Ռուս խաղաղապահները տարհանել են շուրջ 5 հազար արցախցիների

Ռուս խաղաղապահները տարհանել են շուրջ 5 հազար արցախցիների

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի երեք շրջաններից տարհանել են 5 հազար մարդու. ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուս խաղաղապահները շարունակում են առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Շարունակական փոխգործակցություն է պահպանվում Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգության ապահովմանը։ Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ռուս խաղաղապահները տարհանել են խաղաղ բնակիչներին Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։ Խաղաղապահ կոնտինգենտին հանձնվել է մոտ 5 հազար մարդ: Բոլոր տարհանվածներին…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդալլահ ալ Սաուդի հետ։ Այս մասին  տեղեկացնում է ԱԳՆ-ից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ու համագործակցության հաստատման քայլերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման,  փոխշահավետ ուղղություններով համագործակցության զարգացման գործում։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ…

Կարդալ ավելին

Բաքուն ասել է, որ Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Երեւանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը

Բաքուն ասել է, որ Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Երեւանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը

Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, պայմանագրի նախագիծն արդեն փոխանցվել է Հայաստանին, հինգշաբթի ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Մենք հայկական կողմին ներկայացրել ենք խաղաղության համաձայնագրի նախագիծը և այժմ սպասում ենք նրանց պատասխանին։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքից հայերի հայրենադարձությանը, ապա դա այն սկզբունքը չէ, որի վրա հիմնված է այս համաձայնագիրը, քանի որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է», – մեջբերում է ՏԱՍՍ-ը Ամիրբեկովին։

Կարդալ ավելին

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների փոխարեն ԱՄՆ-ն Բաքվի հետ քննարկում է ռազմական ոլորտում համագործակցությունը

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների փոխարեն ԱՄՆ-ն Բաքվի հետ քննարկում է ռազմական ոլորտում համագործակցությունը

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների փոխարեն ԱՄՆ-ն Բաքվի հետ քննարկում է ռազմական ոլորտում համագործակցությունը։ ԱՄՆ Նյուփորթ քաղաքում ռազմածովային ուժերի միջազգային սիմպոզիումի շրջանակներում Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբհան Բեքիրովը հանդիպել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, նավատորմի ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուի եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Լիզա Ֆրանկեթիի հետ։ «Հանդիպման ընթացքում հանգամանալիք կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմածովային ուժերի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի միջեւ ռազմական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների…

Կարդալ ավելին

Երիտասարդները փակել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկը

Երիտասարդները փակել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկը

Երիտասարդների մի խումբ այս պահին փակել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկը: Նրանք իրազեկում են հանրությանը, որ Արցախում ցեղասպանություն է, պահանջում են միանալ իրենց եւ հեռացնել գործող իշխանություններին: Նրանք աղբի ամաններով եւ նստարաններով փակել են փողոցի բանուկ մասերը: Ոստիկանները չեն խոչընդոտում, միայն փորձում են հանդարտեցնել, եթե ակցիայի մասնակիցների եւ վարորդների միջեւ վիճ բանություններ են լինու

Կարդալ ավելին

Ստեփանակերտն ու Բաքուն համաձայնության են եկել ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ

Ստեփանակերտն ու Բաքուն համաձայնության են եկել ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ

Արցախի իշխանություններն ընդունել են ռուս խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարությունում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության…

Կարդալ ավելին

Արցախում կան հազարավոր կորած մարդիկ. Արման Թաթոյան

Արցախում կան հազարավոր կորած մարդիկ. Արման Թաթոյան

Արցախում կան հազարավոր կորած մարդիկ։ Կապի բացակայության պատճառով նրանց գտնելը կամ պարզելը զոհվա՞ծ են, թե՞ ոչ, չափազանց բարդ է։ Այս մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար՝ ծնողը երեխային կամ երեխան ծնողին, քույրը եղբորը և այդպես շարունակ։ Ամբողջական բնակելի վայրեր կտրված են իրարից, մարդկանց ճակատագրերն անհայտ են։ Այս ամենին ավելանում է սննդի, կապի, էլեկտրաէներգիայի, գազի, դեղորայքի բացակայությունը, որն ավելի է մեծացնում մարդկանց տառապանքները»։

Կարդալ ավելին

Մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները. ՊԲ

Մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները. ՊԲ

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:

Կարդալ ավելին

Ռուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրակեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույր

Ռուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրակեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույր

Հենց ռմբակոծումները սկսվեցին, կանանց ու երեխաներին գյուղից տարհանեցին ու տարան ռուս խաղաղապահների պոստերը, «Ազատությանը» պատմում է Մեծ Շեն գյուղի բուժքույր Սևան Մանջիկյանը։ Մանջիկյանն ամուսնու հետ մնացել է գյուղում։ Ասում է՝ մնացել են, որ եթե վիրավորներ լինեն, վիրավորներին օգնեն։ Նրա փոխանցմամբ, կանանց ու երեխաներին ռուս խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով հանել Արցախից, սակայն ադրբեջանցիները սկսել են կրակել խաղաղապահների մեքենաների վրա։ «Երևի ժամը 7-ի կողմերն էր, ուզում էին երեխաներին ու կանանց տանեն Հին Շեն, էդտեղից էլ ոնց…

Կարդալ ավելին

Սպասում ենք, որ Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» եւ կատարի մնացած խոստումները. Էրդողան

Սպասում ենք, որ Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» եւ  կատարի մնացած խոստումները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախում Ադրբեձանի սկսած լայնածավալ հարձմանը աջակցություն է հայտնել։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ղարաբաղը բոլորի կողմից ճանաչվել է Ադրբեջանի հող եւ որեւէ կարգավիճակի մասին խոսք չի կարող լինել։ Նա պնդել է, թե Թուրքիան աջակցում է Ադրբեջանի գործողությունները սեփական երկրի տարածքի պաշտպանության հետ կապված։ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան սպասում է, որ Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» եւ կատարի մնացած խոստումները։

Կարդալ ավելին
1 388 389 390 391 392 619