Նվերներ եւ հյուրասիրություն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտով Google Pay վճարումների համար

Նվերներ եւ հյուրասիրություն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտով Google Pay վճարումների համար

 Անկանխիկ գնումներն էլ ավելի հեշտ ու հաճելի են դառնում Google Pay-ով … ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկում է ակցիա. Բանկի VISA քարտապաններից 3-ը, ովքեր Google Pay ծառայության միջոցով Հայաստանում և արտերկրում կիրականացնեն առավելագույն ծավալով անկանխիկ գործարքներ, կստանան հետևյալ արժեքավոր մրցանակները` 1-ին տեղ՝ Samsung Galaxy S22 Ultra բջջային հեռախոս, 2-րդ տեղ՝ Samsung Galaxy Watch 5 Pro ժամացույց, 3-րդ տեղ՝ Samsung Galaxy Buds 2 Pro մոդելի անլար ականջակալ: Իսկ Հայաստանում և Վրաստանում գործող ՔՈՖԻՇՈՓ…

Կարդալ ավելին

Հայ–թուրքական փակ սահմանը բացվեց 30 տարի անց օգնություն ուղարկող բեռնատարների համար. թուրքական մամուլ

Հայ–թուրքական փակ սահմանը բացվեց 30 տարի անց օգնություն ուղարկող բեռնատարների համար. թուրքական մամուլ

Թուրքական մամուլն անդրադարձել է  Մարգարայի կամուրջով  Հայաստանից Թուրքիա բեռնատարներով օգնություն տանելուն։ Թուրքական տարբեր լրատվամիջոցներ հիմնականում գրում են, որ 30 տարի անց հայ–թուրքական փակ սահմանը բացվեց Թուրքիային օգնություն տանող հայկական բեռնատարների համար։ Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։

Կարդալ ավելին

ԱՐՏԱՇԱՏ ԷԻՆ ԵԿԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻՑ, ԱՐՄԱՎԻՐԻՑ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻՑ

ԱՐՏԱՇԱՏ ԷԻՆ ԵԿԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻՑ, ԱՐՄԱՎԻՐԻՑ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻՑ

Արտաշատ համայնքում արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել Բարեկենդանի տոնը համայնքային տոնախմբությամբ նշելը: Այն այս տարի կազմակերպվել էր Բուրաստան բնակավայրում, որին ներկա գտնվեցին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և համայնքապետարանի աշխատակիցներ: Միջոցառման կազմակերպիչները «Կէան» կրթամշակութային կենտրոնը, Բուրաստանի մշակույթի տունը: Սպորտային կազմակերպիչ՝ Մարիամ Միրզոյան  և Արտաշատի համայնքապետարանն էին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Վայոց Ձորի, Արմավիրի, Տավուշի մարզերի և համայնքի այլ բնակավայրերի ներկայացուցիչներ՝ տոնի ծիսական մասին ծանոթանալու և փորձն իրենց համայնքներ տանելու համար: «Կէան»-ի համահիմնադիր, միջոցառման ծիսավար Վանուհի Սիմոնյանը…

Կարդալ ավելին

Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը Շրջակա միջավայրի նախարարությունում անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ

Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը Շրջակա միջավայրի նախարարությունում անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների` փետրվարի 10-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: Հաշվեքննիչ պալատը կատարողականի հաշվեքննության է ենթարկել 2019-2020 թվականներին ՀՀ-ում իրականացված անտառօգտագործման գործընթացը: Նպատակ է դրվել գնահատել գործընթացի արդյունավետությունը, դրա շրջանակում պետական սեփականության՝ ներառյալ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նպատակային ու ծախսային արդյունավետության,…

Կարդալ ավելին

Ատեստավորման միջոցով մինչեւ 138.000 դրամ հավելավճար ստանալու հնարավորություն կընձեռվի արտադպրոցական կրթության ոլորտում աշխատող մանկավարժներին

Ատեստավորման միջոցով մինչեւ 138.000 դրամ հավելավճար ստանալու հնարավորություն կընձեռվի արտադպրոցական կրթության ոլորտում աշխատող մանկավարժներին

Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում ներդնել աշխատողների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված մեխանիզմ, որով մանկավարժներն ատեստավորման բավարար արդյունքի պարագայում պետական բյուջեից լրավճար ստանալու հնարավորություն կստանան: Ատեստավորման արդյունքով պայմանավորված՝ հավելավճարները կլինեն տարբեր. 70-79 տոկոսի դեպքում կսահմանվի 80.600 դրամ լրավճար, առանց հարկերի մանկավարժը կստանա 60.000 դրամ լրավճար, 80-89 տոկոսի դեպքում՝ 111.500 դրամ, կստանա՝ 80.000 դրամ, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 138.300 դրամ, առանց հարկերի լրավճարը կկազմի 100.000 դրամ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Կրթության մասին»…

Կարդալ ավելին

Բարձր ենք գնահատում ՀՀ ջանքերը օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ. ՄԹ դեսպան

Բարձր ենք գնահատում ՀՀ ջանքերը օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ. ՄԹ դեսպան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ փետրվարի 10-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել բրիտանական կողմին Հայաստանին աջակցելու պատրաստակամության համար: Նախարարը դեսպանին է ներկայացրել տնտեսական ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրներն ու մարտահրավերները: ՀՀ ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Գալագերը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակականության ապահովումը: Դեսպանը բարձր…

Կարդալ ավելին

Դատարանը բավարարել է Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշենք, որ Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ իրավապահների՝ նա 2018 թվականի հունվարին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գործողություններ: Դատախազությունը վարույթն իրականացնող մարմնին հանձնարել է միջոցներ ձեռնարկել Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ուղղությամբ: Մեղադրանքի առնչությամբ Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ իր նկատմամբ այդպիսով…

Կարդալ ավելին

Լրացումներ են առաջարկվում ՀՀ ընդերքի մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում

Լրացումներ են առաջարկվում ՀՀ ընդերքի մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում

Խորհրդարանը փետրվարի 10-ին շարունակել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ելույթ ունենալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ, ըստ իր տեղեկությունների, Հայաստանում ավազի շուրջ 70 տոկոսն ապօրինի է արտահանվում եւ «սեւ շուկայում» է: Կա վիճակագրություն, որ արդյունաբերական բետոնի ծավալները տարեցտարի աճում են, օրինակ՝ 2021…

Կարդալ ավելին

«Հայաստան» հիմնադրամը հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքին

«Հայաստան» հիմնադրամը հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքին

Հաշվի առնելով փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ինչն ավելի խորացրեց Սիրիայում արդեն տարիներ շարունակվող հումանիտար ճգնաժամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթաքիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայաստան» հիմնադրամից: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի՝ «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատություններին, որտեղ աշխատող շուրջ 1100 ուսուցիչները և տեխնիկական անձնակազմը կստանան ֆինանսական աջակցություն։ Երկրաշարժից…

Կարդալ ավելին

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17134–ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17134–ի

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 17134-ի, վիրավորներինը՝ 70347–ի։ Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։ Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։

Կարդալ ավելին
1 455 456 457 458 459 616