Ամերիկահայերը կաթվածահար են արել երթեւեկությունը՝ փակելով Գլենդել-Բըրբանք մայրուղին

Ամերիկահայերը կաթվածահար են արել երթեւեկությունը՝ փակելով Գլենդել-Բըրբանք մայրուղին

Լոս Անջելելսի հայերը շարունակում են բողոքի ակցիաները` Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։ Այս պահին Բըրբանքում քաղաքացիները ազդանշաններով ավտոերթ են իրականացնում՝ կաթվածահար անելով երթեւեկությունը։ Նրանց մեքենաների վրա Հայաստանի եւ Արցախի դրոշներն են։ Հայ համայնքի ներկայացուցիչներն փակել են Գլենդել-Բըրբանք մայրուղին եւ հանդիպում են պահանջում են ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Նշենք, որ արդեն 4 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային…

Կարդալ ավելին

«Մենք պատրաստ ենք հանդիպումներ անցկացնել Ղարաբաղի հայերի հետ»․ Բաքուն նշել է իր պայմանները

«Մենք պատրաստ ենք հանդիպումներ անցկացնել Ղարաբաղի հայերի հետ»․ Բաքուն նշել է իր պայմանները

Բաքուն պատրաստ է առանց արտաքին միջամտության կանոնավոր հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ. Ըստ տեղական լրատվամիջոցների, Ադրբեջանի ԱԳՆ վերլուծության և ռազմավարական հետազոտությունների վարչության ղեկավար Մախուր Գասիմովը վստահեցրել է, որ Բաքուն ղարաբաղցի հայերի վերաինտեգրման գործընթացի իրականացման հստակ գործողությունների ծրագիր  ունի։ «Տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, կրոնական և այլ ոլորտների միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են այս գործընթացի շրջանակում, հնարավորություն կտան ապահովել  հայկական ծագումով Ադրբեջանի բնակչության իրավունքները։ Ադրբեջանական կողմը պատրաստ է այս ուղղությամբ երկխոսության այն հայ բնակիչների հետ, որոնք իսկապես…

Կարդալ ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Երեկ՝ ինչպես փոխանցում են ՊՆ մամուլի քարտուղարությունից   օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Դըկոտինյիին և փոխգնդապետ Առնո Էլիին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Երևանում Ֆրանսիայի դեսպանությունում ռազմական կցորդի գրասենյակի հիմնումը, ինչն իրականացվել է պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Սեբաստիեն Լըկորնյուի միջև 2022 թ….

Կարդալ ավելին

«Խաչակիրներ»-ի ջոկատը հասել է Կոռնիձոր

«Խաչակիրներ»-ի ջոկատը հասել է Կոռնիձոր

«Խաչակիրներ»-ի ջոկատը հասել են Կոռնիձորի այն հատվածը, որտեղ հուլիսի 26-ից սպասում են Հայաստանից Արցախ ուղարկված հումանիտար օգնության բեռնատարեր։ Այս նմասին տեղեկացնում է  ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը՝ հավելելով, որ նրանք մոտ 150 հոգի են։ «Այստեղ իրավիճակը հանգիստ է։ Մի փոքր կհանգստանանք եւ կսկսենք բանակցել խաղաղապահների հետ։ Եթե արդյունք չտա, ստիպված կլինենք ուժով բացել ճանապարհը, բայց դա ամենածայրահեղ տարբերակն է»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ ջոկատը երեկ՝ օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա էր կազմակերպել Կառավարության դիմաց։ Նրանք ժամանակ էին…

Կարդալ ավելին

Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին

Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ եւ պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով եւ իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Շրջակա միջավայրի նախարարությունից տրամադրել են նախարար Հակոբ Սիմիդյանի պատասխան նամակը, որը ներկայացնում ենք ստորեւ․ «Ի պատասխան ձեր՝ 2023թ․ հուլիսի 7-ի գրության, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի՝ Անդրսահմանային ենթատեքստում…

