ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար: Նախարարը կարևորել է համատեղ մշակութային նախաձեռնությունների անցկացումը հնագիտության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման, թանգարանների, երաժշտության, կինոյի ոլորտներում և վստահություն հայտնել, որ առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ:…
Կարդալ ավելինԱրարատ համայնքում կբացվի երիտասարդական կենտրոն.ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Արարատի մարզի Արարատ համայնք՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին: Այցին ներկա են եղել համայնքային իշխանությունների, շինարարական կազմակերպության, ծրագիրն իրականացնող «Արարատի երիտասարդների նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալին զեկուցվել է, որ երիտասարդական կենտրոնի հարակից տարածքը ևս բարեկարգվում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցներով: «Ծրագրի գլխավոր նպատակն այն է, որ երիտասարդական կենտրոնը հանդիսանա համայնքի երիտասարդների համար նախընտրելի ենթակառուցվածք, մի միջավայր,…
Կարդալ ավելինՔննարկվել են նախատոնական և տոնական օրերին հրավառությունների իրականացման կարգին վերաբերող հարցեր(Տեսանյութ)
Դեկտեբերի 6-ին ՆԳՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ամանորի տոնակատարությունների ընթացքում հրավառության իրականացման թույլատրելի վայրերին, պահանջներին և պայմաններին վերաբերող քննարկում։ Մասնակցում էին Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քննարկվել են հրավառությունների թույլատրման և իրականացման լիցենզավորմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից օրենքը խախտելու դեպքում նախատեսվող վարչական ներգործության միջոցներին։ Ընդգծվել է, որ հրավառություն իրականացնելը թույլատրվում է ՆԳ նախարարության կողմից տրվող լիցենզավորման և համապատասխան թույլտվության պարագայում, իսկ մնացած բոլոր…
Կարդալ ավելինՆԳ նախարարն ընդունել է ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով ԵԽԽՎ զեկուցողին(Տեսանյութ)
Նախարարությունը հայտարարություն է տարածել
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 12-ից 13-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Գեղարքունիքի մարզում։ Դեկտեմբերի 12-ին, ժամը 12.00-17.00, Վարդենիսի համայնքապետարանում, դեկտեմբերի 13-ին, ժամը 11.00-15.00, Ճամբարակի համայնքապետարանում։
Կարդալ ավելին«ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՆԱՅԵԼ ՈՒ ՇԱՐԺՎԵԼ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ».ԱՐԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
«Տարին մոտենում է ավարտին և գալիս է ամփոփելու ժամանակը՝ վերհիշում խոստացածը, կատարվածը և առաջիկա անելիքները», -սա մեզ համար դարձել է տաբու, որը յուրօրինակ հաշվետվություն է՝ տնօրեն : Հետադարձ հայացք նետելով բժշկական կենտրոնի նոր ձևավորման և այժմյան՝ հաջորդական փուլերի զարգացման ընթացքին , կարող եմ վստահ ասել, որ ճգնաժամն արդեն հաղթահարված է՝ ի շնորհիվ բժշկական կենտրոնի ուժեղ կողմերի, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում ունեցող և առաջատար մասնագետների առկայությունը, նրանց պարբերաբար վերապատրաստումները՝ ինչպես ՀՀ-ի տարածքում , այնպես էլ…
Կարդալ ավելինՄինչև հունվարի 20-ը սիգի որսը արգելված է. ՆԳՆ ոստիկանություն
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը: Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Ուստի մինչև հունվարի 20-ը ներառյալ ոստիկանության ծառայողները, շահագրգիռ այլ մարմինների հետ, շարունակելու են կանխարգելիչ միջոցառումները: Ոստիկանությունը ներկայացնում է կանխարգելիչ միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 6-ին և 8-ին արձանագրված երկու դեպք: «Սևան» ազգային պարկի էկոպարեկային ծառայողների և Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային պարեկների համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ին Ջիլ բնակավայրի հարակից Սևանա լճի ափին հայտնաբերված ձկնորսական նավակում եղել է 55 կիլոգրամից ավելի…
Կարդալ ավելինԴոլարն արժեզրկվում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կազմել է 395.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 5.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.74 դրամ (նվազել է 5.97 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.61 դրամ (նվազել է 6.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.99 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-391 դրամով, վաճառվում է 397-401 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 409-412 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԵվրամիությունը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել մասնակցել Սիրիայում իշխանության խաղաղ փոխանցմանը
Եվրամիությունը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ՝ բոլոր շահագրգիռ կողմերին կոչ անելով ներգրավվել համապարփակ, Սիրիայի ղեկավարությամբ և սիրիական պատկանող երկխոսության բոլոր հիմնական հարցերի շուրջ՝ իշխանության կանոնավոր, խաղաղ և ընդգրկուն փոխանցում ապահովելու համար՝ ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի ոգով և սիրիացի ժողովրդի կամքով: «Այս համատեքստում մենք վճռականորեն աջակցում ենք Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի շարունակական աշխատանքին՝ օգտագործելով ԵՄ բոլոր համապատասխան գործիքները։ Եվրամիությունն այս կրիտիկական պահին կանգնած է Սիրիայի ժողովրդի կողքին և…
Կարդալ ավելին