Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության «Սոցիալական ներդրումային ֆոնդը» սպասում է այն ձեռներեցներին և բիզնեսմեններին, ովքեր ծավալում են սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն: Սոցիալական Ֆոնդը նպատակ ունի ներդրումներ կատարել սոցիալական ձեռնարկությունններում, որոնք կարող են էական դեր ունենալ Հայաստանում սոցիալական-տնտեսական և բնապահպանական խնդիրների լուծման հարցում։ Ֆոնդը դիտարկելու է Հայաստանում գործող կամ Հայաստանում տնտեսական շահ հետապնդող այն ձեռնարկությունների ֆինանսավորումը, որոնք ֆինանսապես կայուն են կամ ունեն խոստումնալից բիզնես մոդել և միաժամանակ ցուցադրում են սոցիալական ազդեցության…
Կարդալ ավելինՄեկնարկել է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակներով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի զարգացման գործում: Ծրագիրը նախաձեռնվել և մշակվել է՝ հաշվի առնելով հայրենիքի կառավարման համակարգում կամավորական հիմունքներով աշխատանքի պատրաստակամություն հայտնած սփյուռքի տարբեր մասնագիտական շրջանակների և Հայաստանի պետական համակարգի գերատեսչությունների պահանջարկը: Սփյուռքի մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները…
Կարդալ ավելինԵրաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների խորհրդի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի հետ ձեռք բերված համաձայնությամբ համատեղ ֆինանսավորման է երաշխավորվել 10 գիտական նախագիծ` 24 ամիս տևողությամբ: «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ – ԻՀ ԱՀԽ – 2024» միջազգային մրցույթում երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի 2025 թ. փետրվարից: ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ…
Կարդալ ավելինՀաստատվել են 2025 թվականի 1-ին փուլի միասնական քննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2024/2025 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 25.01.2025՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» 26.01.2025՝ «Քիմիա», «Ռուսերեն» 01.02.2025՝ «Օտար լեզուներ» 02.02.2025՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» 08.02.2025՝ «Մաթեմատիկա» 09.02.2025՝ «Կենսաբանություն», «Հայոց պատմություն»
Կարդալ ավելինՄիջազգային լավագույն փորձի ներդրման արդյունքում կձևավորվի միասնական օպերատիվ կառավարման կենտրոն․ հանրային անվտանգության ապահովման ճանապարհին կկիրառվեն նորարարական մոտեցումներ(Տեսանյութ)
Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով 2026 թվականին նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 համարով, որի գործարկմամբ կդադարեցվի 911, 102 և 103 հեռախոսահամարների սպասարկումը։ Ներքին գործերի նախարարությունը նշված կոնցեպտը իրականացնելու նպատակով համագործակցում է Համաշխարհային բանկի հետ, որի շրջանակներում ներգրավված փորձագետները աշխատում են իմպլեմենտացման ճանապարհային քարտեզ ձևավորելու ուղղությամբ։ Ճանապարհային քարտեզը կներառի ոչ միայն տեխնիկական, այլև բովանդակային լուծումներ, կնախանշի կոնկրետ դերակատարներին, ժամկետները, գործողության մանրամասները և հնարավորություն կտա…
Կարդալ ավելինԱրտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ
Չնայած որոշ տնտեսվարողների բարձրացրած դժգոհությունների ԿԲ նախագահի որոշմամբ ԿԲ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2025 թվականի հունվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ:
Կարդալ ավելինՊարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր
Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում: Նա երրորդ լավագույն արդյունքն է ցույց տվել պարադահուկավազքի 10 կմ ազատ ոճում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այդ խաղերում: Գարիկ Մելքոնյանը խաղերին մասնակցել է ՀՀ դահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են ևս 8 մարզիկներ, որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ և դահուկավազք և մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ…
Կարդալ ավելինԳեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել(Տեսանյութ)
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 10-ին, կեսիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ 51-ամյա հասակակից երկու տղամարդիկ հայտնել են, որ իրենք են որսացել ձկները: Նավակը և ձկները տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նույն…
Կարդալ ավելինՈստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Հունվարի 15-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ։ Հաստատվել է խորհրդի անհատական կազմը։ Խորհրդի հիմնական նպատակն է համակարգել ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները և դրանցից բխող միջոցառումները։ Կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ բարեփոխումների գործընթացներում՝ համակարգող խորհրդի կազմում նախատեսվում է ընդգրկել նաև 4 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության հիմքում նախանշված հիմնական ուղղություններն են՝ Ներքին գործերի…
Կարդալ ավելինՔննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքային հանդիպմանը: Համալիրը կառուցվում է պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և այլք: Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի և Թումո լաբերի կրթական ծրագրերի մանրամասները։ Կողմերն…
Կարդալ ավելին