Երեւան քաղաքի 2025 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի մայրաքաղաքի եկամուտը կկազմի 159 մլրդ 390 մլն դրամ։ Այս մասին դեկտեմբերի 24-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ասաց քաղաքապետարանի ֆինանսների վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը։ Միաժամանակ, ինչպես նշեց պաշտոնյան, ընդհանուր եկամուտներում սեփական միջոցները կկազմեն 90 մլրդ 234 մլն դրամ։ Սա 28 միլիարդ 719 միլիոն դրամով կամ 46,7 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։ Պետբյուջեից սուբսիդիաները կկազմեն 9 մլրդ 550 մլն դրամ։ «Ծախսերը կկազմեն 159 մլրդ 487 մլն դրամ»,- ասաց…
Կարդալ ավելինԵրևանի ավագանու որոշմամբ 30 %-ով կբարձրացվի մշակութային ու մարզական կառույցների աշխատողների աշխատավարձերը
Երևանի ավագանին տարեվերջյան նիստում հաստատել է 2025թ. բյուջեն: Գալիք տարի նախանշված ծրագրերի հիմքում տարածքային համաչափ և կայուն զարգացումն է, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովումն ու քաղաքային ենթակառուցվածքների արդիականացումը: Հայտնում են քաղաքապետարանից: 2025թ. Երևանում կյանքի կկոչվեն կարևոր մի շարք նախագծեր. կմեկնարկի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցումը, ձեռք կբերի ևս 15 նոր տրոլեյբուս, կբարեկարգվի 107 բակային տարածք, կբարեկարգվեն Աղի լճի, Ֆիզիկայի բանավանի տարածքները, Պարույր Սևակի անվան այգին ու Հակոբ Պարոնյանի անվան պուրակը, կշարունակվի Պատանի հանդիսատեսի թատրոնի…
Կարդալ ավելինՍևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Լճից դուրս է բերվել 168 ձկնորսական ցանց, 119 խեցգետնաորսիչ, առգրավվել է 280 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 83 կգ։ Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային կարգախմբերի կողմից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի արգելման դեմ տարվող միջոցառումների ընթացքում կատարվել են ստուգայցեր և շրջագայություններ Սևանա լճի առափնյա հատվածներում։ Էկոպարեկային ծառայության, Պարեկային ծառայության ջրային կարգախմբի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի…
Կարդալ ավելինՀարգելի իմ ընկեր, ընդհամենը հաշված օրեր և մենք հրաժեշտ ենք տալիս բազում փորձություններով և անմոռանալի իրադարցություններով հագեցած մի տարի
Հարգելի իմ ընկեր, ընդհամենը հաշված օրեր և մենք հրաժեշտ ենք տալիս բազում փորձություններով և անմոռանալի իրադարցություններով հագեցած մի տարի։ Ամփոփելով տարին, ուզում եմ սրտանց շնորհակալությունս հայտնել Ձեզ. մշտապես պատրաստակամ, ինձ երբեք չմերժող, իմ կողքին միշտ կանգնած բարի ընկեր… Սրտանց շնորհավորհում եմ գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Թող 2025 լինի արևշատության, հաստատուն խաղաղության, մեր ազգի մտքի ու բազկի զարգացման, ազգային արժեքների վերազինման տարի: Ամենակարող մեր Աստված թող օրհնի բոլորիս սրտերը, ձեռքերն ու մտքերը՝ պարգևելով ամենազոր հավատքով, հույսով չմարող եւ մեծ սիրով: https://www.youtube.com/watch?v=zNiQRuMMHUE
Կարդալ ավելինԿՍՊ առաջին «Նվիրում» մրցանակաբաշխությունը հաջողությամբ կայացավ
ԿՍՊ առաջին «Նվիրում» մրցանակաբաշխությունը հաջողությամբ կայացավ 2024 թ․ դեկտեմբերի 13-ին DoubleTree by Hilton հյուրանոցում տեղի ունեցավ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) առաջին «Նվիրում» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր ԱյՍիՍի Հայաստանի ազգային կոմիտեն՝ համաշխարհային ԱյՍիՍի-ի աջակցությամբ։ Միջոցառումը համախմբեց սոցիալական պատասխանատվության գաղափարին նվիրված հայկական և միջազգային բիզնես ընկերություններին՝ նշանավորելով նրանց ներդրումը շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական աջակցության և պատշաճ կորպորատիվ կառավարման ոլորտներում։ Հաղթողներն են՝ • Տարվա խոշոր ԿՍՊ ընկերություն՝ Արարատբանկ ԲԲԸ • Տարվա ՓՄՁ ընկերություն՝ Գրանթ Թորնթոն ՓԲԸ • Տարվա…
Կարդալ ավելինՀայտնի են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Քվեարկությանը մասնակցել են 19 մարզական լրագրողներ, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն: Արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը: Արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան, Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Գրետա Վարդանյան,…
Կարդալ ավելինՀրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳ նախարարությունը խախտում հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։ Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․ 1) իրավաբանական անձինք պետք է ձեռք բերեն լիցենզիա հրագործական արտադրատեսակների ներմուծման, ինչպես նաև կենցաղային նշանակության III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման համար, 2) Անցանկալի…
Կարդալ ավելինԱՐԳԱՎԱՆԴՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐԻ արդյունքում կասեցվել է տնտեսվարողի գործունեությունը, այդ մասին փոխանցում են ՍԱՏՄ-ից: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Եփրեմ Ոսկանյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Արգավանդ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին ։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Կարդալ ավելինԱմիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
Այս տարի Ամիօ բանկը թողարկեց իր առաջին պարտատոմսերը: Սա համարձակ քայլ էր, և մինչ այժմ գրանցած բացառիկ արդյունքները արտացոլում են վստահությունը, որ Ամիօ բանկի հաճախորդներն ու գործընկերները ցուցաբերում են բանկի նկատմամբ: 2024 թվականին բանկն ունեցել է պարտատոմսերի 4 թողարկում` տեղաբաշխելով 15 միլիարդ ՀՀ դրամ ծավալով դրամային և 11.5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս: Արդյունքում, երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում մոտ 3 անգամ ավելացել է Ամիօ բանկի պարտատոմսերի պորտֆելը՝ տարեսկզբի 7 միլիարդից 3-րդ եռամսյակի վերջում…
Կարդալ ավելինԹուրքիան հետևում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքին։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջնորդները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը և թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը։ Էրդողանի խոսքով, Թուրքիան ակնկալում է, որ խաղաղության ավարտով Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում կգա։
Կարդալ ավելին