Կարդալ ավելին

Էրդողանը հաստատել է Թուրքիայի մասնակցությունը Արցախի դեմ 2020թ․ պատերազմում

Էրդողանը հաստատել է Թուրքիայի մասնակցությունը Արցախի դեմ 2020թ․ պատերազմում

Թուրքիայի նախագահ Էրդողանը հաստատել է Անկարայի մասնակցությունը 2020 թվականի  արցախահայության դեմ պատերազմին։ «Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»,- խոստովանել է նա։ Էրդողանը կարծում է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման հնարավորություն կա։ Այս խաղաղության և կայունության պտուղները լիովին իր վրա զգում է արտաքին աշխարհի հետ կապից զրկված Արցախի ժողովուրդը, որը բախվել է հումանիտար լուրջ ճգնաժամի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։ Էրդողանը հայտարարել  է, որ Թուրքիան էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի…

Կարդալ ավելին

Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ՌԴ մայրաքաղաքին երկու մարտական անօդաչուի մոտենալու փորձի մասին

Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ՌԴ մայրաքաղաքին երկու մարտական անօդաչուի մոտենալու փորձի մասին

Եղել է քաղաքը գրոհելու փորձ մարտական երկու անօդաչուների կողմից։ Երկուսն էլ խփվել են ՀՕՊ համակարգով։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Մեկը՝ Դոմոդեդովոյի շրջանում, մյուսը՝ Մինսկի խճուղում։ Ներկա պահին դրանց ընկնելու հետեւանքով տուժածների մասին տեղեկություն չկա։ Արտակարգ ծառայություններն աշխատում են տեղում»,- տեղեկացրել է Սերգեյ Սոբյանինը։

Կարդալ ավելին

Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում ՀՀ ողջ տարածքը ներկայացվում է ադրբեջանական անուններով. ԱԳՆ

Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում ՀՀ ողջ տարածքը ներկայացվում է ադրբեջանական անուններով. ԱԳՆ

Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է իբրև Ադրբեջանի տարածք: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից. սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք: Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը երևում են ադրբեջանական տեղանուններով: Սա առաջին դեպքը չէ: Կեղծ մատնանշումներով Ադրբեջանը մշտապես իր հանրությանը հակահայկական տրամադրություններով է…

Կարդալ ավելին

Դավիթ Իշխանյանն ընտրվեց Արցախի Ազգային ժողովի նախագահ

Դավիթ Իշխանյանն ընտրվեց Արցախի Ազգային ժողովի նախագահ

Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Դավիթ Իշխանյանը հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։ ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանին ընտրելու վերաբերյալ խորհրդարանի որոշումը ներկայացրել է փոխնախագահ Գագիկ Բաղունցը։ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։

Կարդալ ավելին

Ռուս հայտնի ռեժիսորի մարմինը նրա բնակարանում «մումիա» դարձած են գտել

Ռուս հայտնի ռեժիսորի մարմինը նրա բնակարանում «մումիա» դարձած են գտել

Հայտնի ռեժիսոր Սվետլանա Ջինբինովային մեռած են գտել Մոսկվայի իր բնակարանում։ Պարզվել է, որ Վախթանգովի թատրոնի ներկայացումների բեմադրողի մարմինը այնտեղ մնացել է ավելի քան մեկ տարի։ Այս մասին տեղեկացրել է Mash Թելեգրամ-ալիքը։ «Օրերս Սվետլանա Ջիմբինովայի Ունիվերսիտետսկի պողոտայի բնակարանի հարեւանները հիշել են, որ վաղուց նրան չեն տեսել եւ փորձել են նրա հետ կապ հաստատել՝ դուռն են թակել, զանգահարել են, բայց ապարդյուն։ Այդ ժամանակ դիմել են ոստիկանության օգնությանը։ Ոստիկանության աշխատակիցները բացել են դուռը եւ գտել հանրահայտ թատերագետի եւ թատերական…

Կարդալ ավելին
1 404 405 406 407 408 618