Մոսկվայում անցկացվում է մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը

Մոսկվայում անցկացվում է մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրությունը՝ դեկտեմբերի 19-ին Մոսկվայում՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, ընթանում է Մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը, որին մասնակցում է արվեստի բնագավառի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների պատվիրակությունը։ Համաժողովի շրջանակում նախատեսվում են զեկույցներ և քննարկումներ արվեստի/մշակույթի ուսումնական հաստատություններում որակյալ կրթության հանրահռչակում և հասանելիության բարձրացում, անձնակազմի վերապատրաստում, կրթական միջավայրի բարելավում, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրում մշակութային բուհերի գործունեության մեջ թեմաներով: ՀՀ պատվիրակությունը գլխավորում…

Կարդալ ավելին

Առաջարկների հավաքագրում` Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով

Առաջարկների հավաքագրում` Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով

  2025 թվականին լրանում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Անվանի մտավորականի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել պետական հոբելյանական հանձնաժողով: Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ: Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ մինչև 2025 թվականի հունվարի 30-ը: Ստացված առաջարկները քննարկելու է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումները համակարգող պետական…

Կարդալ ավելին

Քամու հետևանքով Լոռու և Գեղարքունիքի որոշ հատվածներում վնասվել են գազատար խողովակներ և տապալվել ծառեր

Քամու հետևանքով Լոռու և Գեղարքունիքի որոշ հատվածներում վնասվել են  գազատար խողովակներ և  տապալվել ծառեր

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:53-ից սկսած, Լոռու և Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Վանաձոր քաղաքում, Տաշիր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան և Մարտունի-Սևան ավտոճանապարհներին վնասվել են թիթեղներ, ավտոմեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրական լարեր և տապալվել են ծառեր: ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խումբ։ Փրկարարներն իրականացրել են սահմանազատման, թիթեղների ապամոտնաժման, տապալված ծառերի մասնատման և ավտոճանապարհներից հեռացման աշխատանքներ:

Կարդալ ավելին

Նոր կարգ՝ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ, հարցումներ ներկայացնելու համար

Նոր կարգ՝ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ, հարցումներ ներկայացնելու համար

  Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, բողոքները, տեղեկատվության հարցումներն անհրաժեշտ է այսուհետ ուղարկել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ» e-request.am կայքի միջոցով։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեկտեմբերի 20-ից էլեկտրոնային փոստի հասցեներով ներկայացված դիմումները, բողոքները և տեղեկատվության հարցումները չեն սպասարկվելու։  

Կարդալ ավելին

Մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն վարչարարությունը, կհեշտացնեն քաղաքացիների կյանքը

Մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն վարչարարությունը, կհեշտացնեն քաղաքացիների կյանքը

  Մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն վարչարարությունը, կհեշտացնեն քաղաքացիների կյանքը Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարորդի մոտ առկա չէ վարորդական իրավունքի վկայական, սակայն նա ունի վարելու իրավունք, և դա հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չէ վարչական պատասխանատվության։ _ Տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի, եթե անձը չունի վարորդական իրավունք, սակայն վարում է տրանսպորտային միջոց՝ դրանով իսկ հայտնվելով մյուս վարորդների…

Կարդալ ավելին

Ալիևը պահանջներ է հնչեցրել Հայաստանի դեմ՝ 150 միլիարդ դոլար, Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում

Ալիևը պահանջներ է հնչեցրել Հայաստանի դեմ՝ 150 միլիարդ դոլար, Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվարկել է Հայաստանի նկատմամբ պահանջները։ «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հրապարակել է երևակայական վնասի թիվը։ «Վերջերս ավարտեցինք պատճառված վնասի վերլուծությունը, ընդ որում՝ մանրամասն վերլուծությունը։ Մենք դրա վրա ծախսել ենք 4 տարի, և ամեն ինչ փաստաթղթավորված է։ Խոսքը ավելի քան 150 միլիարդ դոլարի մասին է՝ այն վնասի, որը հասցվել է օկուպացիայի տարիներին»,-ընդգծել է Ալիևը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը խոսում է Արցախյան առաջին պատերազմի արդյունքների…

Կարդալ ավելին

Եղանակը Հայասատանում

Եղանակը Հայասատանում

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում։ Գիշերային ժամերին Երևանում կդիտվի -2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +5 +7 աստիճանի սահմաններում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ասում է  ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ «Առաջիկա հինգ օրերին ձյան լուրջ տեղումներ չենք սպասում, հանրապետության առանձին հատվածներում թույլ տեղումներ կլինեն այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը։ Վաղը ցերեկվանից սկսած և հաջորդող 5-7 օրերին հանրապետության տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ»,–ասել է Գագիկ…

Կարդալ ավելին

ՆԳ նախարարը ծանոթացել է կատարված աշխատանքներին (Տեսանյութ)

ՆԳ նախարարը ծանոթացել է կատարված աշխատանքներին (Տեսանյութ)

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիր։ Նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել Պարեկային ծառայության վարչակազմի մասնաշենքի, Երևան քաղաքի գնդի և ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին։ Արփինե Սարգսյանը կատարված աշխատանքներին և տեխնիկական հագեցվածությանն է ծանոթացել նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական շենքում, մարզական համալիրում և հրաձգարանում։ Շուտով Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր,…

Կարդալ ավելին

«ԴասA» ծրագրին 2024 թ. մասնակցել են Երևանի և մարզերի շուրջ 11300 աշակերտներ

«ԴասA» ծրագրին 2024 թ. մասնակցել են Երևանի և մարզերի շուրջ 11300 աշակերտներ

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2024 թվականին մասնակցել են Երևանի 30 և մարզային 6 հանրակրթական դպրոցներ: Ստեղծագործական խումբն այցելել է Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզեր. հանդիպումներին մասնակցել են ավելի քան 11300 աշակերտներ, որոնք հնարավորություն են ունեցել ներկա լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15 համերգի։   Նախորդ տարիներին ծրագիրն իրականացվել է ավագ դպրոցներում, իսկ 2024 թ․-ից ծրագրում ներառվել են հիմնական և միջնակարգ դպրոցները՝ նպատակ ունենալով վաղ հասակից դպրոցականներին ծանոթացնել դասական երաժշտությանը, հանրահռչակել այն, ձևավորել…

Կարդալ ավելին

«Որևէ մեկն ուսման վարձի և սոցիալական խնդիրների պատճառով չպետք է դուրս մնա կրթությունից». Ժաննա Անդրեասյան

«Որևէ մեկն ուսման վարձի և սոցիալական խնդիրների պատճառով չպետք է դուրս մնա կրթությունից». Ժաննա Անդրեասյան

  Հանրակրթության բովանդակային բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են ուսումնառության արդյունքների բարելավմանը: Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շնորհիվ՝ կրթության որակի բարելավման դրական դինամիկա է արձանագրվել: Տավուշի մարզում չափորոշչի  փորձարկման արտաքին գնահատման արդյունքներով 2 տարում գրանցվել է կրթական արդյունքի 6-ամսյա ավելացում: Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է  «Պետական ֆինանսների II ուսումնասիրություն (PFR II), հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարելավում» խորագրով Համաշխարհային բանկի զեկույցի ներկայացման շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը:   4-րդ դասարանի աշակերտները…

Կարդալ ավելին
1 13 14 15 16 17 602