Նեթանյահուին խիստ քննադատել են նրա՝ «պատանդները տառապում են, բայց չեն մեռնում» արտահայտության համար

Նեթանյահուին խիստ քննադատել են նրա՝ «պատանդները տառապում են, բայց չեն մեռնում» արտահայտության համար

Գազայում պահվող պատանդների ընտանիքները խիստ քննադատության են ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, երբ նախօրեին անվտանգության կաբինետի նիստի ժամանակ նա անտեսել է Գազայում պահվողների կյանքին սպառնացող վտանգը: Ըստ Ynet-ի՝ Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի և պատանդների մասին համաձայնագրի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է, թե Իսրայելը չպետք է ճնշման տակ լինի։ «Հենց ՀԱՄԱՍ-ի վրա է պետք է ճնշում գործադրել։ Պատանդները տառապում են, բայց չեն մեռնում»: Պատանդների ընտանիքների ֆորումն իր տաարածած հայտարարության մեջ Նեթանյահուին կոչ է արել «անհապաղ պարզաբանել» իր հայտարարությունը: «Վարչապետի խոսքերը ոչ միայն խոր վիրավորական են պատանդների ընտանիքների…

Կարդալ ավելին

Համուրաբիի, Հին Կտակարանի և Ղուրանի օրենքները Ռուսաստանին «միջուկային զսպման» իրավունք են ընձեռում. Մեդվեդև

Համուրաբիի, Հին Կտակարանի և Ղուրանի օրենքները Ռուսաստանին «միջուկային զսպման» իրավունք են ընձեռում. Մեդվեդև

«Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը պատմական է: Այն արդեն նշանակված էր Համուրաբիի, Մանուի, 12 աղյուսակների օրենքներում և, իհարկե, Հին Կտակարանում և Ղուրանում: Այնպես որ, չարին կարելի է և երբեմն պետք է հատուցել չարով: Դրա մասին «Аргументы и Факты»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ «Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ, երբ խոսքը միլիոնավոր մարդկանց, իրականում ամբողջ մարդկության ճակատագրի մասին է: Ի տարբերություն մեր թշնամիների, մենք գիտակցում ենք և՛ մեր…

Կարդալ ավելին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալին

Հուլիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Չարլզ Ռոբերթսի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ և ԱԶԲ միջև համագործակցության ընթացիկ հարցերին, մասնավորապես՝ երկրի գործընկերության շրջանակին վերաբերող փաստաթղթի կարգավիճակին և ԱԶԲ տնօրենների խորհրդի կողմից հաստատման հնարավոր ժամկետներին: Նախարարի հարցադրմանն ի պատասխան` գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ ԱԶԲ-ի հետ ներկայումս քննարկվող բյուջետային աջակցության ծրագիրը ԱԶԲ տնօրենների խորհրդին կներկայացվի սեպտեմբերին: Զրուցակիցներն անդրադարձ են…

Կարդալ ավելին

Ամառը վառ ա լինելու՝ AMIO Visa Digital քարտերի 10% քեշբեքով

Ամառը վառ ա լինելու՝ AMIO Visa Digital քարտերի 10% քեշբեքով

Ամառը ճամփորդելու, գնումներ կատարելու և վառ հիշողություններ ստեղծելու համար է: Այս ամենը հնարավոր է Ամիօ բանկի Visa Digital քարտով: Գնումներն էլ ավելի շահավետ դարձնելու համար Ամիօ բանկը Visa-ի հետ համատեղ մեկնարկում է բացառիկ ակցիա: Հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը կատարիր գնումներ՝ ՀՀ տարածքից դուրս, ինչպես նաև արտասահմանյան օնլայն խանութներից Ամիօ բանկի Visa Digital քարտով և յուրաքանչյուր գնման դիմաց ստացիր 10% քեշբեք*: Ամիօ բանկի հաճախորդ ես և դեռ չունե՞ս AMIO Visa Digital քարտ AMIO Mobile հավելվածով վայրկյանների…

Կարդալ ավելին

Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից

Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից

Քիչ առաջ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվում: Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարել էր փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառել գրավ։ Նշենք, որ Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին՝ տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Նա մեղադրվում է պաշտոնավարման…

Կարդալ ավելին

Հավի մսում եւ հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ

Հավի մսում եւ հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հուլիսի 6-ին արձանագրված թունավորման դեպքին արագ արձագանքել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ իր իրավասությունների շրջանակում կատարելով անհրաժեշտ միջոցառումներ: Մասնավորապես՝ նույն օրը Գորիս քաղաքի խանութներից մեկից և Շինուհայր գյուղի խանութից կատարվել են նմուշառումներ այն մթերքներից, որոնք գնել և օգտագործել էին «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամները: Ըստ այդմ՝ լաբորատոր հետազոտության են հանձնվել ռուսական արտադրության սառեցված հավի սրունք, հավի մսով կոտլետ, կրակովսկի տեսակի երշիկ և ռուսական արտադրության ցորենի ալյուր սննդատեսակները:…

Կարդալ ավելին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Հուլիսի 10-ից 12-ը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը  Քիշնևում (Մոլդովա) մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի  (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը՝ որպես ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդներում Հայաստանի փոխկառավարիչ: Ընկերակցային խմբի հանդիպումներին խմբի անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկումներ են ունենում ԱՄՀ-ի և ՀԲ-ի քաղաքականությունների առաջնահերթությունների ու ծրագրերի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության առանցքային հարցերի ու մարտահրավերների շուրջ: Այս տարի հանդիպումը կրում էր «Անկայուն…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հուլիսի 17-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 18-23 մ/վկ, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում եւ Արագածոտնի նախալեռներում։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանումն տեղ-տեղ հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +34+36։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+29, Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+26,…

Կարդալ ավելին

Ռուսաստանիցներին խուլիգանության համար կներառեն «ահաբեկիչների եւ ծայրահեղականների» ցուցակում

Ռուսաստանիցներին խուլիգանության համար կներառեն «ահաբեկիչների եւ ծայրահեղականների» ցուցակում

ՌԴ Պետդուման քննարկում է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լեգալացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանը դիմակայելու մասին» դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Փաստաթղթով առաջարկվում է ընդլայնել «ահաբեկիչների» եւ «ծայրահեղականների» ցուցակում ֆիզիկական անձանց ներառման հիմնավորումները, տեղեկացրել է The Moscow Times-ը։ Նախագծի ընդունման դեպքում ցուցակում կմտցվեն այն քաղաքացիները, որոնք կատարել են հանցագործություններ՝ նախատեսված ՌԴ ՔՕ 213 հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն քաղաքական, գաղափարախոսական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի կամ սոցիալական որեւէ խմբի հանդեպ ատելության կամ թշնամանքի մոտիվներով)։ Ցուցակում…

Կարդալ ավելին

Բայդենը չի զարմացել գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ Թրամփի գործը փակելու դատարանի որոշումից

Բայդենը չի զարմացել գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ Թրամփի գործը փակելու դատարանի որոշումից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ չի զարմացել գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ Թրամփի գործը փակելու դատարանի որոշումից եւ  դա համարում է ԱՄՆ գերագույն դատարանի մասնավոր իմունիտետի մասին որոշման օրինաչափ արդյունքը։ «Ես զարմացած չեմ։ Դա որոշում է իմունիտետի մասին, որը կայացրել է գերագույն դատարանը»,- ասել է նա երկուշաբթի NBC հեռուստաընկերության հարցազրույցում։ Բայդենը նշել է, որ համաձայն չէ նախագահական իմունիտետի մասին ԱՄՆ ԳԴ որոշման եւ ԳԴ անդամ Քլարենս Թոմասի հատուկ կարծիքի հետ հատուկ դատախազների նշանակման անօրինաչափության մասով,…

Կարդալ ավելին
1 187 188 189 190 191 627