Երևանի «Անգլիական» այգում մեկնարկել է «Զանգակ» գրատան կողմից կազմակերպված «Մանկական գրքի փառատոնը», որի գլխավոր գործընկերն է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ։ Երեք օր շարունակ՝ հունիսի 1-ից 3-ը, այգում երեխաների համար կազմակերպվելու են խաղեր, ժամանցային միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ: Բանկը ներկայացել է իր տաղավարով, որտեղ մանուկներն ու ծնողները ծանոթանում են հայկական բանկային շուկայում յուրահատուկ առաջարկին՝ երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտին, որի միջոցով երեխան դեռ մանկուց սովորում է արդյունավետ տնօրինել անձնական ֆինանսները, իհարկե, ծնողների հսկողությամբ: Փառատոնի բացմանը ողջունելով բոլորին` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ…
Կարդալ ավելինԵրեխաների իրավունքների պաշտպանության օրը հանրապետության համայնքներում նշվել է զանազան մշակութային միջոցառումենրի ներքո (ֆոտոշարք)
Հանրապետության մարզերում ինչպես նաև մեծ ու փոքր համայնքներում երեխաների պաշտպաության օրը հունիսի 1-ը նշեցին մշակութային միջոցառումների ուղեկցությամբ: Ինչպես տեղեկանում ենք Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից՝ Արտաշատ համայնքում Մանուկների տոնը նշվեց գեղեցիկ միջոցառմամբ։ Համայնքապետարանի մերձակա հրապարակում տոնական տրամադրություն էր տիրում։ Երեխաների օրն անմոռանալի դարձրեցին հեքիաթների և մուլտֆիլմերի սիրված հերոսները և խաղավարները, ուրախ երգերն ու պարերը։ Ամառային գունեղ տոնի առթիվ բոլոր մանուկներին շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։ Օրն ավարտվեց երեխաների ամենասիրելի անակնկալով` պաղպաղակի…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ ժամանել է Մոլդովա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանեց Մոլդովա: «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ պատվիրակության կազմում են նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նիկոլ Փաշինյանը Մոլդովայում հունիսի 1-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Նա նախորդ տարի եւս մասնակցել էր Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաեւ հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ…
Կարդալ ավելինՀունիսի 1-ից պարեկներն ապահովելու են մգեցված ապակիների օրենքի պրակտիկ կիրառումը․ ՆԳՆ
Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հունիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դրույթի վերաբերյալ ըստ որի այն վարորդները, որոնց մեքենաների ապակիները թույլատրելիից մգեցված կլինեն, կտուգանվեն։ «Հարգելի’ քաղաքացիներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը նախապես հայտարարել էր, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %, և, որ հունիսի 1-ից օրենքը կիրառվելու է։ Մշտադիտարկումները ցույց են տվել, որ վարորդների մեծ մասը, անսալով Ոստիկանության հորդորներին, արդեն իսկ հեռացրել…
Կարդալ ավելինԻնչպես պարզել թե ձեր հեռախոսը ինչ ծրագրով են գաղտնալսում
Եթե Android-ով աշխատող ձեր սմարթֆոնում, պլանշետում կամ նոութբուքում լրտեսական հավելված է տեղադրվել, ապա դեպքերի մեծ մասի պարագայում, ըստ «Անվտանգության համակարգերի ուրալյան կենտրոն» ընկերության Աուդիտի և տեղեկատվական անվտանգության համապատասխանության բաժնի ղեկավար Եվգենի Բակլուշինի, դա հնարավոր է պարզել։ «Դա հասկանալու համար երեք դասական եղանակ կա. սարքը սկսել է կտրուկ ավելի վատ աշխատել, հիշողության ծավալն արագորեն նվազում է, գործող հակավիրուսը հայտնաբերում է լրտեսող ծրագրակազմը»,- «360» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է մասնագետը։ Սարքերը վնասակար հավելվածներով վարակելուց խուսափելու համար մասնագետը խորհուրդ է…
Կարդալ ավելինԼրատվամիջոցներին պետք է պաշտպանել, բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է. Վիկտորինը հակադարձեց՝ Փաշինյանին
Հաշվի առնելով այն դժվար, անվտանգային իրավիճակը, որ գտնվում է Հայաստանը, անհրաժեշտ է, որ այստեղ բնակչությունը լինի դիմադրունակ, եւ մենք աջակցում ենք այն տարածաշրջաններին, որտեղ տեսնում ենք անվտանգության մարտահրավերներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ որպես օրինակ բերելով Սյունիքի մարզը: Նա խոսեց նաեւ մամուլի ազատությունից. «Լրատվամիջոցները պահապաններն անկախության, նրանց պետք է պաշտպանել եւ բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է: Պետք է դիտարկել…
Կարդալ ավելինՔննարկվել են ՀՌՀ-ի, Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2022 թ. բյուջետային հատկացումների կատարողականները
Ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ ՀՌՀ-ի 2022 թվականի պետական բյուջեով ֆինանսական հատկացումները կազմել են շուրջ 325 մլն դրամ՝ ճշտված բյուջեի նկատմամբ՝ 324 միլիոն դրամ է, փաստացի կատարողականը՝ 99.6 տոկոս: Այս մասին հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում: Իրականացվել է 1 ծրագիր, 3 միջոցառում: Տիգրան Հակոբյանը նշել է, որ հատկացված գումարի 85 տոկոսն աշխատավարձի ֆոնդն է:…
Կարդալ ավելինՔննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը
2022 թվականի ընթացքում նախարարությունն ունեցել է հաստատված 16 ծրագիր, 94 միջոցառում: Փաստացի կատարվել է 16 ծրագիր եւ 112 միջոցառում: Տարեկան ճշտված պլանը կազմել է 620 մլրդ 369 մլն դրամ, փաստացի կատարողականը ճշտված պլանի համեմատ կազմել է 98,9 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Մայիսի 31-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` 2022 թվականի պետական բյուջեի…
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին
ՊՆ փոխանցմամբ progressarmenia. com-ին այսօր մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Երուլան Սապենովին: Նախարարը շնորհավորել է Ե. Սապենովին ռազմական կցորդի պաշտոնին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու ռազմադիվանագիտական առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընթացքը և հետագա ընդլայնման ուղիները: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Կարդալ ավելինԵթե ռուս խաղաղապահներն Արցախից դուրս գան, երկու ժամ հետո բնակչությունը կբնաջնջվի. Ձյունիկ Աղաջանյան
Ռուս խաղաղապահների՝ Արցախից դուրս գալուց երկու ժամ հետո, ինչը պահանջելու է Ադրբեջանը, եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, Արցախի բնակչությունը կբնաջնվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ «Եթե ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, ինչը միանգամից է լինելու է, եթե պայմանագրով երաշխավորված չլինի, որ Արցախն Ադրբեջանից դուրս է, երկու ժամ հետո Արցախը կբնաջնջվի։ Կոսովոյում էլ միջազգային երաշխիքներ կային, հիմա ի՞նչ է կատարվում։ Դա է այն ապագան, որը կսպասվի Արցախին, եթե որոշի…
Կարդալ ավելին