Հարգելի քաղաքացիներ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնում կան թափուր աշխատատեղեր, որոնց լրացման համար կարող են դիմել ՍԱՏՄ գործառույթների հետ առնչվող մասնագիտացում և բարձրագույն կրթություն ունեցող անձինք (ագրոնոմ, բույսերի պաշտպանության մասնագետ, անասնաբույժ, անասնաբուժական սանիտարական փորձաքննության մասնագետ, սննդամթերքի անվտանգության մասնագետ, պարենամթերքի տեխնոլոգ, քիմիկոս, կենսաբան, ուսուցիչ և այլն)։
Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կառույցում աշխատել ցանկացող քաղաքացիներին առաջարկում ենք իրենց ինքնակենսագրություններն (CV) ուղարկել ssfs@ssfs.am կամ v.harutyunyan@ssfs.am էլեկտրոնային հասցեներին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 015 404040 կամ 118 հեռախոսահամարներով։