Եթե Արցախի հասարակությունը ամսի 8-ին ժամը 10-ին դուրս չգա փողոց, մենք կործանվելու ենք հավերժ. Սամվել Բաբայան

Եթե Արցախի հասարակությունը ամսի 8-ին ժամը 10-ին դուրս չգա փողոց, մենք կործանվելու ենք հավերժ. Սամվել Բաբայան

Արցախի խնդիրը Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսելով, լուծելով մենք Ադրբեջան-Հայաստան պայմանագիրն ենք լուծում, Հայաստան-Թուրքիա խնդիրն ենք լուծում եւ  տարածաշրջանին ամբողջությամբ խաղաղություն ենք բերում: Մենք կարո՞ղ եք դա գիտակցել, գնալ դրան, մեզ վրա պատասխանատվություն վերցնել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է Արցախում «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: «Հայաստանում ուժեր կան, որոնք չգիտակցելով խոսում են դավաճանության մասին. դավաճանը ո՞րն է, որ դուք երկիրն էս վիճակին եք բերել ու հիմա տալիս եք Արայիկ Հարությունյանի անունը: Արայիկ Հարությունյանը…

Կարդալ ավելին

Ուկրաինայում խաղաղության հասնելու ոչ մի հեռանկար չի նշմարվում. Էրդողան

Ուկրաինայում խաղաղության հասնելու ոչ մի հեռանկար չի նշմարվում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հեռանկարների բացակայության մասին։ «Թուրքիայի դիրքորոշումը Ուկրաինայում շարունակվող պատերազմի վերաբերյալ միանշանակ է։ Առաջին իսկ օրվանից մենք միշտ կողմ ենք եղել խաղաղությանը, երկխոսությանը եւ դիվանագիտությանը։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հետագա արյունահեղությունը կանխելու համար։ Մենք չենք բարդացրել խնդիրը եւ յուղ չենք լցրել կրակին, մենք ջանացել ենք հասնել այն բանին, որպեսզի երկու կողմերը հանդիպեն։ Ցավոք, արդեն 1,5 տարի շարունակվող պատերազմը դեռ ընթանում է։ Խաղաղության հասնելու ոչ մի հեռանկար…

Կարդալ ավելին

Մահացել է եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը

Մահացել է եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը

94 տարեկանում մահացել է սպորտային մարմնամարզության եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։ «Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ: Պատիվ և երջանկություն էր լինել ՔՈ ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ սիրելի՜ վարպետ»,- գրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը ֆեյսբուքյան էջում։ 1952-1962 թվականներին Ազարյանը 11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1954-1958-ին՝ աշխարհի քառակի չեմպիոն, 1956-ին (օղակներ) եւ…

Կարդալ ավելին

Ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը. տեղեկացնում է Արցախի ՊԲ-ը

Ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը. տեղեկացնում է  Արցախի ՊԲ-ը

ՊԲ համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գոտում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի՝ այդ թվում հրետանային միջոցների տեղաշարժեր եւ կենտրոնացում: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ հաղորդագրությունը: Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաեւ ապատեղեկատվության շարունակական  տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում:

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԶՈւ-ն կեսգիշերին կրակ է բացել Կութի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն կեսգիշերին կրակ է բացել Կութի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին  հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Կարդալ ավելին

Ադրբեջանում դատում են հերթական լրտեսին

Ադրբեջանում դատում են  հերթական լրտեսին

Ադրբեջանում դատում են օտարերկրյա հատուկ ծառայությունների  հավաքագրած հերթական լրտեսին։ Մոհամադ Գաեդին մեղադրյալի աթոռին է, հայտնում է APA-ն։ Գործով նյութերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Հաղորդվում է, որ հավաքագրված իբր բազմաթիվ ապացույցների հիման վրա պարզվել է, որ Գաեդին «օտարերկրյա հետախուզական ծառայության ցուցումով հավաքել է պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ դրանք ի վնաս Ադրբեջանի անվտանգության օգտագործելու համար, այդ թվում՝ անձնական տեղեկություններ Ադրբեջանի իրավապահների մասին՝ փորձելով նրանց հետ անձնական կապեր հաստատել և օտարերկրյա պետության հետախուզական գործակալության հետ գաղտնի…

Կարդալ ավելին

Նախագծի ընդունմամբ կկարգավորվի կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը. փոփոխություններ Քաղաքացիական օրենսգրքում

Նախագծի ընդունմամբ կկարգավորվի կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը. փոփոխություններ Քաղաքացիական օրենսգրքում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով արգելել մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցումը: Հիմնական զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է,…

Կարդալ ավելին

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ մեխանիզմներ կստեղծվեն նվիրատվության գործարքների ռիսկերը կառավարելու համար

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ մեխանիզմներ կստեղծվեն նվիրատվության գործարքների ռիսկերը կառավարելու համար

ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն` վերջին տարիներին աճել են նվիրատվության հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքերը: Ըստ այդմ՝ 2020 թվականին գրանցվել է նվիրատվության 4017 գործարք Երեւանում, 8674 գործարք` մարզերում, 2021 թվականին՝ 5882 գործարք Երեւանում, 12.060՝ մարզերում, 2022 թվականին՝ 7334 գործարք Երեւանում, 15.765՝ մարզերում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի…

Կարդալ ավելին

Հանձնաժողովը քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Հանձնաժողովը քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Առաջարկվող փոփոխությունները չորս հիմնական նպատակ են հետապնդում՝ սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար 1 միասնական պետական տուրքի դրույքաչափ: Ներկայումս ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են երկու հիմնական դեպքերի համար, երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ կամ, երբ անձը ներկայացնում է օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց փաստաթուղթ: Նման տարանջատման հիմքը նախկինում հանդիսացել է այն հանգամանքը, որ դիմողի կողմից իր անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում վերջինիս ինքնությունը պարզելու համար…

Կարդալ ավելին

Առաջարկվում է բարեփոխել Քրեակատարողական ծառայության համակարգը

Առաջարկվում է բարեփոխել Քրեակատարողական ծառայության համակարգը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը հայտնել է, որ օրենքի 11-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններն ու  լրացումները հնարավորություն կտան եւ նախադրյալներ կստեղծեն համապատասխան օրենսդրական փոփոխությունների եւ կադրերի պատրաստման ու ներգրավման միջոցով ներդնել նոր օպերատիվ ստորաբաժանում՝ այն համալրելով առավել պատրաստված, ազնիվ եւ բանիմաց կադրերով: Առաջարկվող իրավակարգավորմամբ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումները կենտրոնացնել Քրեակատարողական ծառայության կենտրոնական…

Կարդալ ավելին
1 397 398 399 400 401 619