Երկու ադրբեջանցի Ռուսաստանից արտահանձնվել են Ադրբեջանին, Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը վկայակոչելով՝ հայտնել է ԱՊԱ-ն։ «Միջազգային պայմանագրերից բխող դրույթների համաձայն՝ որոշում է ընդունվել Ռուսաստանից արտահանձնել Ադրբեջանի քաղաքացիներ Հուսեյնով Ռախիբ Սահիբ օղլուն և Իբրահիմով Մուրադ Թեյուբ օղլուն։ Քրեական գործերի շրջանակում, որոնց նախաքննությունն անցկացվել է Աբշերոնի շրջանի ոստիկանության բաժանմունքում, հիմքեր են պարզվել, որ Իբրահիմով Մուրադ Թեյուբ օղլուն կատարել է հանցագործություն՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելով, իսկ Հուսեյնով Ռախիբ Սահիբ օղլուն՝ զգալի վնաս պատճառող խարդախություն։ Ուստի նրանց նկատմամբ…
Կարդալ ավելինԵրեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 600 մլն դրամ՝ 880 շահառուի համար
2020 թվականին ընդունվել էր երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2020-2023 թվականների ծրագիրը: 2023-ին ծրագիրն ամփոփելուց ու արդյունավետությունը գնահատելուց հետո որոշվել էր, որ այն պետք է շարունակել, և 2024 թվականի մարտին որոշվել էր երկարաձգել ծրագիրը մինչև 2026 թվականը: Այդ մասին Կառավարության հունիսի 20-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: «Ծրագրի շրջանակում 2024-ին աջակցություն է ստացել 827 շահառու մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած պարտավորությունների մասով, և վճարվել է շուրջ 552 մլն դրամ, իսկ ընդհանուր…
Կարդալ ավելինԻսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կկարգավորեն հակամարտությունը առաջիկայում։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը։ «Իմ կարծիքով՝ դա կշարունակվի առնվազն մինչեւ 2024թ. վերջ»,- թերթը մեջբերել է Սպիտակ տան աղբյուրի խոսքերը։ Նա պարզաբանել է, որ Իսրայելի զորքերի դուրսբերման հարցը սեկտորից դարձել է գայթաքար ճգնաժամի լուծման հարցում։ Բայդենի վարչակազմում մտահոգ են, որ քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների, մարտական գգործողությունները Գազայում կարող են շարունակվել եւս մի քանի…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է 388.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.42 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.42 դրամ (նվազել է 1.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.30 դրամ (նվազել է 2.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.70 դրամ (աճել է 0.24 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 390-393 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 407-412 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԵրեւանում ամենափոշոտ վարչական շրջանը Կենտրոնն է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։ Դիտարկումներն արվել են հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունիսի 18-ին, Արաբկիրում՝ հունիսի 13-ին, Նոր Նորքում՝ հունիսի 14-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Կարդալ ավելինԵրազանքիդ ղեկին Ամիօ-ի հետ. մասնակցում ենք տարվա ամենամեծ և ամենաթեժ ավտոմոբիլային միջոցառմանը
Ավտոսիրահա՞ր ես, հետևաբար պետք է մասնակցես այս ամառվա ամենավառ ու ակտիվ ավտոմիջոցառմանը, որտեղ կլինեն ամենաժամանակակից ավտոմեքենաները, ապահովագրություն, վարկավորում և բազմաթիվ այլ հետաքրքրություններ: Ամիօ բանկը նույնպես մասնակցելու է միջոցառմանը, որտեղ ներկայանալու է ավտովարկավորման բացառիկ առաջարկով: Ձևակերպելով ավտովարկ միջոցառման ընթացքում՝ դուք կունենաք բացառիկ հնարավորություն ձեռք բերել ավտոմեքենա հատուկ պայմաններով և գործող տոկոսադրույքից ավելի ցածր տոկոսադրույքով, ինչպես նաև կստանաք անակնկալ նվերներ: Դե ինչ, կհանդիպենք հունիսի 21-23-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տարվա արագընթաց ու քառանիվ…
Կարդալ ավելինՀայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» ֆինանսավորման համաձայնագրին: Հիմնվորման մեջ նշվում է. «ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում 2024թ. փետրվարի 15-ին ու ապրիլի 16-ին ստորագրվել է «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակն է խթանել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ զուգահեռաբար աջակցելով ՀՀ կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, հատկապես, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ինտեգրման ուղղությամբ,…
Կարդալ ավելինՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում արդեն իսկ դադարեցվել են Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը
ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսվում է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերը։ Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, տնտեսական վարչության, ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասի և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության աշխատակիցներ։ Ուսումնասիրության համար հիմք են ընդունվել 2022-2023 թթ․ տվյալները․ հաշվի են առնվում ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ Աշխատանքային խմբի հիմնական նպատակը…
Կարդալ ավելինՆԳՆ անձնակազմի կարողությունների զարգացումից մինչև միկրոգործընթացների վերլուծություն․ քննարկվել են ՆԳՆ-ԵՄ արդյունավետ գործընկերության արդյունքները
Հունիսի 19-ին տեղի է ունեցել «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Ուգնե Խմելուսկայտեն, Լատվիայի ոստիկանության նախագծերի բաժնի պետ Յանա Կեզիկան, Ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, փորձագետներ, Սահմանապահ զորքերի ծառայողներ։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական…
Կարդալ ավելինՄիլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ է՝ գտնվում են օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան
Wizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ է՝ գտնվում են օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ուղևորներից մեկը՝ Գոհար Հակոբյանը: Նրա խոսքով երեկ՝ հունիսի 18-ին՝ ժամը 11:15-ին սպասվող չվերթը երեք անգամ հետաձգվել է, ինչի պատճառով ուղևորները մոտ 12 ժամ է՝ գտնվում եմ օդանավակայանում:
Կարդալ ավելին