Փծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և…
Կարդալ ավելինԻրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. Մասուդ Փեզեշքիանը առաջ է անցնում Սաիդ Ջալիլից
Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցնում միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Իրանի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին հայտարարել է արդյունքները, տեղեկացրել է IRNA-ն։ Հաշվարկների արդյունքներով՝ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, իսկ Ջալիլին՝ 7 189 756։ Իրանի նախագահի մյուս երկու թեկնածուները՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը եւ ներքին գործերի նախկին նախարար Մոսթաֆա Փուրմոհամադին, բավական հետ են մնացել՝ 2…
Կարդալ ավելինԲյուրականի Աստղադիտարանի վերջերս արձանագրած ձեռքբերում-նորությունները ամփոփ նկարագրությամբ
Հայտնի են դարձել 2024-2027թթ Միջազգաին աստղագիտական միության (ՄԱՄ) բաժանմունքների նոր ղեկավար մարմինների (SC) և հանձնաժողովների կազմկոմիտեների (OC) կազմերը։ Բաժանմունքների և հանձնաժողովների ընտրությունները տեղի են ունենում երեք տարին մեկ անգամ և համընկնում ՄԱՄ Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) տարվա հետ: Այս ընտրությունները շատ կարևոր են ՄԱՄ կառույցների նորացման համար։ C բաժանմունքի՝ Կրթություն, հանրայնացում և ժառանգություն ղեկավար մարմնի կազմի անդամ է ընտրվել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Այս բաժանմունքն ունի ավելի քան 2686 ակտիվ անդամ: Այն անդրադառնում է թե՛ ֆորմալ…
Կարդալ ավելինԼոռու և Տավուշի մարզերում հետաղետային կարիքների խորքային գնահատման համար 60 անձ է վերապատրաստվել
Հունիսի 27-ին Երևանում անցկացվել է Հետաղետային կարիքների գնահատման համապարփակ դասընթաց, որին մասնակցում էին շահագրգիռ նախարարությունների, պետական մարմինների, ՄԱԿ-ի գործակալությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ավելի քան 60 մասնակիցներ։ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության, Միավորված ազգերի կազմակերպության գործընկերներին և ամբողջ թիմին՝ սերտ համագործակցության համար, ինչի արդյունքում հաջողությամբ արդեն իսկ իրականացվել է Բազմոլորտային առաջնային կարիքների գնահատում։ Անդրադառնալով Աղետների ռիսկի կառավարման նոր ռազմավարությանը՝ փոխնախարարը նշել է, որ այն նոր նշաձող է արտակարգ իրավիճակներում պետության…
Կարդալ ավելինԿառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության անդամներին է ներկայացրել անվանական ՀՆԱ վերանայումները, տնտեսական աճի ներուժը և հնարավոր ռիսկերը, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, ֆինանսավորման կարիքները և աղբյուրները, արտարժութային հոսքերն ու միջազգային պահուստները, ինչպես նաև 2025-2027 թվականների ծախսային շրջանակները: Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված ծրագրի շուրջ, դիտարկումներ կատարել որոշ հարցերի վերաբերյալ:
Կարդալ ավելինԲացվեց Ամիօ Բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղը
Այսօր բացվեց Ամիօ Բանկի «Երվանդ Քոչար»՚ մասնաճյուղը: Բանկի «Քաջազնունի» մասնաճյուղն անվանափոխվել է «Երվանդ Քոչար» մասնաճյուղի և այսուհետ գործելու է ք. Երևան, Երվանդ Քոչար 24/1 հասցեում: Մասնաճյուղի ժպտադեմ Ամիօ թիմը սիրով դիմավորեց հյուրերին՝ ներկայացնելով հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար կատարված բոլոր արդիականացումները: Մասնաճյուղի բացման առիթով, որպես ավանդույթ՝ Բանկի բոլոր հաճախորդները ձեռք բերեցին Amio Visa Gold 10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչև հուլիսի 6-ը ներառյալ՝ քարտերը կարող են ձեռք բերել կես գնով: Նորարար և ժամանակակից մասնաճյուղում հաճախորդները…
Կարդալ ավելինԵՄ-ն ակնկալում է, որ Ուկրաինան առաջին գումարը Ռուսաստանի սառեցված ակտիվներից կստանա ամռանը
Այս տարի Ուկրաինան կարող է ստանալ առաջին վճարումները ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվներից եկամտի համար։ Դա կարող է տեղի ունենալ ամռանը: Այս մասին ասված է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեի մեջ։ «Եվրամիության իրավական ակտերի ընդունումից հետո՝ ռուսական արգելափակված ակտիվներից ստացվող արտակարգ եկամուտները ուղղորդելու Ուկրաինային, նրա պաշտպանական արդյունաբերությանը և վերակառուցմանը հետագա ռազմական օգնության համար, Եվրոպական խորհուրդը հուսով է, որ առաջին փոխանցումները կիրականացվեն այս ամռանը», – ասվում է փաստաթղթում։ Բացի այդ, ԵՄ երկրների ղեկավարները հանձնարարել են Եվրահանձնաժողովին, ԵՄ գլխավոր…
Կարդալ ավելինՀՀ-ն հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների վերաբացման հանձնառությանը. Կոստանյան
Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը առցանց ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 48-րդ նիստին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է հուլիսի 1-ին մեկնարկող ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահության գերակայությունները՝ շեշտելով ՀՀ հանձնառությունն աջակցելու ՍԾՏՀԿ շրջանակում կառուցողական երկխոսությանը և լավագույն փորձի փոխանակմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Գլխավոր քարտուղար, Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,…
Կարդալ ավելինԹրամփն անընդունելի է անվանել պատերազմին վերջ տալու Պուտինի պայմանները
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի հետ բանավեճի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի պայմանները, որոնք առաջադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անընդունելի են, գրում է BBC-ն։ Պուտինը Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի նախօրեին հայտարարել է, որ բանակցությունների պայմանը ուկրաինական զորքերի դուրսբերումն է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքից, ինչպես նաև Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։ «Ոչ, դրանք անընդունելի են», – պատասխանել է Թրամփը հաղորդավարի ուղիղ հարցին։ Բանավեճի ընթացքում Թրամփը կրկին ասել է, որ ինքը…
Կարդալ ավելինՀայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում
Հունիսի 27-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի Ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ Նախարարության կարևորագույն նպատակներից է նաև աղետներին դիմակայուն պետության ձևավորումն ու կայացումը, աղետների ռիսկի հետևողական նվազեցումը։ Նախարարն ընդգծել է, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները ձևավորվել են բազմամյա համագործակցության արդյունքում և ամրապնդվել հատկապես 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, երբ ֆրանսիացի մասնագետներն օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին։…
Կարդալ ավելին