Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է

Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է

Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է։Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր, շահագործվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով։  Երկաթուղու աշխատանքը գործնականում վերականգնված է։

Կարդալ ավելին

ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ձեռքի լուրջ վիրավորում ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ վերջինիս գրառումից հետո

ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ձեռքի լուրջ վիրավորում ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ վերջինիս գրառումից հետո

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Հաշվի առնելով հարցի էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է։ Հավաքների ազատության իրավունքին և վնասվածք ստացած անձանց առնչվող բոլոր հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։ ՄԻՊ աշխատակազմը պարբերաբար տեղեկատվություն է ստանում վնասվածք ստացած անձանց, այդ թվում՝ Եսայի Քարամյանի առողջական վիճակի մասին:…

Կարդալ ավելին

Ռուսաստանը պետք է Ուկրաինային 486 միլիարդ դոլար վճարի. Մեծ Յոթնյակ

Ռուսաստանը պետք է Ուկրաինային 486 միլիարդ դոլար վճարի. Մեծ Յոթնյակ

Ռուսաստանը պետք է դադարեցնի իր անօրինական ագրեսիվ պատերազմը և վճարի Ուկրաինային պատճառված վնասի համար։ Դրա մասին ասված է Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով կազմված հայտարարության մեջ։ «Համաշխարհային բանկի տվյալներով՝ նշված վնասը գերազանցում է 486 միլիարդ դոլարը։ Մենք շարունակում ենք դիտարկել բոլոր հնարավոր օրինական ուղիները, որոնց միջոցով Ռուսաստանին հնարավոր կլինի հարկադրել կատարելու այդ վճարումները», – նշվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Կարդալ ավելին

Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան

Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան

Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը, ինչպես խոստացվել էր, շահագործվել է երեկ երեկոյան։ Հայտնում են Լոռու մարզպետարանից: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են հեղեղումներից տուժած Քարկոփ բնակավայր, որտեղ շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները։ Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին ուղղված պետական աջակցության նախատեսվող ծրագրերի մասին: Բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները գույքի փոխհատուցման, բնակապահովման և այլ հարցերի վերաբերյալ: Մարզպետն ընդգծել է, որ արվում է հնարավորը…

Կարդալ ավելին

ՊՆ-ն 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայության

ՊՆ-ն 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայության

Պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայության: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Մանրամասների համար զանգահարել ՊՆ թեժ գիծ՝ 1-28, ինչպես նաև 010 294537 հեռախոսահամարներով կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ:

Կարդալ ավելին

Բարերարների աջակցությամբ կիրականացվեն Թալինի Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի վերականգնման աշխատանքներ

Բարերարների աջակցությամբ կիրականացվեն Թալինի Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի վերականգնման աշխատանքներ

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե եկեղեցի՝ տեղում ծանոթանալու նախատեսվող աշխատանքներին: Բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից նախաձեռնվել են Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները: Սահմանված կարգով թե՛ եկեղեցու, թե՛ որմնանկարի գիտանախագծային փաստաթղթերը ներկայացվել են լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը: Այցի շրջանակում տեղում կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են եկեղեցու և որմնանկարի վերականգնման վերաբերյալ առաջացած հարցերը։ Ներկայում հուշարձանում տեղի են ունենում վերականգնման նախապատրաստական աշխատանքներ։ Որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնում…

Կարդալ ավելին

Իշխանական ռեժիմը շարունակում է լայնածավալ հարձակումը Հայ Յեղափոխական Դաշնակցության նկատմամբ․ հայտարարություն

Իշխանական ռեժիմը շարունակում է լայնածավալ հարձակումը Հայ Յեղափոխական Դաշնակցության նկատմամբ․ հայտարարություն

Հայաստանում գործող իշխանական ռեժիմը շարունակում է անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակումը Հայ Յեղափոխական Դաշնակցության նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ն” Օրեր առաջ խուլիգանաբար ոստիկանական բերետները հարձակվել էին կուսակցության Երևանի կենտրոնական գրասենյակի վրա՝ փորձելով ներխուժել գրասենյակի տարածք և դիմադրության հանդիպելով, խոշտանգել էին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նախագահին, ապօրինի բերման ենթարկել կուսակցության բազմաթիվ անդամների: Ամեն գնով իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ծրագրի շրջանակներում, իշխանության վերահսկողության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներգրավմամբ, փորձ է…

Կարդալ ավելին

Չափից շատ սպիտակուցային սալիկներ ուտելը կարող է վնասակար լինել երիկամների համար. Daily Mail

Չափից շատ սպիտակուցային սալիկներ ուտելը կարող է վնասակար լինել երիկամների համար. Daily Mail

Սպիտակուցի սալիկների և շեյքերի չափից ավելի օգտագործումը կարող է մեծացնել ատամների քայքայման վտանգը և վատթարացնել երիկամների աշխատանքը: Այս մասին Daily Mail-ին հայտնել են բրիտանացի ատամնաբույժ Ռաջի Մունջալը եւ ուրոլոգ Բհասկար Սոմանին։ Մունջալը բացատրեց, որ շիճուկի սպիտակուցի համը բարելավելու համար (սպիտակուցային սալիկների և շեյքերի հիմնական բաղադրիչը), հաճախ շիճուկի սպիտակուցի արտադրանքին մեծ քանակությամբ շաքար են ավելացնում: Ատամնաբույժի խոսքով՝ նման մթերքների կանոնավոր օգտագործումը կարող է մեծացնել ատամի կարիեսի առաջացման վտանգը այնպես, ինչպես ամեն օր շոկոլադ ուտելը։ Շատ մարդիկ…

Կարդալ ավելին

«Ակսել Բակունցի թողած գրական ժառանգությունը մեր իրականության և կյանքի մի մասն է». Ժաննա Անդրեասյան(ֆոտոներ)

«Ակսել Բակունցի թողած գրական ժառանգությունը մեր իրականության և կյանքի մի մասն է». Ժաննա Անդրեասյան(ֆոտոներ)

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ  երեկ Գորիսում  տրվել է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների մեկնարկը: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականության և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր, դպրոցականներ: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է հոբելյանի կապակցությամբ և ընդգծել՝ Բակունցի ծննդյան օրը, իսկապես, համաքաղաքային տոնի է վերածվում,…

Կարդալ ավելին

Իրազեկման նոր աշխատանքներ արցախցիների մասնակցությամբ

Իրազեկման նոր աշխատանքներ արցախցիների մասնակցությամբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը  ֆեսբուքյան իր   էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է ՝«Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումը՝ Կոտայքի մարզպետի աշխատակազմում իմ որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը Կոտայքի մարզում բնակվող մեր հայրենակիցներին ներկայացնելու և ընթացակարգային հարցերին պարզաբանումներ տալու նպատակով:  Աշխատանքային խումբն իրազեկման աշխատանքներ է իրականացրել Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան խոշորացված համայնքներում:   Հերթական իրազեկման այցով աշխատանքային խմբի հետ և…

Կարդալ ավելին
1 229 230 231 232 233 643