Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանն ազատ կարձակվի

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանն ազատ կարձակվի

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը եւ վերացրել Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտից:

Կարդալ ավելին

Արտակարգ դեպք Արարատում. հարցաքննությունից առաջ մեղադրյալը ցատկել է երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել

Արտակարգ դեպք Արարատում. հարցաքննությունից առաջ մեղադրյալը ցատկել է երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել

2023թ. ապրիլի 27-ին մեղադրյալը ցատկել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել։ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի և 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով շրջանառությունն արգելված…

Կարդալ ավելին

Հայ խորհրդարանականները իսպանացի գործընկերներին են ներկայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը

Հայ խորհրդարանականները իսպանացի գործընկերներին են ներկայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայի Թագավորությունում` Մադրիդում: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը եւ Լիլիթ Գալստյանը: Այցի ընթացքում խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Պաու Մարի Կլոսեի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում Իսպանիայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Պերե…

Կարդալ ավելին

Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն․ ԱԽ քարտուղար

Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն․ ԱԽ քարտուղար

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը եւ այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքը ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին եւ այս պահին Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն: Իհարկե, կարող են տարբեր մեղադրանքներ, հայտարաություններ լինեն, բայց  իրականությունը սա է եւ, բնականաբար, ՌԴ-ն պետք է գործի, որովհետեւ 120 հազար հայեր, որոնք գտնվում…

Կարդալ ավելին

«Հայաստանը ֆանտաստիկ և աննկարագրելի գեղեցիկ երկիր է». Ջերարդ Հոֆման «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի անդամ

«Հայաստանը ֆանտաստիկ և աննկարագրելի գեղեցիկ երկիր է». Ջերարդ Հոֆման «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի անդամ

  -Պարոն Ջերարդ Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանի գլխավոր ակտիվները: -Կարծում եմ, Հայաստանի գլխավոր ակտիվները մարդիկ են՝ մտավոր ներուժով և աշխատելու մեծ եռանդով: Մեր նպատակն է ուղիներ գտնել նրանց ներքին ընկալումներին, ձգտումներին աջակցելու համար: Բնականաբար, վարկավորելով և այլ բանկային ծառայություններ մատուցելով երկրի տարբեր մարզերում՝ մեզ համար առաջին հերթին կարևոր է մարդը, նրա բարեկեցությունը: Բանկի ներսում էլ, կարևոր է աշխատակիցներին ճիշտ ներկայացնել փոփոխությունների էությունը: Գիտեք, մարդկանց համար երբեմն մեծ փորձություն է կյանքի, աշխատանքի սովորական ընթացքի փոփոխությունը, հատկապես…

Կարդալ ավելին

Կապանի օդանավակայանում բարեհաջող վայրէջք է կատարել չեխական L-410–UVP E20 մարդատար օդանավը

Կապանի օդանավակայանում բարեհաջող վայրէջք է կատարել չեխական L-410–UVP E20 մարդատար օդանավը

Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից  հայտնում են, որ օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10-ին: Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին: Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի…

Կարդալ ավելին

Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը. Քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը. Քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետի աշխատակազմից  հայտնում են, որ քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր:

Կարդալ ավելին

ՀՀ-ում և ԼՂ-ում հրդեհ է, միջազգային հանրության հայացքն այլ ուղղությամբ է. կոչ-ուղերձ՝ Ֆրանսիայի Սենատում

ՀՀ-ում և ԼՂ-ում հրդեհ է, միջազգային հանրության հայացքն այլ ուղղությամբ է. կոչ-ուղերձ՝ Ֆրանսիայի Սենատում

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պաշտոնական կայքէջում, Սենատի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորությամբ Հայաստանում գտնվող պատվիրակության նախաձեռնությամբ, հրապարակվել է «Լաչինի միջանցքի արգելափակում. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունն իր հայացքն ուղղել է այլ ուղղությամբ» խորագրով կոչ-ուղերձը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է կոչ-ուղերձի ոչ պաշտոնական թարգմանությունը. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով ապրիլի 22-ից 25-ը Հայաստանում գտնվող Սենատի՝ Արևելքի քրիտոնյաների հետ կապերի հարցով խմբի նախագահ…

Կարդալ ավելին

Հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբեւէ գտնվում են բարձր մակարդակի վրա. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբեւէ գտնվում են բարձր մակարդակի վրա. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ` պատասխանատու պաշտոնում մաղթելով ձեռքբերումներ: Կողմերը փաստել են, որ հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբեւէ գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շահագրգռված են խորացնելու փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին խնդրել է ողջույններ փոխանցել Հնդկաստանի Լոկ Սաբհայի հարգարժան խոսնակ Օմ Բիրլային, որի հետ մեկ…

Կարդալ ավելին

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում մի շարք նախագծերում

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում մի շարք նախագծերում

Այսօր  խորհրդարանաը արտահերթ նիստ էր հրավիերլ :ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` 2023 թվականի ապրիլի 18-ին գումարված արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 25-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը` պատգամավորներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ օրենսդիրները հոտնկայս հարգել…

Կարդալ ավելին
1 436 437 438 439 440 617