Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը

Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է կյանքի 89-րդ տարում։ Ֆրանցիսկոս պապը մահացել է երկուշաբթի առավոտյան, տեղեկացրել է կարդինալ Քեւին Ֆերելը, տեղեկացրել է AP-ը։ «Առավոտյան ժամը 7.35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձել է Տիրոջ տուն։ Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջը եւ նրա Եկեղեցուն ծառայությանը»,- ասել է Ֆարելը հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Հռոմի պապը նախօրեին Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։

Կարդալ ավելին

Ծանրամարտի ԵԱ. Վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից

Ծանրամարտի ԵԱ. Վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտվող Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Տղամարդկանց +109 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը։ Այս քաշային կարգում տիտղոսի համար կմրցի 10 ծանրորդ: Ֆավորիտը Վարազդատ Լալայանն է: Նախնական հայտը երկամարտում 450 կգ է: Վարազդատ Լալայանը 2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, 2019 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021…

Կարդալ ավելին

Մոնղոլիայում տասն օրում կարմրուկով հիվանդացությունն ավելացել է 180 դեպքով

Մոնղոլիայում տասն օրում կարմրուկով հիվանդացությունն ավելացել է 180 դեպքով

Ապրիլի 11-ից Մոնղոլիայում կարմրուկով վարակի հայտնաբերված դեպքերի թիվը 479-ից հասել է 659-ի, հայտնել է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։ «Ապրիլի 21-ի առավոտվա դրությամբ Մոնղոլիայում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերը ապրիլի 11-ից տասն օրում 479-ից հասել են 659-ի: Պացիենտների հետ կապի մեջ գտնվող ավելի քան 11 000 քաղաքացի գտնվում է հսկողության տակ, որոնց մեծ մասը գրանցված է Ուլան Բատորում»,- հայտնել են կենտրոնից։ Ռուսաստանին սահմանակից Խենտիյ այմակում (շրջան) գրանցվել է վարակի վեց դեպք։ Կենտրոնում հիշեցրել են, որ կարմրուկի կասկածով առաջին հիվանդը Վիետնամից չվերթով ժամանել է Մոնղոլիայի մայրաքաղաք 2025թ. փետրվարի վերջին։ Երկրում երեխաների շրջանում կարմրուկի վերջին գրանցված բռնկումը եղել է 2019թ. մարտին, չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Մոնղոլիան ճանաչել է որպես երկիր, որը վերացրել է կարմրուկը 2016թ.։

Կարդալ ավելին

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիա. Հայաստանում մեծանում են ծանրաձող բարձրացնելով

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիա. Հայաստանում մեծանում են ծանրաձող բարձրացնելով

Մոլդովայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 109 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակներից հետո Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան  ադրարարձել է Հայաստանում ծանրամարտի զարգացմանը: «Որոշ ազգեր մեծանում են՝ գնդակով խաղալով, Հայաստանում՝ ծանրաձող բարձրացնելով։ Հայաստանում ծանրամարտը պարզապես մարզաձեւ չի, դա ավանդույթ է, հպարտություն, ուժ՝ շարժման մեջ», – սոցցանցերի պաշտոնական էջերում գրել է Եվրոպական ֆեդերացիան եւ կից հրապարակել Գարիկ Կարապետյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի լուսանկարները 109 կգ քաշայինների պայքարից։ Հիշեցնենք, որ երեկ Գարիկ Կարապետյանը երհամարտի 411 կգ արդյունքով հռչակվեց…

Կարդալ ավելին

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կալիֆոռնիայի շրջանային դատարանի որոշումը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կալիֆոռնիայի շրջանային դատարանի որոշումը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կալիֆոռնիայի հարավային շրջանի դաշնային դատարանի՝ վերջերս կայացրած որոշումը մերժելու Այնուր Բաղիրզադեի ներկայացրած դատական հայցը։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ իր ընդգծված հակահայ պահվածքով և ատելության խոսքի տարածմամբ հայտնի ադրբեջանցի այս փաստաբանը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և համայնքային այլ կառույցների նկատմամբ մեղադրական անհիմն հայցեր էր ներկայացրել՝ ի թիվս այլնի պահանջելով շուրջ 7,5 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում։ Ներկայացված բոլոր հայցերն ու միջնորդությունները մերժվել են դատարանի կողմից։ Ադրբեջանական այս…

Կարդալ ավելին

Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին. սա է ոստիկանի առաքելությունը․ Ներքին գործերի նախարար

Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին. սա է ոստիկանի առաքելությունը․ Ներքին գործերի նախարար

Ներքին գործերի նախարարության ոստիկանության սիրելի՛ ծառայողներ, Նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ: Արդեն երրորդ տարին է, ինչ Ոստիկանությունը գործում է հայաստանյան անվտանգային դաշտի նոր դերակատարի՝ ժողովրդավարական կարևոր ինստիտուտ հանդիսացող Ներքին գործերի նախարարության քաղաքացիական վերահսկողության ներքո։ Եվ այս հանգամանքը ոչ թե պարզապես կառավարման համակարգի հերթական փոփոխությունն է, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ցանկացած անձին հանրային ծառայության մատուցման նոր ստանդարտի սահմանման նախապայման։ Մենք չենք էլ կարծել, որ այս…

Կարդալ ավելին

ՄՊՀ-ն հյուրընկալել էր Իտալիայի մրցակցային մարմնի պատվիրակությանը սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված  մենթորական ծրագրի շրջանակում 

ՄՊՀ-ն հյուրընկալել էր Իտալիայի մրցակցային մարմնի պատվիրակությանը սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված  մենթորական ծրագրի շրջանակում 

    «Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մարմնի արդյունավետության բարձրացման» մենթորական ծրագրի շրջանակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել էր Իտալիայի մրցակցային մարմնի պատվիրակությանը Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի հարցերով (ICPEN) համակարգող Անտոնիո Մանչինիի գլխավորությամբ։ «Այս ծրագիրը լավ հնարավորություն է մեզ համար ծանոթանալու դուալ գործառույթներ ունեցող Իտալիայի մրցակցային մարմնի  փորձին՝ հաշվի առնելով, որ այժմ մեր երկիրը գտնվում է սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված առանցքային բարեփոխումների փուլում, որի արդյունքում Հայաստանի մրցակցային մարմնին վերապահվելու են  սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ստվերային տնտեսությունը

Ադրբեջանի ստվերային տնտեսությունը

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահը 2025 թվականի փետրվարի 13-ին հայտարարել է, թե հարկերից խուսափելու դեմ պայքարին ուղղված բարեփոխումները խթանում են ադրբեջանական հարկային համակարգի արդիականացումը և դրա ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը։ Շահին Բագիրովի խոսքով՝ զգալի քայլեր են ձեռնարկվել ստվերային տնտեսությունը կանխելու, տնտեսական գործունեությունն ու եկամուտներն օրինականացնելու ուղղությամբ, քանի որ ստվերային տնտեսությունն Ադրբեջանի տնտեսական անվտանգության համար լրջագույն վտանգ է ներկայացնում։ Փաստորեն՝ Շ․ Բագիրովը խոստովանել է, որ դեռևս 1990-ականներից առկա այդ խնդիրը չի վերացել․ միջազգային կառույցների բազմաթիվ արձանագրումներ անտեսվել են։…

Կարդալ ավելին

FacePass-AMIO դեմքի սքանավորմամբ վճարատեսակը Հայաստանում է(Տեսանյութ)

FacePass-AMIO դեմքի սքանավորմամբ վճարատեսակը Հայաստանում է(Տեսանյութ)

  Ամիօ բանկը և Mastercard-ը Հայաստանում գործարկեցին դեմքի սքանավորմամբ վճարման Facepass-Amio վճարատեսակը։ Նախագծի մեկնարկը տրվեց TIME խանութների ցանցի Հյուսիսային պողոտայում գտնվող մասնաճյուղում։ Հայ սպառողները այլևս կարող են գրանցել իրենց բիոմետրիկ տվյալները FacePass-AMIO հարթակում և կցել ցանկացած Mastercard քարտ` որպես վճարման միջոց։ Պլատֆորմում գրանցվելուց հետո խանութում վճարում կատարելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը մի քանի վայրկյան։ Ամիօ բանկի ներկայացուցիչ, վարչության նախագահի առաջին տեղակալ Լևոն Ռուբինյանը նշեց. «Դեմքի սքանավորմամբ վճարման տեխնոլոգիայի այս հնարավորությունը մեր հաճախորդներին կառաջարկի լրիվ նոր փորձառություն։ Այլևս…

Կարդալ ավելին

 «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից

 «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպու­թյուններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում խթանել ուսման հնարավորությունների զարգացումը, հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին։ Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը…

Կարդալ ավելին
1 2 3 4 667