Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնը Հայաստանում

Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնը Հայաստանում

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի 17-ի ցերեկը, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից  հայտնում են, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և կլինեն կարճատև։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝…

Կարդալ ավելին

7 օրում կորոնավիրուսի 55 դեպք է գրանցվել. շրջանառվում է է օմիկրոնի GN1 ենթատեսակը

7 օրում կորոնավիրուսի 55 դեպք է գրանցվել. շրջանառվում է է օմիկրոնի GN1 ենթատեսակը

Հայաստանում կոնորավիրուսի որոշակի ակտիվություն է նկատվում. վերջին 7 օրում արձանագրվել է 55 դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ 8 դեպքով է ավելի, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերջին 14 օրվա ընթացքում գրանցված 102 դեպքը մի քանի անգամ քիչ է, այդ թիվը նախորդ տարի 474 է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից: Կորոնավիրուսի դեպքերի շուրջ 71 տոկոսը 18-ից բարձր տարեկանների մոտ, շրջանառվում է օմիկրոնի GN1 ենթատեսակը:  Հոկտեմբերի 15-ի դրությամբ…

Կարդալ ավելին

Իսրայելի հիմնադրման մասին Մակրոնի խոսքերից հետո Նեթանյահուն նրան մեղադրել է անհարգալից վերաբերմունքի մեջ

Իսրայելի հիմնադրման մասին Մակրոնի խոսքերից հետո Նեթանյահուն նրան մեղադրել է անհարգալից վերաբերմունքի մեջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցույց տվեց իր անտեղյակությունը պատմությանը և անհարգալից վերաբերմունք դրսևորեց՝ հայտարարելով, որ Իսրայել պետությունը գոյացել է ՄԱԿ-ի բանաձևի հիման վրա։ «Սա ցույց է տալիս պատմության անտեղյակությունը և հարգանքի բացակայությունը: ՄԱԿ-ը ճանաչել է հրեա ժողովրդի պետություն ունենալու իրավունքը, բայց, բնականաբար, չի ստեղծել այն»,- ասել է Նեթանյահուն Le Figaro թերթին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Իսրայելը պետականություն է ձեռք բերել Անկախության պատերազմի արդյունքում։ Նեթանյահուն հավելել է, որ ՄԱԿ-ը…

Կարդալ ավելին

Թուրքիայի իշխանությունները փակել են ռադիոկայանը, որի եթերում հյուրերից մեկը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի իշխանությունները փակել են ռադիոկայանը, որի եթերում հյուրերից մեկը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը

Ստամբուլի Acik Radyo ռադիոկայանը հայտնել է, որ իրեն փակել են իշխանությունների որոշմամբ։ Ինչպես տեղեկացրել է AFP-ը, լրագրողները խոստացել են աշխատանքը շարունակելու միջոց փնտրել։ Acik Radyo ռադիոկայանի հետապնդումն սկսվել է այն բանից հետո, երբ ապրիլին կայանի հյուրերից մեկը եթերում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ Դրանից շատ չանցած, մայիսին, վերահսկիչ մարմինը դադարեցրել է կայանի հեռարձակումը հինգ օրով՝ նրան մեղադրելով «ատելության հրահրման» մեջ։ Հուլիսին իշխանությունները Acik Radyo-ից վերցրել են լիցենզիան, բայց ռադիոկայանը դեռ մի քանի ամիս շարունակել է աշխատել։…

Կարդալ ավելին

Այսքան տարի չենք նկատել, որ 1000 դրամ կարող ես տալ ու դիմել ՀՀ քաղաքացիության համար. Փաշինյան

Այսքան տարի չենք նկատել, որ 1000 դրամ կարող ես տալ ու դիմել ՀՀ քաղաքացիության համար. Փաշինյան

Այսքան տարի չեն նկատել, որ 1000 դրամով կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հետաքրքիր հանգամանք է, որ մենք չենք նկատում՝ մեր երկրում քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքը հազար դրամ է,  հասկանո՞ւմ եք՝ խնդիրը փողը չէ, խնդիրը քաղաքացիությունն է։ Մենք սահմանել ենք՝ 1000 դրամ կարող ես տալ ու մեր երկրում քաղաքացիության համար դիմել»,- նշեց նա։ Վարչապետի խոսքով՝ կար ժամանակ, որ հազար դրամն ուրիշ թիվ է…

Կարդալ ավելին

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

Հոկտեմբերի 16-ին Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը համատեղ հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների պատասխանատուների հետ։ Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Քննարկման սկզբում Միգրացիայի…

Կարդալ ավելին

Ալցհեյմերի հիվանդությունն  առաջին փուլում ընթանում է աննկատ. Nature Neurosci

Ալցհեյմերի հիվանդությունն  առաջին փուլում ընթանում է աննկատ. Nature Neurosci

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները հայտնաբերել են, որ Ալցհեյմերի հիվանդությունը քայքայում է ուղեղը երկու փուլով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Neuroscience ամսագրում։ Գիտնականների խոսքով՝ վաղ փուլում վնասվում են միայն բջիջների որոշակի տեսակներ, եւ այդ պրոցեսը տեղի է ունենում դանդաղ եւ առանց տեսանելի ախտանշանների։ Երկրորդ փուլում հիվանդությունն առաջացնում է ավելի զանգվածային վնասումներ, որոնք ուղեկցվում են այնպիսի ախտանշաններով, ինչպիսին է հիշողության կորուստը։ Գիտնականներն ուսումնասիրել են 84 կամավորների եւ պարզել, որ վաղ փուլում  վնասվում են արգելակող նեյրոնները, հատկապես ինհիբացնող…

Կարդալ ավելին

Հայտարարություն. ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման

Հայտարարություն. ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման ՀՀ ոստիկանությունում՝ քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից իրավապահ մարմիններին կամովին ներկայացվելու դեպքում, համապատասխան քրեադատավարական ընթացակարգով անցնելուց և վարույթ իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթը կարճելու վերաբերյալ որոշումից և օրենքով սահմանված կարգով զենք ձեռք…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հոկտեմբերի 17-ին մարզերի մեծ մասում սպասվում են հորդառատ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կիջնի 6-9 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են հորդ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +15+17։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +8+12, Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +9+12, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +12+14, Սեւանա լճի…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքն աննշան աճել է

Դոլարի փոխարժեքն աննշան աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կազմել է 387.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.75 դրամ (նվազել է 0.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  504.08 դրամ (նվազել է 2.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.99 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388.5-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-419 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին
1 34 35 36 37 38 566