ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն օրերս հանդիպումներ է ունեցել Կոտայքի մարզի սննդի շղթայի օպերատորների՝ իրացման ցանցի, հանրային սննդի կետերի ներկայացուցիչների, հետ, այցելել է սպանդանոց և անասնաֆերմա՝ անձամբ ծանոթանալու մարզում առկա սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրներին: Տեսչական մարմնի ղեկավարը, լսելով տնտեսավարողների մտահոգությունները և պատասխանելով նրանց հարցադրումներին, շեշտել է ոլորտի օրենսդրության պահանջները տառացիորեն պահպանելու անհրաժեշտությունը, ներկայացրել համապատասխան կարգավորումները, հորդորել պահպանել սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը: Նա վստահեցրել է, որ հնարավոր բոլոր ջանքերը գործադրվում են սննդամթերքի, գյուղատնտեսական մթերքների,…
Կարդալ ավելինԱզգային ժողովն ընդունել է քաղաքացիության գործընթացների թվայնացման օրենսդրական փաթեթ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։ Այն Ազգային ժողովում ներկայացրել էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Ըստ նոր կարգավորման՝ փոփոխվում են քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերը, առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ: Հաշվի առնելով անվտանգային մի շարք հանգամանքների առկայությունը, անձի առաջնային…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
«Ոսկե սեր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Պանիր Լոռի» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Շիրակի մարզ, գ․ Արդենիս): Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԿառավարության նիստին հավանություն է տրվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը վերաբերող երկու նախագծի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման երկու նախագծերին, որոնցից առաջինով առաջարկվում է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայությունները պատվիրակել գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած գերմանական ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս ընկերությանը։ Երկրորդ նախագծով «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում ճարտարապետական նախագծման և տեղական գործընկերոջ կողմից ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ծառայությունները ձեռք կբերվի «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ՍՊԸ-ից։ Նախագծման ծառայությունների…
Կարդալ ավելին2700 ֆրանսերեն գիրք՝ ՀՀ դպրոցների ու գրադարանների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի «Մարդասիրական մարտահրավերներ» ասոցիացիայի նախագահ Ալեն Բուենեն, Ֆրանսիական հրատարակիչների ասոցիացիայի (SNE) նախագահ Վենսան Մոնտանը, SNE-ի տնօրեն Ռենո Լեֆևրը, ֆոտոլրագրող Անտուան Ագուջյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը: Սիլվեն Տեսսոնի և Վենսան Մոնտանի հովանավորությամբ 2700 կտոր ժամանակակից ֆրանսալեզու գիրք կտրամադրվի ՀՀ գրադարաններին (76 հաստատություն): ԿԳՄՍ…
Կարդալ ավելինՄարդու իրավունքներին վերաբերող հարցեր, բարեփոխումներ և մարտահրավերներ. տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 22-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի զեկույցի երկրորդ քննարկմանը։ Ներկա էին նաև շահագրգիռ կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Զեկույցում անդրադարձ է կատարվել վերջին չորսուկես տարիներին տեղի ունեցած զարգացումներին, մասնավորապես՝ մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ինչպես նաև այն խոչընդոտներին և մարտահրավերներին, որոնց մեր երկիրն առնչվել է իր կողմից մշակված քայլերը կամ ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելիս: Առանձնակի ուշադրություն է…
Կարդալ ավելինՄՊՀ-ում քննարկվել են ուշ վճարումների առնչությամբ կաթնամթերք արտադրողների բարձրացրած հարցերը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում «Հայ կաթ» ՀԿ անդամ հանդիսացող կաթնամթերք արտադրողների մասնակցությամբ, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Հանդիպմանը մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՊԵԿ և էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք։ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ անցյալ տարվանից նոր օրենսդրական կարգավորումներ են գործում, որոնց համաձայն առևտրային ցանցը պարտավոր է մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: 90 օր կենտանցի…
Կարդալ ավելինՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) ու պարզել, որ ընկերությանը պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես ՝ – արտադրական շինության պահեստի առաստաղի հարդարանքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, – սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի արտադրական տարածքի մեջ։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
«Ակօ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Վ․ Սարգսյան փ․): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգայց են կատարել Կարեն Կրպոյան ԱՁ-ին պատկանող հացի արտադրամասում։ Ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել (Արարատի մարզ, գ․ Տափերական): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելին