Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ում 600 միլիարդ դոլար ներդնելու Սաուդյան Արաբիայի մտադրության մասին

Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ում 600 միլիարդ դոլար ներդնելու Սաուդյան Արաբիայի մտադրության մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկու երկրների միջև ռազմավարական տնտեսական գործընկերություն հաստատող փաստաթղթի ստորագրումից հետո Սպիտակ տունը երեքշաբթի հայտարարել է Միացյալ Նահանգներում 600 միլիարդ դոլար ներդնելու Սաուդյան Արաբիայի մտադրության մասին։ Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները ստորագրել են էներգետիկայի, պաշտպանության, տիեզերքի, հանքային պաշարների ոլորտներում համագործակցության համաձայնագրեր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր Արդարադատության նախարարության հետ՝ վարակիչ հիվանդությունների և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Սպիտակ տունը Թագավորության հետ կնքված գործարքներն անվանել է պատմական և…

Կարդալ ավելին

Գերմանիայի կանցլերը Ռուսաստանին ավելի խիստ պատժամիջոցներով է սպառնում

Գերմանիայի կանցլերը Ռուսաստանին ավելի խիստ պատժամիջոցներով է սպառնում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեքշաբթի զգուշացրել է Ռուսաստանին, որ Եվրամիությունը կկիրառի ավելի խիստ պատժամիջոցներ նրա դեմ, եթե Մոսկվան այս շաբաթ քայլեր չձեռնարկի Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը։ «Մենք համաձայն ենք, որ եթե այս շաբաթ իրական առաջընթաց չլինի, մենք համատեղ կաշխատենք եվրոպական մակարդակով՝ պատժամիջոցները զգալիորեն խստացնելու համար,-շեշտել է Մերցը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ մամուլի ասուլիսում։ -Մենք կուսումնասիրենք այլ ոլորտներ, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտը և ֆինանսական շուկան»։ Միցոտակիսն, իր հերթին, շեշտել է,…

Կարդալ ավելին

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

  ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով: «Առարկայական օլիմպիադայում ունեցած հաջողությամբ, կարծում եմ, առաջին հերթին ինքներդ ձեզ կարողացել եք ապացուցել, որ եթե ունեք նպատակ և այդ ուղղությամբ հետևողական աշխատանք եք տանում, ապա անպայման հասնում եք արդյունքի: Վստահ եմ՝ ձեր կյանքի հետագա փուլերում շատ ավելի մեծ նպատակներ եք ունենալու և հաջողությունների…

Կարդալ ավելին

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդալ ավելին

Գեղամ Գևորգյանը ICN-ի  տարեկան համաժողովին ներկայացրել է պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման Հայաստանի փորձը

Գեղամ Գևորգյանը ICN-ի  տարեկան համաժողովին ներկայացրել է պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման Հայաստանի փորձը

  Մշակվում է ԱԲ գործիքների ներդրմամբ պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման նոր համակարգ  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը  Էդինբուրգում մասնակցել է Մրցակցության միջազգային ցանցի (ICN) տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված «Խթանելով բարեխիղճ մրցակցությունը պետական գնումների գործընթացում» պանելային քննարկմանը։ Քննարկմանը մասնակցել են Իսպանիայի, Չեխիայի, Կոստա Ռիկայի, Լիտվայի մրցակցային մարմինների ներկայացուցիչները։ ՄՊՀ նախագահը  ներկայացրել է պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման հանձնաժողովի գործիքակազմը ու փորձառությունը։ Նա նշել է, որ Հայաստանի մրցակցային մարմինը ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ ներկայումս մշակում է արհեստական բանականության գործիքների ներդրման…

Կարդալ ավելին

AMIO Easy. ձեր բիզնեսի աճի արագ ուղին

AMIO Easy. ձեր բիզնեսի աճի արագ ուղին

  Փնտրո՞ւմ եք բիզնեսի ֆինանսավորման արագ և պարզ լուծում, AMIO Easy վարկատեսակը հենց այն է, ինչ անհրաժեշտ է ձեր բիզնեսին: Առանց ֆինանսական վերլուծության ստացեք 10,000,000-100,000,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով բիզնես վարկ՝ անշարժ գույքի ապահովվածությամբ: Բացի այդ, վարկը կարող եք մարել ցանկացած պահի՝ առանց վաղաժամկետ մարման տույժերի և տուգանքների: AMIO Easy-ն արդեն աջակցել է բազմաթիվ բիզնեսների՝ իրենց հաջողության ճանապարհին: Այժմ լավագույն պահն է, որպեսզի այն ծառայի նաև ձեր բիզնեսի առաջընթացին: Դիմե´ք հիմա, Ամիօ բանկը…

Կարդալ ավելին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

   2025 թվականին մեծ շուքով նշվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակը, որը մեր երկրի առաջին և գլխավոր նվագախումբն է և ավելի քան երկու տասնամյակ ստեղծագործում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյա հոբելյանը հավուր պատշաճի նշանավորելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:   Մայիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին…

Կարդալ ավելին

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 03.06.2025 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 06.06.2025 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում 9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու»…

Կարդալ ավելին

 «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրը

 «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր»  համաեվրոպական միջոցառմանը: Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների դերը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացում: Ծրագրին միացած ՀՀ 100-ից ավելի թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության  հարթակներ, բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առաջ՝ մեկ անգամ ևս վերահաստատելով թանգարանների…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Մայիսի 13-ին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ, կարկուտ կտեղա։ Օդերեութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին աստիճանաբար կնվազի։ Ինչպես   տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ անձրեւները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +19+21։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +13+16, Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝…

Կարդալ ավելին
1 2 3 4 680