Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Սեպտեմբերի 18-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ, կնկատվի մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են տեղումներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 18-21 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +25+27։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20, Կոտայքի լեռներում գիշերը՝  +5+9, ցերեկը՝ +15+18, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +21+24, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+18, Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝…

Կարդալ ավելին

Ճապոնիայում 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը հասել է ռեկորդային՝ 95 հազար մարդու

Ճապոնիայում 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը հասել է ռեկորդային՝ 95 հազար մարդու

Ճապոնիայում 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը գերազանցել է 95,1 հազարը։ Սա բացարձակ ռեկորդ է 1963 թվականից ի վեր նման վիճակագրության պահպանման ողջ ժամանակահատվածի համար, հաղորդում է երկրի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։ Ճապոնիայում 54 տարի անընդմեջ ավելացել է 100 տարեկանից բարձր մարդկանց թիվը։ 2023 թվականին այն աճել է գրեթե 3 հազար մարդով։ 100 տարեկանից բարձր ճապոնացիների շրջանում ավելի քան 88%-ը կանայք են։ Երկրում ապրում է նաև մոլորակի ամենատարեց մարդը՝ 116-ամյա Տոմիկո Իտոկան, որը ծնվել է…

Կարդալ ավելին

Երևանի սուպերմարկետները տուգանվել են ժամկետանց սննդամթերքի համար

Երևանի սուպերմարկետները տուգանվել են ժամկետանց սննդամթերքի համար

Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում: Հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ: Այս մասին  հաղորդում են Երևանի քաղաքապետարանից: Ստուգվում է կաթնամթերքը, մսամթերքը, պարենային և ոչ պարենային բոլոր տեսակի ապրանքները: Խախտումների համար տնտեսվարողներն օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով: Հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակելու է ստուգայցերը:

Կարդալ ավելին

Հնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

Հնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող  քրեական վարույթի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Հնդկաստանի Հանրապետության երկու քաղաքացու կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով ապօրինի կերպով «a-PVP» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու, ապօրինի տեղափոխելու և պահելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ: ՔԿ-ից  հայտնում են, որ ձեռնարկված ապացուցողական գործողություններով փաստական…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ փոխնախարարը Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնյային է ներկայացրել ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագիրը

ԿԳՄՍ փոխնախարարը Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնյային է ներկայացրել ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագիրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Հայաստանի հետ ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարության Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են մի շարք ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն իսկ առկա և հաջողությամբ իրականացվող տարաբնույթ ծրագրերին և միջոցառումներին, այդ թվում՝ 2027 թ. ՀՀ-ում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին:…

Կարդալ ավելին

Դոլարը թանկացել է

Դոլարը թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կազմել է 387.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.42 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 431.53 դրամ (աճել է 0.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  512.07 դրամ (աճել է 1.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.24 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388.5-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 419-428 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

ՔԱՂՑՐԱՇԵՆԻ«ԽԱՔ» ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՔԱՂՑՐԱՇԵՆԻ«ԽԱՔ»  ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Ավելի վաղ progressarmenia.com-ը անդրադարձել էր  Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գործող «ԽԱՔ» կաթնամթերք վերամշակող կազմակերպության գործունեության կասեցմանը , որի մասին հաղորդում էր տարածել ՀՀ ՍԱՏՄ-ն :Բանն այն է, որ կազմակերպության շինարարական գործունեությունը չէին համապատասխանում ՍԱՏՄ սահմանված նորմերին: Սակայն ավելի ուշ  տեղեկացրեցին , որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գործող «ԽԱՔ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասում վերացվել են նախորդիվ հայտնաբերված բոլոր խախտումները: Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության…

Կարդալ ավելին

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 194 դեպք. Գրանցվել է 45 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 61 մարդ

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 194 դեպք. Գրանցվել է 45 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 61 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 13-ից 16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու` 24, ֆիզիկական ներգործության և թմրանյութի հայտնաբերման ՝ 19-ական, հոգեկան ներգործության՝ 14, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 9-ական, սառը զենքի հայտաբերման՝ 8, խուլիգանության ՝ 7, գույքի ոչնչացման կամ վնասման՝ 6,…

Կարդալ ավելին

Անասնահամաճարակային մշտադիտարկման մեկնարկ. իրացման ցանցում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցային ծագում

Անասնահամաճարակային մշտադիտարկման մեկնարկ. իրացման ցանցում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցային ծագում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու  վաճառվող մսի ծագումը: Համաձայն գործող օրենսդրության՝ վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։ Հիշեցնենք, որ ««Սննդամթերքի անվտանգության…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Դոլարի փոխարժեքը  նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կազմել է 387.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.63 դրամ (աճել է 1.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  510.82 դրամ (նվազել է 2.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.25 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 389-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 419-427 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին
1 68 69 70 71 72 568