Պրիգոժինն ապստամբությունից հետո առաջին տեսանյութն է հրապարակել

Պրիգոժինն ապստամբությունից հետո առաջին տեսանյութն է հրապարակել

«Разгрузка Вагнера» Telegram ալիքը տեսանյութ է հրապարակել «Վագներ» ՊՄԿ առաջնորդ Եվգենի Պրիգոժինի հետ, ով, ըստ նրա, այժմ Աֆրիկայում է։ Պրիգոժինի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ «Разгрузка Вагнера» ալիքն օգտագործվել է ՊՄԿ հրամանատարների կողմից հաղորդակցության համար։ Գործարարի մամուլի ծառայության պաշտոնական ալիքը դադարել է թարմացվել հունիսի 26-ից՝ ապստամբության փորձից հետո։ «Աշխատում ենք։ Ջերմաստիճանը պլուս 50 է, այն ամենը, ինչ մեզ դուր է գալիս: ՊՄԿ «Վագներն» իրականացնում է ՌՊՏ [հետախուզական և որոնողական աշխատանքներ]։ Ռուսաստանն ավելի մեծ է դարձնում բոլոր մայրցամաքներում,…

Կարդալ ավելին

Պահանջում եմ անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու գործողությունները․ Արցախի ՄԻՊ

Պահանջում եմ անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու գործողությունները․ Արցախի ՄԻՊ

Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, մենք ենք տրվում այդ մանիպուլյացիային՝ վիրավորելով կամ անտեղի թիրախավորելով մեր հայրենակցին՝ մեր հարազատին։ Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ հունիսի 21-ին իրականացվել է ՀՀ բուհերում սովորող ուսանողներին Արցախից դեպի Հայաստան հերթական տեղափոխումը, որի…

Կարդալ ավելին

Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թեւածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում. Փաշինյանի ուղերձը

Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թեւածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում. Փաշինյանի ուղերձը

Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, եւ այսօր նշում ենք այդ իրադարձության 33-րդ տարեդարձը: Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը: Այն ընդունվեց 1988 թվականից ծավալվող Ղարաբաղյան շարժման գագաթնակետին, Խորհրդային Միությունում թեւածող տնտեսական, քաղաքական, գաղափարական ճգնաժամի պայմաններում: 2020 թվականի պատերազմից առաջ ու հատկապես…

Կարդալ ավելին

ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ձեւաչափը չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի ընդունում. ԱԳՆ

ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ձեւաչափը  չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի ընդունում. ԱԳՆ

ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատեւ կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարեւորության հարցում ձեւավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը: «Օգոստոսի 16-ին կայացավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ: Երկրներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որեւէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչու՞ որեւէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ։ Ինչպես արդեն նշել ենք,…

Կարդալ ավելին

41 քաղաքացի Արցախից տեղափոխվել է Հայաստան. Ադրբեջանցիները ստիպել են ուղեւորներին ոտքով անցնել Հակարիի կամուրջը

41 քաղաքացի Արցախից տեղափոխվել է Հայաստան. Ադրբեջանցիները ստիպել են ուղեւորներին ոտքով անցնել Հակարիի կամուրջը

Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիները ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ եւ արտասահմանյան բուհեր: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Ըստ խաղաղապահների հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածության՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների եւ ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը: Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բազմաթիվ անձանց երկկողմանի տեղաշարժը: Այս…

Կարդալ ավելին

Արցախում իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետի վերածվելուն․ Միրզոյանը՝ Պորտուգալիայի ԱԳ նախարարին

Արցախում իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետի վերածվելուն․ Միրզոյանը՝ Պորտուգալիայի ԱԳ նախարարին

Օգոստոսի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ։ Այս մասին  տեղեկացնում է ԱԳՆ-ն: Ի շարունակություն ս.թ. հուլիսին Լիսաբոնում պաշտոնական այցի շրջանակներում երկու նախարարների քննարկումներին` նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Արարատ Միրզոյանը շեշտել է հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների համար ստեղծված ծանրագույն պայմանները, ինչպես նաեւ սննդի եւ…

Կարդալ ավելին

Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. տան մեջ այրել են 28-ամյա տրանսգենդեր տղամարդուն. կա բեման ենթարկված

Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. տան մեջ այրել են 28-ամյա տրանսգենդեր տղամարդուն. կա բեման ենթարկված

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ըստ ոստիկանության տեղեկության ՀՀ սահմանը հատելիս Բավրա ճանապարհից բերման է ենթարկվել 41 ամյա մի տղամարդ, որը պատրաստվում էր գիշերը հատել  պետական սահմանը: Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց ՝ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։ Ոստիկանության հաղորդմամբ՝ խոհանոցի մոտ՝ հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել…

Կարդալ ավելին

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականը կայցելի Երևան

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականը կայցելի Երևան

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, Ամման և Կահիրե, ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ: «Ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը կհետևի ԱՄՆ հյուպատոսությունների աշխատանքին և կհանդիպի այս երկրներում իր պաշտոնակիցների հետ՝ ընդգծելու մեր խորը և կայուն հանձնառությունն՝ ուղղված դրսում ապրող ԱՄՆ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և Միացյալ Նահանգներ օրինական ճանապարհով այցելությունների դյուրացմանը»,- նշված է դրանում։

Կարդալ ավելին

Ադրբեջանը ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար․ Արման Թաթոյան

Ադրբեջանը ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար․ Արման Թաթոյան

Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսությամբ` Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն: Սա սոսկ քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022թ. սկսած Հայաստանի դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս`քարոզչական բաղադրիչներով…

Կարդալ ավելին

Ադրբեջանը կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ վնասվել են պատուհաններից մեկը եւ տանիքը. ԱԱԾ

Ադրբեջանը կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ վնասվել են պատուհաններից մեկը եւ տանիքը. ԱԱԾ

Ադրբեջանը կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն: Ըստ հաղորդագրության՝ ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման…

Կարդալ ավելին
1 402 403 404 405 406 619