Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել(Տեսանյութ)

Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել(Տեսանյութ)

Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 10-ին, կեսիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ 51-ամյա հասակակից երկու տղամարդիկ հայտնել են, որ իրենք են որսացել ձկները: Նավակը և ձկները տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նույն…

Կարդալ ավելին

Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը

Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը

  Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Հունվարի 15-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ։ Հաստատվել է խորհրդի անհատական կազմը։ Խորհրդի հիմնական նպատակն է  համակարգել ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները և դրանցից բխող միջոցառումները։ Կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ բարեփոխումների գործընթացներում՝ համակարգող խորհրդի կազմում նախատեսվում է ընդգրկել նաև 4 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության հիմքում նախանշված հիմնական ուղղություններն են՝ Ներքին գործերի…

Կարդալ ավելին

Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը  «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ Թումո  ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքային հանդիպմանը: Համալիրը կառուցվում է պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և այլք: Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի և Թումո լաբերի կրթական ծրագրերի մանրամասները։ Կողմերն…

Կարդալ ավելին

Կառավարությունը հաստատել է ՀՖԿՍՊԻ ռեկտորի ընտրության արդյունքները

Կառավարությունը հաստատել է ՀՖԿՍՊԻ ռեկտորի ընտրության արդյունքները

  ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի պահանջից, ըստ որի՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է բուհի հիմնադիրը՝ ՀՀ կառավարությունը: 2024 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է…

Կարդալ ավելին

Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից 

Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից 

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու նախագիծը: Որոշմամբ սահմանված են սպորտի ոլորտում բացառիկ նվաճումներ ունենալու հանգամանքները, որոնց առկայության դեպքում քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: Ըստ հիմնավորման՝ սպորտի բնագավառի առանձնահատկություններով պայմանավորված՝ առկա են մի շարք սպորտային նվաճումներ, որոնք իրենց բնույթով բացառիկ ու եզակի են, և որոնց առկայության պարագայում մարզիկի նվաճումը համարվում է…

Կարդալ ավելին

Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին

Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին

   Հունվարի 23-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված Ազգային հերոս, պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին։ Մաեաստրո Չեքիջյանի ղեկավարությամբ կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Ֆանտազիան՝ գրված դաշնամուրի, երգչախմբի և նվագախմբի համար, Ջուզեպ Վերդիի հատված «Նաբուկո» օպերայից, «Աիդա» օպերայի 2-րդ գործողության ֆինալը և Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» օրատորիայի ֆինալը: Որպես մենակատար հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Հովհաննես Չեքիջյանը ծնվել…

Կարդալ ավելին

ԿՀԽԸ-ի և Կորեայի Հանրապետության համագործակցությունը նոր փուլում է

ԿՀԽԸ-ի և Կորեայի Հանրապետության համագործակցությունը նոր փուլում է

ԿՀԽԸ-ի և Կորեայի Հանրապետության համագործակցությունը նոր փուլում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունում հյուրընկալել են Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Մյունգի Չան։ Կողմերը քննարկել են արդեն հաստատված գործակցության ընթացիկ հարցերը, ծանոթացել ազգային ընկերության ենթակառուցվածքներին։ Հիշեցնենք նախորդ տարեվերջին Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանությունն ազգային ընկերությանը մեկ միլիոն դոլարի չափով միջոցներ է տրամդրել մարզային մասնաճյուղերի զարգացման, ներքին ենթակառուցվածքների կայացման և կամավոր աշխատանքի՝ անշահախնդիր օգնելու արժեքները տարածելու համար։

Կարդալ ավելին

ԹՌՉՆԱՄՍԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ԹՌՉՆԱՄՍԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

  «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի) անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։   ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։  

Կարդալ ավելին

Հայաստանում ԵՄ դիտորդների գործունեությունը՝ Բաքվում ջղաձգումների պատճառ

Հայաստանում ԵՄ դիտորդների գործունեությունը՝ Բաքվում ջղաձգումների պատճառ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշումն ընդունվել էր դեռևս 2022 թվականի հոկտեմբերին, որի համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 40 հոգանոց դիտորդական առաքելություն, որը տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանին։ Որպես առաքելության նպատակ՝ նախանշվել է իրավիճակի մոնիթորինգը, դրա վերաբերյալ հաշվետվությունն ու վերլուծությունը։ Եվրամիության այս որոշումը հաջորդել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպմանը։ ԵԽ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումը միտված է խաղաղության և…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 601