Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Հունվարի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 283 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 179, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 1015, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 266, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 230, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 137 և 1658 այլ իրավախախտումներ։ 161 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 318-ը՝ տեխնիկական…

Կարդալ ավելին

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

  Հունվարի 18-19-ը տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումների շրջանակում տարբեր իրավական ակտերի նախագծերի քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը,  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փորձագետներ։ Աշխատաժողովում քննարկվել են «ՀՀ քաղաքացիության մասին», «Օտարերկրացիների մասին», «Փախստականների և ապաստանի մասին»…

Կարդալ ավելին

Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ. փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում

Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ. փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում

  ԱԺ լիագումար նիստում քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ  փոփոխություններն իրականացվելու են մի քանի ուղղությամբ՝ պայմանավորված  նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներով: Նախարարի տեղակալի խոսքով՝ շուրջ 530 մանկապարտեզում նախադպրոցական կրթության չափորոշիչն արդեն ներդրվել է: «Չափորոշչի ներդրման շրջանակում ի հայտ է եկել կարգավորումների կարիք, որոնց ուղղված՝ փոփոխություններ են առաջարկվում օրենքում՝ ավելի հստակեցնելով չափորոշչի ներդրման արդյունքում ակնկալվող կարողունակությունները, ըստ տարիքային…

Կարդալ ավելին

ProFood Armenia 2025. ամենամեծ միջազգային F&B իրադարձությունը տարածաշրջանում

ProFood Armenia 2025. ամենամեծ միջազգային F&B իրադարձությունը տարածաշրջանում

Երևան, Հայաստան – 2025 թ․ ապրիլի 25-27 ProFood Armenia 2025-ը՝ տարածաշրջանում ամենամեծ միջազգային F&B իրադարձությունը, տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 25-ից 27-ը Կ․ Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ Երևանում։ Այս եզակի եռօրյա իրադարձությունը կմիավորի հյուրընկալության ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին և սկսնակներին ամբողջ աշխարհից՝ կապեր հաստատելու, սովորելու և զարգանալու բացառիկ հնարավորությամբ։ Միջոցառման հիմնական փուլերը․ Ցուցահանդես-Էքսպո․ Առաջատար HoReCa ընկերությունների և բրենդների արտադրանքի և ծառայությունների ներկայացում՝ արտահանման և ներմուծման շեշտադրությամբ։ Վարպետաց դասեր․ Գործնական և ստեղծագործական դասընթացներ՝ Միշլենի աստղեր ստացած…

Կարդալ ավելին

«Նման բան չկա, որ 5000 դրամ մարդը փոխանցի և դրա պատճառով հարկվի».Ալեն Սիմոնյան

«Նման բան չկա, որ 5000 դրամ մարդը փոխանցի և դրա պատճառով հարկվի».Ալեն Սիմոնյան

Նման բան չկա, որ 5000 դրամ մարդը փոխանցի և դրա պատճառով հարկվի կամ դրա պատճառով խնդիրներ ունենա: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պարտադիր հայտարարագրման գործընթացին եւ մտավախությանը, որ պետք է հայտարարագրվեն նաեւ միմյանց արված փոխանցումները՝ դրանք դիտարկելով եկամուտ: «Հայտարարագրման պրոցեսը սկսվելու է ոչ այս տարի: Դրա հետ կապված բազմաթիվ բացատրություններ և պրոցեսներ կան, որոնք պետք է տեղի ունենան: Ասեմ ավելին՝ հայտարարում իրականացնող անձը նույնիսկ կարող…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին

Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին

Ամիօ բանկն ուրախությամբ հայտարարում է Arca Pay փոխանցման համակարգին միանալու մասին: Այսուհետ Ամիօ բանկի ֆիզիկական անձ հաճախորդները AMIO Mobile հավելվածի միջոցով կարող են կատարել մատչելի ակնթարթային դրամային փոխանցումներ ՀՀ բանկերի հաճախորդներին` մուտքագրելով ընդամենը ստացողի բջջային հեռախոսահամարը: Arca Pay փոխանցումներն այս պահին հասանելի են հետևյալ բանկերի հաճախորդներին՝ Evocabank, Ամերիաբանկ և Կոնվերս Բանկ։ Բանկերի ցանկը շարունակաբար կընդլայնվի։ Մանրամասները՝ հղմամբ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Կարդալ ավելին

Նաթանյահուն հրահանգել է զորքերին մինչև պատանդների ցուցակը ստանալն անտեսել զինադադարը

Նաթանյահուն հրահանգել է զորքերին մինչև պատանդների ցուցակը ստանալն անտեսել զինադադարը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երկրի զինվորականներին հրահանգել է, որ կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 08:30-ին հրադադարը չի կիրառվի ժամանակացույցին համապատասխան, քանի դեռ Իսրայելը չի ​​ստանա պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն, ըստ ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ համաձայնագրի, հայտնում է NBC News-ը։ «Վարչապետը Իսրայելի պաշտպանության բանակին հրահանգել է, որ հրադադարը, որը նախատեսվում է ուժի մեջ մտնել առավոտյան 08:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ​​ստացել ազատ արձակվող պատանդների ցուցակը, որը պետք է տրամադրեր ՀԱՄԱՍ-ը»,…

Կարդալ ավելին

Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ

Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռեւս 2022 եւ 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայտնում են գրասենյակից: ՄԻՀՆ գրասենյակը հետեւում է նաեւ այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ « Ցանկանում ենք տեղեկացնել,…

Կարդալ ավելին

Molecular Cell. ՌՆԹ-ի վնասումն առանցքային դեր է խաղում արևայրուքի նկատմամբ սուր արձագանքի առաջացման մեջ

Molecular Cell. ՌՆԹ-ի վնասումն առանցքային դեր է խաղում արևայրուքի նկատմամբ սուր արձագանքի առաջացման մեջ

Ավանդաբար համարվում է, որ արևայրուքը առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ ԴՆԹ-ի վնասման հետևանքով: Սակայն Կոպենհագենի համալսարանի և Սինգապուրի Նանյան տեխնոլոգիական համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ՌՆԹ-ն՝ մեկ այլ կենսական բջջային մոլեկուլ, մեծ դեր է խաղում արևայրուքի հանդեպ սուր արձագանքի առաջացման գործում: Մեզանից շատերը կյանքում գոնե մեկ անգամ  արևայրուք ստացել են: Մեզ նաև ասում էին, որ արևայրուքը վնասում է ԴՆԹ-ն։ Բայց դա ամբողջ ճշմարտությունը չէ, բացատրում են այս հետազոտության հեղինակները: «Ռիբոտոքսիկ սթրեսի հանդեպ արձագանքը…

Կարդալ ավելին

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

Հանրապետության ողջ տարածքում 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։  Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ինչպես   հայտնում են «Հայպետիդրոմետ»-ից, Երևանում հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +2+4։ Օդի ջերմաստիճանը մարզերում….

Կարդալ ավելին
1 2 3 4 5 605