ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է ԱՄՆ տարածաշրջանային գյուղատնտեսական հարցերով կցորդ Ռիշան Չոդհրիին և գյուղատնտեսության ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին։ Պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջև առևտրի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և դրանց վերացման համար հնարավոր ջանքերի ներդրման կարևորությունը: Երկուստեք ընդգծվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Կարդալ ավելինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է World Travel Awards-ի հիմնադիր Գրեմ Քուքին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է World Travel Awards-ի հիմնադիր Գրեմ Քուքին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացման հեռանկարները և միջազգային համագործակցության նոր հնարավորությունները։ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ կարևոր ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման ուղղությամբ։ Մասնավորապես, նախատեսվում է 100 միլիոն դոլարի ներդրում, որի շնորհիվ Հայաստանի մարզերում ձևավորվելու են զբոսաշրջային կլաստերներ, որոնք նպատակ ունեն խթանելու զբոսաշրջային…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
«ՊԱՐ-ԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Հավի մսով լանգետ» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Երևան): Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՄարզերում անցկացվում են «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի» փուլային լսումները
Մեկնարկել են ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվող «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի» առաջին փուլի լսումները: Փառատոնն անցկացվում է «Ջերմ ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Փառատոնի մրցութային փուլի համակարգողն է «Ագրոպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը: Փառատոնի մրցութային առաջին փուլի լսումներն անցկացվել են դեկտեմբերի 7-ին Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում, որտեղ հանդես են եկել Կոտայքի, Վայոց ձորի և Երևանի մասնակիցները։ Դեկտեմբերի 8-ին Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում անցկացվել են Շիրակի…
Կարդալ ավելինՀայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երաժշտական ընկերությունը դեկտեմբերի 2-9–ն անցկացրել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի են ունեցել մրցույթի գալա համերգը և մրցանակների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով մրցույթի մասնակիցներին, ժյուրիի անդամներին և հյուրերին՝ նա կարևորել է միջազգային մակարդակով Գոհար…
Կարդալ ավելինԲռնություն գործադրած ուսուցիչն ազատվել է աշխատանքից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի վերաբերյալ։ Նման ահազանգերից մեկն առաջին դասարանում դասվարի կողմից երեխայի նկատմամբ ծեծի դեպքն էր, ինչի ահազանգը ստանալուն պես նախարարությունը դիմել է Կրթության տեսչական մարմին, Ոստիկանություն և Դատախազություն։ Ձեռնարկված քայլերի արդյունքում ուսուցիչն ազատվել է աշխատանքից։ Առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը նաև պատրաստվում է հայց ներկայացնել՝ նշված ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ։ Հարկ ենք համարում նշել, որ նմանատիպ իրավիճակներն անթույլատրելի են, և…
Կարդալ ավելինԳնաճը տատանվելու է 3 տոկոսի սահմաններում.ԿԲ
«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում ամրագրվել է, որ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվելու է 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ցուցանիշով, որի մասին Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ:
Կարդալ ավելինՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Գավառից հանձնվել է ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանին: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղական իշխանությունների, Ապարան համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Գավառ համայնքի ղեկավարությանը, համայնքապետարանի ողջ անձնակազմին, հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսը պատվով կրելու, երիտասարդների կողքին լինելու և ծրագրին համահունչ՝ մարզամշակութային հագեցած միջոցառումներ անցկացնելու համար: Նա ընդգծել է՝ 2014 թվականից…
Կարդալ ավելինՀայկական խոհանոցը` մեկ վայրում. կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20–30-ը Խաչքարերի պուրակում (մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանի հարևանությամբ) կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 16-ը: Միջոցառման նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորում։ Տոնավաճառի անցկացումը կնպաստի հայկական ավանդական ուտեստների տարածմանը, հանրության իրազեկմանը և նորովի արժևորմանը: Տոնավաճառին կարող են միանալ սննդի արտադրողներն ու մշակութային կազմակերպությունները՝ հանրությանը ներկայացնելու իրենց խոհարարական վարպետությունը: Դիմելու ընթացակարգին և այլ մանրամասների…
Կարդալ ավելին