Հունիսի 12-ի դեպքերից հետ կապված բոլոր հարցադրումներին ՆԳՆ-ն որոշակի պատասխաններ ուղարկել է. միաժամանակ տեղեկատվության հետ կապված հատուկ նախազգուշացում կա, որ դրանց որոշ մասը նախաքննական գաղտնիք է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք ՆԳՆ-ից իրեն պատասխանել են, թե հունիսի 12-ին ԱԺ մոտ կիրառե՞լ են «Զարյա 3», թե՞ ոչ։
Նա նշեց, որ պատկան մարմիններին կոմունիկացրել է, որ սա հանրային հետաքրքրություն ներկայացող հարց է, մարդկանց վրա է կոնկրետ ազդեցություն ունեցել, առնվազն այն չափով, որ չափով թույլատրելի է, պետք է հասանելի դառնա հասարակությանը։