Հումանիտար աղետը կարող է հանգեցնել նոր պատերազմի Եվրոպայի սահմանին․ National Journal-ը՝ Արցախում իրավիճակի մասին

Հումանիտար աղետը կարող է հանգեցնել նոր պատերազմի Եվրոպայի սահմանին․ National Journal-ը՝ Արցախում իրավիճակի մասին

Եվրասիայում հումանիտար աղետ է ծավալվում, եւ օրենսդիրները իրավապաշտպանների հետ միասին պահանջում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին գրել է National Journal պարբերականը։ Հոդվածի հեղինակ Քրիստինա Մազան հիշատակել է հինգշաբթի տեղի ունեցած լսումները Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում, Արցախում ճգնաժամի հարցի վերաբերյալ։ «Իրավապաշտպանները եւ իրավունքի ոլորտի փորձագետները հավաստիացնում են, որ երկրում տեղի է ունենում էթնիկական զտում։ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսն աջակցել է այս տեսակետին՝ Սենատի նիստում հայտարարելով, որ Ալիեւը…

Կարդալ ավելին

Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում կադրային փոխոխություններ են տեղի ունեցել

Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում կադրային փոխոխություններ են տեղի ունեցել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոփոխություններ: Մասնավորապես՝ Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից: Վիլլի Կալաչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: Լեռնիկ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության…

Կարդալ ավելին

ՊՆ-ից 106 մլն դրամ հափշտակության գործով 5 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գևորգ Ալթունյանը․ նրանց մեղադրանք է առաջադրվել

ՊՆ-ից 106 մլն դրամ հափշտակության գործով 5 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գևորգ Ալթունյանը․ նրանց մեղադրանք է առաջադրվել

Պաշտոնեական դիրքն օգտագործելով խմբի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.3 մլն հհ դրամ հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ձերբակալվել է 5 անձ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ համագործակցությամբ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման…

Կարդալ ավելին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առթիվ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առիթով: Թող գալիք նոր տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման և նոր ձեռքբերումների տարի: Թող հրեական համայնքը Հայաստանի ողջ ժողովրդի հետ միասին երբևէ չբախվի այնպիսի հակամարդկային երևույթների, ինչպիսիք են ազգային և կրոնական խտրականությունը կամ այլամերժությունը:…

Կարդալ ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը

ՀՀ պաշտպանության նախարարը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը

ՊՆ փոխանցմամբ ՝progressarmenia.com-ին այսօր սեպտեմբերի 15-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսի, 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնի և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման…

Կարդալ ավելին

Էրդողանը նոր դեսպաններ է նշանակել 5 երկրում՝ այդ թվում Ռուսաստանում և Ուկրաինայում

Էրդողանը նոր դեսպաններ է նշանակել 5 երկրում՝ այդ թվում Ռուսաստանում և Ուկրաինայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է կայացրել 5 երկրում նշանակել նոր դեսպաններ, հաղորդում է ermenihaber.am-ը: Ընդունված որոշման համաձայն՝ Մոսկվայում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թանժու Բիլգիչը, ով 2016-2021-ին եղել է Բելգրադում Թուրքիայի դեսպանը, այնուհետև կրկին զբաղեցրել է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնը։ Կիևում  դեսպանի պաշտոնը կզբաղեցնի Մուստաֆա Լևենտ Բիլգենը, ով 2011-2014-ին եղել է Նյու Յորքում հյուպատոս, իսկ 2014-2016-ին եղել է Աբու Դաբիում դեսպան։ Նա 2018-2019-ին զբաղեցրել է խորհրդականի պաշտոն ազգային ժողովի  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խորհրդական։ Վարշավայի նորանշանակ…

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

ՊՆ փոխանցմամբ progressarmenia.com- ին, սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին, որին ուղեկցել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն  առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Կարդալ ավելին

Աբովյանում ալյումինե դետալների արտադրության գործարան է կառուցվում. Այն նախատեսված է արևային կայանների համար

Աբովյանում ալյումինե դետալների արտադրության գործարան է կառուցվում. Այն նախատեսված է արևային կայանների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը պայմանավորված է «ՍՈԼԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Նշենք, որ կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել էր «ՍՈԼԱՐԱ»-ին: «ՍՈԼԱՐԱ»ՍՊ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել ալյումինե պրոֆիլների արտադրության համար՝ հիմնականում  նախատեսված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար։ Ալյումինե դետալների արտադրության գործարանը բաղկացած է լինելու մի քանի մասնաշենքերից՝ պահեստային տարածք, արտադրական տարածք, ադմինիստրատիվ տարածք։ Արտադրությունն իրականացվելու…

Կարդալ ավելին

100 հազարից 1 մլն դրամի վարկեր ունեցող անհուսալի վարկառուներին պետությունը կաջակցի, որ դուրս գան «սեւ ցուցակներից»

100 հազարից 1 մլն դրամի վարկեր ունեցող անհուսալի վարկառուներին պետությունը կաջակցի, որ դուրս գան «սեւ ցուցակներից»

Հանրապետությունում մոտ 300 հազար մարդ կա, որոնք նախկինում ամենատարբեր խնդիրներ ունենալով բանկային համակարգի հետ, ամբողջությամբ մտել են ստվերային դաշտ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց իրենց աշխատանքն ու աշխատավարձը ոչ մի տեղ չի արձանագրվում, նրանք էլ հարկեր չեն վճարում, բանկերի սեւ ցուցակներում էլ այդպես  տեղավորվել, մնացել են: Մենք այդ մարդկանց հարց ենք տալիս՝ ժողովուրդ ջան, մինչեւ ե՞րբ եք սեւ ցուցակներում մնալու:…

Կարդալ ավելին

Վանա լճում ջրի մակարդակն օրեցօր նվազում է. 10-15 քառակուսի կմ տարածք ցամաքի է վերածվել

Վանա լճում ջրի մակարդակն օրեցօր նվազում է. 10-15 քառակուսի կմ տարածք ցամաքի է վերածվել

Թուրքիայի տարածքում գտնվող և տեղի բնակիչների կողմից «ծով» կոչվող Վանա լճում ջրի մակարդակն օրեցօր նվազում է կլիմայի փոփոխության ու երաշտի պատճառով, գրում է ermenihaber.am-ը: Արբանյակային պատկերներում արտացոլված են նաև լճի ափերին տեղի ունեցած փոփոխությունները, որտեղ դարերով ձևավորվել են միկրոբիալիտներ, անցյալում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ ընկած պատմական կառույցներն ու բնակելի տարածքները: Այս տարվա հուլիս ամսվա արբանյակային նկարներում, որոնք Վանի Յուզունջու Յըլի համալսարանից Մուստաֆա Աքքուշը համեմատել է NASA Landsat-ի և Եվրոպական տիեզերական գործակալության Sentinel-2 արբանյակի պատկերների…

Կարդալ ավելին
1 390 391 392 393 394 619