին ակնհայտ դարձավ, որ Նեթանյահուն ամեն ինչ անում…
Կարդալ ավելինԳլխավոր դատախազի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, այդ թվում ազատումներ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հարություն Մաշադյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արա Մանուկյանը փոխադրվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազ Անուշ…
Կարդալ ավելինՀայտնի է Գարեգին Բաղրամյանի եվ այլ պաշտոնյաի հրաժարականի պատճառը
Ըստ լուրերի՝ այսօր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Վերջինս այդ պաշտոնում էր նշանակվել 2018թ. հունիսին: Մինչ այդ Վարդանյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում: Մեզ հայտնի դարձավ, որ ՏԿԵ փոխնախարարի հրաժարականը կապ ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ազատման դիմումի հետ: Երկու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների որոշումը պայմանավորված է Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրների հարցով վերջերս…
Կարդալ ավելինԵրկար քունը հանգստյան օրերին լիովին չի վերականգնում ուղեղի առողջությունը. Pbio
Ֆինլանդիայի Աալտո եւ Օուլու համալսարանների գիտնականները պարզել են, որ ուղեղում քնատության հետ կապված փոփոխությունները կարող են պահպանվել 15 օր։ Ընդ որում, ավելի երկար քունը հանգտսյան օրերին չի օգնում լիովին վերացնել դրանք։ Արդյունքները հրապարակվել են Plos Biology (PBio) ամսագրում։ Ոչ սովորական երկարաժամկետ հետազոտության շրջանակում գիտնականները հինգ ամսվա ընթացքում հետեւել են մեկ մարդու ուղեղին եւ վարքին՝ օգտագործելով ՄՌՏ-սքանավորումը եւ կրիչ սարքերի եւ սմարթֆոնների տվյալները։ Նրանք հայտնաբերել են, որ քնի անբավարարությունը կարող է բացասաբար անդրադառնալ կենտրոնացվածության վրա. այդ էֆեկտը…
Կարդալ ավելինԻրանում ՌԴ դեսպանությունը հրահանգ է հրապարակել իր քաղաքացիների համար
Իրանում Ռուսաստանի դեսպանությունը հրահանգ է հրապարակել ԻԻՀ-ում գտնվող իր քաղաքացիների համար։ «Իրանի շուրջ իրավիճակի սրացման հետ կապված՝ պայմանավորված երկրի տարբեր օբյեկտներին Իսրայելի պատասխան հարվածի հեռանկարով, Ռուսաստանի դեսպանությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում, խստորեն հետեւել անվտանգության միջոցներին եւ մշտապես հետեւել ինֆորմացիային Ռուսաստանի դեսպանության ռեսուրսներում»,- նշվել է դեսպանության հաղորդման մեջ։
Կարդալ ավելին