Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կիրակի նախազգուշացրել է, որ նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ազգային ժողովը ցրելու և արտահերթ օրենսդրական ընտրություններ նշանակելու անսպասելի որոշումը կարող է հակադարձ արդյունք ունենալ և երկիրը քաոսի մեջ գցել, գրում է Journal du Dimanche-ը։ Մակրոնը հայտարարել էր արտահերթ ընտրությունները երկու փուլով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին, անցկացնելու մասին այն բանից հետո, երբ նրա կենտրոնամետ դաշինքը պարտություն էր կրել ծայրահեղ աջ «Ազգային միավորման» կողմից կիրակի օրը կայացած Եվրախորհրդարանի քվեարկության ժամանակ: Սարկոզին, պահպանողական նախկին…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`հունիսի 16-17-ին, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ինչպես հայտնում է «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 16-17-ին, 19-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին…
Կարդալ ավելինՊեսկով. Պուտինը չի հերքում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հերքում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը՝ նշելով, որ այնտեղ կան օրինական իշխանություններ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման համար լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հայտնում է РИА Новости-ն։ Պուտինն ուրբաթ օրը նախանշել է Ուկրաինայի հետ բանակցային գործընթացի մեկնարկի պայմանները։
Կարդալ ավելինՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նշել է Գազայում հրադադարի համաձայնագրի պայմանները
Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ խմբավորման դիրքորոշումը համահունչ է ՄԱԿ-ի կողմից աջակցվող հրադադարի առաջարկի հիմնարար սկզբունքներին: Իր հեռուստաուղերձում Հանիեն նաև ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ընդունել համաձայնությունը, որը երաշխավորում է մշտական հրադադար, Իսրայելի ամբողջական հեռացում Գազայից, վերակականգնում և փոխանակում։ Պաղեստինցիները կշարունակեն դրսևորել տոկունություն, դիմադրություն և նվիրվածություն իրենց ազգային պայքարին, հավելել է նա։ Իսրայելի կառավարությունը մինչև այժմ հրապարակայնորեն չի պաշտպանել Գազայում հրադադարի մասին համաձայնագրին, չնայած ԱՄՆ-ի այն պնդումներին, թե այն ընդունել…
Կարդալ ավելինԽցերի սանհանգույցները բնակելի հատվածից առանձնացված չեն եղել ամբողջական պատով, չեն ունեցել դռներ. ՄԻՊ-ի չհայտարարված այցը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները (Կանխարգելման ազգային մեխանիզմ) հունիսի 12-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Այցեր են իրականացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1, Շենգավիթ, Կենտրոն և Ավան նստավայրեր: Ուսումնասիրվել են նշված դատարանների ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները և նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցները։…
Կարդալ ավելինԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Նշենք, որ վերջին օրերին ՀՀ ՊՆ-ն բազմիցս հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի նմանատիպ հայտարարությունները` այն որակելով ապատեղեկատվություն:
Կարդալ ավելինԹոքերում մետաստազները բուժելու համար գիտնականները բիոհիբրիդային միկրոռոբոտ են ստեղծել
Ուռուցքները, որոնք տարածվում են թոքերում, կամ թոքերում մետաստազները լուրջ խնդիր են քաղցկեղի բուժման ոլորտում: Ավանդական քիմիաթերապիան հաճախ անարդյունավետ է: Այն ուղղակիորեն չի ազդում թոքերի վրա և չի կուտակվում ուռուցքը ոչնչացնելու համար բավարար կոնցենտրացիաներում: Վանգի լաբորատորիայի և Սան Դիեգոյում Կալիֆոռնիայի համալսարանի Չժանի հետազոտական խմբի գիտնականները վերջին հինգ տարին անցկացրել են բիոհիբրիդային միկրոռոբոտների ստեղծման վրա՝ բնական և սինթետիկ նյութերից պատրաստված փոքրիկ առարկաների, որոնք կարող են օգտագործվել բժշկության մեջ: Հետազոտողներն իրենց դիտարկումները հրապարակել են The Conversation պարբերականում: Նոր…
Կարդալ ավելինԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը միտված նախաձեռնությունը
«Կառավարության հեղինակած նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը»,- ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Զեկուցողի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցավորության տեմպերի աճ, ինչով էլ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել իրավապահ համակարգին օժտել համապատասխան գործիքակազմով, որը թույլ կտա իրականացվող պայքարն առավել թիրախային դարձնել: Առաջարկվում է Քրեական օրենսգրքում սահմանել կիբեռհանցագործությունների ցանկը: «Սա թույլ կտա իրավապահ համակարգին մասնագիտական ստորաբաժանումների միջոցով հստակեցնել աշխատանքի ծավալները»,- ընդգծել է փոխնախարարը: Օրենսդրական…
Կարդալ ավելինՀակակոռուպցիոն դատարանը շարունակում է քննել Աչաջուրի նախկին գյուղապետի գործը. Մանրամասներ (ֆոտոներ)
Օրերս ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական դատական նիստը , որը քննում էր Իջևանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար՝ Կամո Ղալթախչյանի գործը, ով 2014 -16 թվականների ընթացքում կառավարության և «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ –ի կողմից գյուղացիներին մատչելի ցորենի սերմացու տրամադրվող ծրագրով անցնում է, որպես ամբաստանյալ:Պարզ ասած ըստ առաջադրված մեղադրանքի վերջինս շուրջ 5 մլն 7 հարյուր հազար դրամ (առանձնապես խոշոր չափերի վնաս) գյուղացիների կողմից վերցված սերմացուի և հետագայում դրա դիմաց վճարված գումարները…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանը հունիսի աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով. եղանակը` Հայաստանում
Հանրապետության տարածքում` հունիսի 15-ին երեկոյան ժամերին, 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը, 16-ին՝ աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Ինչպես հայտնում է «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 16-20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20…
Կարդալ ավելին