Փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով,…
Կարդալ ավելինՔննարկվել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ծրագրային պլանավորման հարցեր․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը(Տեսանյութ)
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարի տեղակալ Հյուբերտ Դուհոթի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպական Միության՝ ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման հայաստանյան օրակարգին աջակցող հուսալի և շարունակական համագործակցությունը: Նա ընդգծել է հանրության անվտանգության և ապահովության ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ԵՄ-ի ներդրումը՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես բարեփոխումների օրակարգի անքակտելի մաս: Փոխնախարարը հյուրերին ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ենթակա երեք ծառայություններում ռազմավարական պլանավորման առաջնահերթությունները,…
Կարդալ ավելինՆախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ տարին արդյունավետ կլինի ստեղծագործական գործունեության համար: Նա առանձնակի կարևորել է համատեղ աշխատանքը՝ շեշտելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել կազմակերպությունների կողմից իրականացվող նախագծերին: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման…
Կարդալ ավելինՀայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում․ ստորագրվել են փաստաթղթեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, բուհերի ղեկավարներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին…
Կարդալ ավելինԱռաքելոց վանական համալիրն ու բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում
Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել են 2025 թվականի «Յոթ ամենավտանգված» ծրագրի կարճ ցանկում։ Ցանկի մեջ ներառվել են նաև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ գտնվող Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին։ Հիմնադրումից ի վեր (2013 թ․)՝ այս ծրագիրը քաղաքացիական հասարակության առաջատար նախաձեռնություն է՝ ուղղված Եվրոպայի վտանգված ժառանգության պաշտպանությանը։ Համաձայն «Եվրոպա Նոստրա» կազմակերպության հաղորդագրության՝ վտանգված ժառանգության 14 վայրերը, որոնք ներկայացնում…
Կարդալ ավելինՍահմանվել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2025 թ. հունվարի 31-ից փետրվարի 20-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: Հավաստագրման ժամանակացույցը կհաստատվի և կհրապարակվի ԿԳՄՍՆ կայքում:
Կարդալ ավելինՔրեական ոստիկանության ծառայողները առգրավվել են շուրջ 18 կգ թմրամիջոց(Տեսանյութ)
Դժվար է անգամ պատկերացնել, թե շուրջ 18 կիլոգրամից թմրամիջոցի քանի փաթեթ կստացվի ու համացանցի միջոցով քանի օգտագործողի կիրացվի: Խոսքն, իհարկե, հազարների մասին է: Թմրամիջոցների հենց այդքան իրացում կանխվեց համագործակցված աշխատանքի շնորհիվ, որ սկսվեց Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությամբ: Ըստ տեղեկության` Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան էր ներմուծվելու մեծ քանակի թմրամիջոց, որի մի մասն իրացվելու էր տեղում, իսկ մյուս մասը պետք է նույն`մաքսանենգ ճանապարհով տեղափոխվեր Վրաստան: Ստացված…
Կարդալ ավելինԵրկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հանդիպել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է տարբեր առարկաների շուրջ 90 ուսուցիչ: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարության համար կարևոր է լսել կամավոր ատեստավորման համակարգի վերաբերյալ ուսուցիչների հարցերը, դիտարկումներն ու առաջարկները՝ գործընթացի կազմակերպումը բարելավելու նպատակով: Շնորհավորելով ուսուցիչներին գրանցած հաջողության համար՝ նախարարը նշել է. «Կարևորում ենք ձեզ հետ երկխոսությունն ու հետադարձ կապը, որի միջոցով բարձրաձայնվում են համակարգի…
Կարդալ ավելինԴրամաշնորհային աջակցություն սփյուռքի կրթամշակութային կառույցներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները: Մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով: Դրամաշնորհային մրցույթն իրականացվում է՝ մրցութային կարգի սահմանված պահանջներին համապատասխան: Ներկայացված հայտերը կգնահատի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված գնահատող հանձնաժողովը: Դրամաշնորհը տրվելու է սփյուռքի համայնքներին հետևյալ մրցութային անվանակարգերով՝ կրթական, կրթամշակութային միջոցառումներ, կրթական, կրթամշակութային դասընթացներ,…
Կարդալ ավելինԿոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը: Մշակութային կառույցն այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ կազմակերպելով թանգարանային ցուցադրություններ, ինչպես նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, մշակութային տարբեր միջոցառումներ։ Թանգարանը դարձել է սիրված վայր զբոսաշրջիկների՝ հատկապես սփյուռքահայերի համար։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ` շնորհավորելու թանգարանի հիմնադրման 10-ամյա հոբելյանը: «Նախևառաջ պետք է շնորհակալություն հայտնել թանգարանի անձնակազմին. 10-տարին թանգարանի գործունեության համար շատ մեծ ժամանակ չէ, սակայն կոլեկտիվի ջանքերի, նվիրված և քրտնաջան աշխատանքի շնորհիվ…
Կարդալ ավելին