Մայիսի 31-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության 2021 թ. պետական բյուջեի կատարողականը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2021 թ. ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվել է 6 ծրագիր, ընդհանուր փաստացի կատարված ծրագրերի արդյունքում արձանագրվել է 14 մլրդ 402 մլն 429 հազար դրամի կատարողական: Ոստիկանության կողմից 2021 թ. ընթացքում իրականացվել է 2 ծրագիր, 18 միջոցառում, փաստացի…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնություններով կբարելավվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ՝ ներհամայնքային փոխադրումներ իրականացնելու կապակցությամբ անցկացվող մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար: Առաջարկվում է լիազորել Կառավարությանը սահմանելու մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային եւ միջպետական փոխադրումների կազմակերպման համար մրցույթին ներկայացվող մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը: Փոփոխություններով կկարգավորվի երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից աջակցող միջոցների տեղափոխման գործընթացը: Կհստակեցվեն ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղեւորների փոխադրումը կազմակերպելու…
Կարդալ ավելին2021 թ. տնտեսությունը թեւակոխել է վերականգնման փուլ` գրանցելով ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ. Տիգրան Խաչատրյան
2021 թ. համաշխարհային եւ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել են վերականգման միտումներ. ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 31-ի ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ: «Համավարակից եւ Արցախյան պատերազմից հետո 2021 թ. տնտեսությունը թեւակոխել է վերականգնման փուլ` գրանցելով ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ: Տնտեսական աճը պայմանավորված է եղել հիմնականում ծառայությունների աճով: Արդյունաբերության եւ շինարարության տեմպերը եւս աճել են՝ նպաստելով տնտեսական…
Կարդալ ավելինԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները
Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 31-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Քննարկումներին ներկա է եղել ՀՀ վարչապետը: Նա տեղեկացրել է, որ 2021 թ. տնտեսական աճի ցուցանիշը նախատեսվածից ավելի է եղել 5,3 տոկոսով. ի սկզբանե կանխատեսված է եղել 3,1 տոկոս: Բյուջեի եկամտային մասն էլ հաշվետու տարում գերակատարվել է 147 մլրդ դրամով, այսինքն՝ 147 մլրդ դրամ ավելի գումար է մուտք եղել պետական բյուջե: «Հարկեր-ՀՆԱ առումով ունեցել…
Կարդալ ավելինԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների անցկացման ժամկետացանկ
ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը՝ կից:
Կարդալ ավելինԿառավարության օրենսդրական նախաձեռնություններով մի շարք օրենքներ համապատասխանեցվում են ԵԱՏՄ օրենսդրությանը
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթն ուղղված է բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման հստակեցմանը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված կանոններին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցմանը: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 1996 թ. ընդունված «Բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 50-ից 60-րդ կետերը, իսկ 10-րդ գլուխը՝ շարադրել նոր խմբագրությամբ: Դրույթներից մեկով բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններն ու մասնագիտական դիտարկումներն իրականացնում է…
Կարդալ ավելինԴավիթ Համբարյանը նշանակվել է ԱԻ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետի որոշմամբ, Դավիթ Համբարյանը նշանակվել է ԱԻ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ», – նշված է որոշման մեջ;
Կարդալ ավելին«Սա է Նիկոլի դեմքը. Սա է Նիկոլի միակ հենարանը․․․»․ Իշխան Սաղաթելյան 
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել եւ գրառում արել: «Սիրելի հայրենակիցներ, սա է Նիկոլի դեմքը։ Սա է Նիկոլի միակ հենարանը։ Բայց մենք գիտենք ինչի դեմ ենք դուրս եկել և ինչ ենք ուզում։ Մեր ընթացքն անկասելի է, հաղթանակը՝ մոտ։ Աստծով, ոգով, մինչև վերջ»։ Նշենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները առավոտից երթով հասել էին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս…
Կարդալ ավելինՀայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 24 նոր դեպք. Մահացել է 1 քաղաքացի
Հայաստանում մայիսի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 24 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422963-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 10307 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3099602 է: Փաստացի այս պահին բուժվում է 48 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 412606 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 385 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1…
Կարդալ ավելինԲաքուն Երեւանին կոչ է անում «ճիշտ գնահատել տարածաշրջանի ներկայիս իրողությունները»
Բաքուն Երեւանին կոչ է անում «ճիշտ գնահատել տարածաշրջանի ներկայիս իրողությունները»։ «Ցավալի է Հայաստանի արտգործնախարարության հերթական անհիմն հայտարարությունը 2022 թվականի մայիսի 27-ին Զանգիլանի շրջանում Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որում նշվում է, որ «Հայաստանը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները շուրջ 30 տարի, կոպտորեն ոտնահարում է մոտ մեկ միլիոն ադրբեջանցիների իրավունքները»։ «Ի տարբերություն Երեւանի՝ Բաքուն միշտ հարգել է միջազգային իրավունքի սկզբունքները»,-շարունակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Ինչ վերաբերում է օկուպացիայից ազատագրված Զանգիլանի շրջանում…
Կարդալ ավելին