Երասխի գործարանի կառուցման վայրը տեղափոխելու մասին մամուլում պարբերաբար հրապարակումներ են արվում: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից գործարանի տեղափոխման մասին տեղեկությունը ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին։ «Այս պահին քննարկումներ են ընթանում կառավարության մակարդակով», – նշեցին նախարարությունից: Մեզ հետ զրույցում Արարատի մարզպետարանից հայտնեցին, որ տեղափոխման մասին տեղեկություն չունեն: Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք: Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է Երասխի տարածքում եւ համոզվել, որ շինարարությունը սառեցված է։ Գործարանի…
Կարդալ ավելինՎաչե Տերտերյանը հեռավար հանդիպմամբ քննարկել է Կապսի ջրամբարի կառուցման առաջընթացին վերաբերող հարցեր
Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Վերականգնման վարկերի բանկի (KfW) ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ 1, Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում» և «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II – Փուլ 3» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի հերթական հեռավար հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՏԶՀ գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի KfW բանկի տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոն, BMZ Տնտեսական…
Կարդալ ավելինՔյարամյանը Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցության խնդիրները
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիզոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան սեպտեմբերի 14-ին այցելել է ՀՀ քննչական կոմիտե։ Տիկին դեսպանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է հայ-հնդկական բազմավեկտոր հարաբերությունների զարգացման առկա միտումները, որոնց արդյունավետությունն զգալի է դարձել նաև իրավական ոլորտում։ Մասնավորապես, շեշտվել է, որ Հնդկաստանի իրավապահ մարմիններն արագ և օպերատիվ արձագանքում են ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրավական փոխօգնության բոլոր հարցումներին, գործնականում չկան հարցումներ,…
Կարդալ ավելինՀանդիպում ՊՆ վարչական համալիրում
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին։ ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-մայոր Կուլակովին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակը, առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի…
Կարդալ ավելին2023 թ. օգոստոսին 597 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 597 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է շուրջ 234.4 մլն դրամի չափով տուգանք:
Կարդալ ավելինՏեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները Լաչինի միջանցքից ու ճանապարհից մինչև Ստեփանակերտ և Ստեփանակերտից էլ մինչև Աղդամ: Այս քարտեզների վրա հստակ նշված են նաև այն վայրերը, որտեղ գտնվում էին ճանապարհը շրջափակած ադրբեջանական կառավարության «էկոակտիվիստ» գործակալները 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. ապրիլի 23-ը: Տեղորոշված է նաև ադրբեջանական կարմիր մահիկի ընկերության մեքենաների վայրը: Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի…
Կարդալ ավելինՄայրաքաղաքում ` ընտրություններին ընդառաջ հանդիպումներ
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաքի ազգաբնակչությունը իր ձայնը կտա նախընտրած քաղաքական կուսակցությունը կամ դաշինքին , քաղաքապետի ընտրություններում, որտեղից էլ պարզ կլինի ձևավորվող քաղաքական ուժն ու հավանական քաղաքապետը:Բայց մինչ այդ հարցախույզ անելով մայրաքաղաքի փողոցներում progressarmenia.com-ին պարզ դարձավ, որ այս ազգաբնակչությունը խորը հիասթափություն է ապրում և ուշագրավ մանրամասներ չենք կարող հրապարակել հաշվի առնելով, որ մարդիկ հակված չեն (թույլ) մասնակցել առաջիկա սպասվող քաղաքապետի ընտրություններին: Հիշեցնենք , որ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություններ և մեկ դաշինք ՝«Մայր Հայաստան» դաշինքը…
Կարդալ ավելինԱրտաշատում հարգանքի տուրք մատուցվեց .Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի զոհերի հիշատակին կանգնեցվեց խաչքար
Մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակում սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Պետական և համայնքային այլ կառույցներում օրվա խորհուրդը ևս հիշվեց տարբեր միջոցառումների իրականացմամբ: Մասնավորապես Արտաշատ քաղաքում այսօր համայնքապետ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ բացվեց հուշակոթող ՝ այդ մասին տեղեկանում ենք համայնքապետարանի պաշտոնական էջից,-« Արտաշատի Իսակովի թաղամասում այսօր բացվեց 2022 թվականի սեպտեմբերյան լայնածավալ հարձակման հետևանքով անմահացած Հրաչ Սարգսյանի, Գևորգ Բեգիջանյանի, և Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակներ Արա Բաբաջանյանի…
Կարդալ ավելինՌուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը երկու երկրների ժողովուրդներին գժտեցնելու պլաններ չունի. Զախարովա
Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը աղետալի ծրագրեր չունի երկու երկրների ժողովուրդներին գժտեցնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Արևելյան տնտեսական ֆորումի (ԵՏՀ) շրջանակներում։ «Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարության մեջ ոչ ոք նման նպատակ ու խնդիր չունի։ Որովհետև, իմ կարծիքով, դա աղետալի կլիներ միայն Հայաստանի համար»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե Երևանը կարո՞ղ է ինչ-որ կերպ միմյանց դեմ հանել…
Կարդալ ավելինՄեկ տարի առաջ Հայաստանը ենթարկվեց հարձակման. ԱԺ-ում հարգեցին զոհերի հիշատակը
2022 թվականի այս օրը Ադրբեջանը հարձակում սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր հիշեցրեց այս մասին: «Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- նշեց Սիմոնյանը: Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալների` Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։
Կարդալ ավելին