2022 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականության համար շարունակել են առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման, հարեւան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման հետ կապված խնդիրները: Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները բոլոր ուղղություններով՝ հարաբերությունների կարգավորում եւ համապատասխան պայմանագիր, սահմանազատման եւ սահմանային անվտանգության գործընթաց, տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 24-ի…
Կարդալ ավելինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը` Մոսկվա): Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-իսպանական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: ԱԺ փոխնախագահը ողջունել է մեր երկրում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը, ինչը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը: Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Իսպանիայի դեսպանության…
Կարդալ ավելինԱրդարադատության միջազգային դատարան են ներկայացվել համակարգված ապացույցներ հայատյաց ինստիտուցիոնալ քաղաքականության մասին. Եղիշե Կիրակոսյան
ՀՀ-ն պատերազմից անմիջապես հետո բավականին ակտիվ կերպով գործի է դրել միջազգային իրավական տարբեր կառուցակարգեր ու մեխանիզմներ, որոնք որոշակի էական աջակցություն են բերում ընդհանուր դիվանագիտական ջանքերին: Այս մասին ասել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 24-ի արտահերթ նիստում: Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ Եվրոպական դատարանում ներկա պահին ՀՀ կողմից ներկայացված են մի շարք միջպետական գանգատներ: Ադրբեջանի դեմ ներկայացվել է 4 միջպետական գանգատ: Առաջին գանգատը ներկայացվել…
Կարդալ ավելինԶախարովան՝ զինվորականների վիրավորվելու մասին. ՌԴ-ն տարբեր դաշնակիցներին իր դիրքորոշումը հասցնելու տարբեր միջոցներ ունի
ՊՆ-ն պարզում է դեպքի հանգամանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սյունիքում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, երկու ռուս զինծառայողի վիրավորվելու մասին հարցը։ Նրա խոսքով՝ պետք է սպասել հետաքննության արդյունքներին։ Հենց այս արդյունքները լինեն, նա կկարողանա գնահատական տալ։ Հարցին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այդ արձագանքը միայն հրապարակային չի լինում. «Ամենատարբեր մակարդակներում երկխոսություն կա։ Եվ եթե խոսափողի մոտ ինչ-որ բան չի ասվում, դա չի…
Կարդալ ավելինԱդրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ՝ հույս ունենալով «արդարացնել» Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը։ «Մարտի 24-ին հերթական անգամ բացահայտվել է Խանքենդի-Խալֆալի-Տուրշսու երթուղով ապօրինի ռազմական փոխադրումներ իրականացնող ավտոշարասյան շարժը։ Ադրբեջանի ԶՈւ տեխնիկական դիտարկման միջոցներով արձանագրվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտին պատկանող 1 մարտական ԶՏՌ-82Ա մեքենայի, հայերին պատկանող 3 տենտային «ԿամԱԶ» եւ 1 վառելիքի բաքով «ԿամԱԶ» ավտոմեքենաների շարժը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, նման գործողություններով, չի կատարում եռակողմ հայտարարության դրույթներով սահմանված իրենց պարտավորությունները։ Ադրբեջանի…
Կարդալ ավելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 24-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու մի քանի ուղղություններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելինԿԻՐԱԿԻՆ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ ՍԻՍԻԱՆՈՒՄ. ՈՒՄ ԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ.ՖՈՏՈՇԱՐՔ
ԿԻՐԱԿԻ ՕՐԸ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՏԻՄ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՐԵՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՝«ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ: ԱՅԼ ԿԵՐՊ ԱՍԱԾ, ԿԻՐԱԿԻՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ: ՀՇԵՑՆԵՆՔ, ՈՐ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԵՐՈՎ ՈՉ ՄԻ ՈՒԺ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՀԱՎԱՔԵԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ 51 ՏՈԿՈՍԸ: ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵՑԻՆ ՔՊ-ԱԿԱՆ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻՆ , ՈՎ ՆԱԽԿԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ՄԵՐՁԱՎՈՐՆ Է ԵՎ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԿԱՊ ՈՒՆԻ ԱԺ ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ…
Կարդալ ավելինՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հայտարարում է ակցիա Apple Pay-ով վճարումների համար
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտապաններն այսուհետ կարող են կցել իրենց քարտերը Apple Pay-ին ABB Mobile կամ Apple Wallet հավելվածներում և կատարել անհպում վճարումներ հեռախոսների, ժամացույցների և Apple ապրանքանիշի այլ սարքերի միջոցով: Միաժամանակ Բանկի VISA և Mastercard քարտապանների համար անցկացվում է ակցիա, որի ընթացքում Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում, Apple Pay-ով առավելագույն ծավալով անկանխիկ գործարքներ կատարած 3 քարտապաններ կստանան արժեքավոր նվերներ՝ 1-ին տեղ՝ iPhone 14 Pro Max բջջային հեռախոս 2-րդ տեղ՝ iPad Pro 12.9 պլանշետ 3-րդ տեղ՝…
Կարդալ ավելինՈ՛չ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. ԱԳ նախարարը՝ Սարգիս Խանդանյանին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է ԱԳ նախարարի դիրքորոշմամբ՝ կապված թուրքալեզու երկրների գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած ուղերձների հետ, որոնք սպառնալիքներ են պարունակում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Պատգամավորը հետաքրքրվել է նաեւ Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի վերջին դիտարկումներով: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ վերոնշյալ երեւույթը նոր չէ: «Մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, մյուս կողմից՝ տեսնում ենք ե՛ւ Ադրբեջանի ավելի սրվող հռետորաբանությունը, ե՛ւ սպառնալիքները»,- ասել…
Կարդալ ավելին«ՍԱՏՄ»-ն տնտեսվարողների հետ կապված խնդիրներին լուծում չի տալիս. մանրամասները տեսանյութում և հոդվածում
Օրերս ՍԱՏՄ շեքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել մի խուրբ տնտեսվարողներ: Ակցիան նախաձեռնող մասնակիցները պահանջում էին կառույցի նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ հանդիպում , որպեսզի կարողանան իրենց խնդիրը ներակայացնել համապատասխան մարմնին: Հանրությանը հայտնի պայքար կրծողների դեմ «ԵրՄիք» կազմակերպության հիմնադիր-ղեկավար՝ ԱՇՈՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ նույնպես մասնակցում էր ակցիային և վերջինիս խոսքերով՝ ՍԱՏՄ-ն իր գործառույթները լավ չի իրականացնում , Հայրապետյանը պետք է հասկանա խնդիրը և լուծում տա այն հարցին , որի հետևանքով վեց ամիս է , ներկրված ապրանքները թույլ…
Կարդալ ավելին