«Ադրբեջանի նախագահը տարբեր է դարձրել իր խոսքը ներքին ու արտաքին լսարանների համար: Ներքին լսարանին ուղղված նրա խոսքն ընդգծված ագրեսիվ է ու թշնամանական` ի տարբերություն արտաքին լսարան»,- ասում է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա նշում է, որ նա թշնամանքի ներքին քարոզով ապահովում է իր քաղաքական կյանքի երաշխիքներ ու ստեղծում է իր համար «պատեհ» պահի Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հիմքեր: «Իրականում, ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումը մոլորեցնող է, խաբկանք: Այն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է»,-…
Կարդալ ավելինԱդրբեջանի իշխանություններն օկուպացված Ստեփանակերտում արդեն 3 հազար մարդ են բնակեցրել
Ադրբեջանի իշխանությունները տեղեկացնում են, որ օկուպացված Ստեփանակերտում արդեն 3 հազար մարդ են բնակեցրել։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, վերաբնակված «բնակիչների« թվի մասին տեղեկությունը հրապարակել է օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։ Նա նշել է, որ առաջիկայում վերաբնակեցումը Ստեփանակերտում եւ հարակից շրջաններում կշարունակվի. «Նրանք պետական ձեռնարկությունների աշխատակիցներն են, մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով։ Ներկայում Խանքենդիում (Ադրբեջանում այդպես են անվանում Ստեփանակերտը) գործում են 43 օբյեկտներ, դրանցում աշխատում է 322 մարդ։ Առաջիկայում նախատեսվում է բացել…
Կարդալ ավելինՄեքենաների հնամաշ կմախքները հեռացնել կայանված վայրերից. Ավինյանը հանձնարարականը
Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ձեռնարկվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթաց: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 24-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: «Որոշ վարչական շրջաններում արդեն իսկ ձեռնարկվել են ոչ սահմանված վայրերում կայանված ավտոմեքենաների հեռացման աշխատանքները: Շատ լավ աշխատանք են արել Արաբկիրը, Կենտրոնը: Պետք է մյուս վարչական շրջաններին խնդրեմ նույնպես այդ աշխատանքն իրականացնել: Խոսքը, մասնավորապես, հնամաշ կմախքների մասին է»,-ասաց վարչապետ Տիգրան Ավինյանը:
Կարդալ ավելինՀորդանան գետի Արեւմտյան ափին իսրայելցիները ձերբակալել են 20 պաղեստինցու. ԶԼՄ
Իսրայելի բանակի զինծառայողները ձերբակալել են 20 պաղեստինցու Հորդանան գետի Արեւմտյան ափին կատարած ստուգումների ժամանակ։ Ինչպես տեղեկացրել է Al Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը, Իսրայելի Պաշտպանության բանակի զինվորները ստուգումների ժամանակ Հորդանան գետի Արեւմտյան ափին ձերբակալել են առնվազն 19 երիտասարդ պաղեստինցիների Սիլվադ քաղաքում, որը գտնվում է Ռամալլահից հյուսիս-արեւելք։ WAFA պաղեստինյան գործակալությունը նշել է, որ Բեյթ-Ումար բնակավայրում, Խեւրոնից ոչ հեռու, ձերբակալվել է 12-ամյա մի դեռահաս։ Այնտեղ գտնվող փախստականների Ալ-Արուբ ճամբարում իսրայելցի զինվորները կիրառել են արցունքաբեր գազ խաղաղ քաղաքացիների դեմ։
Կարդալ ավելինՈԳԵՂԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԶԱՎԱԿ ՌՈՒԲԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ
Իր հայրենիքի երաժշտական ժառանգությունն է փառաբանում Փարիզի սրտում` հայտնի Սենթ-Ռոհ եկեղեցում 2024 թվականը որպես Ֆրանսիայում Հայաստանի տարի հռչակելու ծրագրի շրջանակներում, հունիսի 12-ին Փարիզի հանրահայտ Սեն Ռոհ եկեղեցում «Հայկական երաժշտության անթոլոգիա» եզակի երաժշտական միջոցառում է անցկացվել, Ֆրանսիայի Մշակույթի նախարարության աջակցությամբ և Ֆրանսա-հայկական մշակութայի նշանավոր դեսպան Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԻ կատարմամբ ։ Ժամը 20:45-ն է, սրահը լի է հանդիսատեսներով, և միայն ներկաների սրտերի բաբախումն է խախտում ծով լռությունը։ Վերջապես դաշնամուրի ստեղնի հնչյունը ազդարարում է սկիզբն այն համերգի, որի ծրագրում…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` հունիսի 23-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին, Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ինչպես հայտնում է «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում Երևան քաղաքում՝ հունիսի 23-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 24-ին և 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ …
Կարդալ ավելինՊուտին. Ռուսաստանը կարող է հույս դնել միայն սեփական ռազմական տեխնիկայի վրա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը կարող է հույս դնել միայն սեփական ռազմական տեխնիկայի վրա, գրում է Коммерсант-ը։ «Հենց դա է ստիպում բոլորին հաշվել: Եվ դրամական բավարարումն են հաշվում, և նոր տեխնիկան, և պատվերներ են տեղադրում, դա շատ կարևոր է: Սա հիմքն է: Այս առումով մենք կարող ենք հույս դնել միայն մեզ վրա։ Ոչ ոք մեկնած ձեռքով մեզ մոտ չի գա ու ոչինչ չի տա։ Ամեն ինչ միայն…
Կարդալ ավելինԻսրայելի պաշտպանության նախարարն անակնկալ այցով մեկնել է Վաշինգտոն
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կիրակի անսպասելի այցով մեկնել է Վաշինգտոն, որի հիմնական նպատակն է ստիպել ԱՄՆ-ին ապասառեցնել ծանր ռումբերի խմբաքանակը, որը նա չի տրամադրել Իսրայելին, գրում է Times of Israel-ը։ Գալանտը մեկնելուց առաջ իր ելույթում ընդգծել է ԱՄՆ-ի հետ Իսրայելի հարաբերությունների և իր այցի կարևորությունը։ «Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները վճռորոշ նշանակություն ունեն պատերազմի ապագայի համար,- ասել է նա:- Այս հանդիպումների ընթացքում ես նախատեսում եմ քննարկել Գազայում և Լիբանանում իրադարձությունների զարգացումը»: Գալանտն ասել է,…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին Ազգային տոնի ՝ Նորին թագավորական մեծություն մեծ դուքսի ծննդյան օրվա կապակցությամբ: «Կարծում եմ` Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցն արդյունավետ էր, որը մենք դիտարկում ենք որպես կարևոր էջ մեր երկկողմ հարաբերություններում ՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,–գրել է ՀՀ ԱԺ նախագահը X-ի իր էջում:
Կարդալ ավելինՊուտինը պարգեւատրել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին Ալեքսանդր Նեւսկու շքանշանով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին պարգեւատրել է Ալեքսանդր Նեւսկու շքանշանով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահի հրամանագրին, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գծի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի եւ բազմամյա բարեխիղճ դիվանագիտական ծառայության համար Ալեքսանդր Նեւսկու շքանշանով պարգեւատրել Միխայիլ Եվդոկիմովին՝ Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին»,- նշված է հրամանագրում։
Կարդալ ավելին