Մայիսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցությունից: Քննարկվել են Կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի կազմակերպման, Շիրակի և Արմավիրի մարզերում Կուսակցության Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ հարցեր։
Կարդալ ավելինՆեթանյահուին ներկայացրած Գանցի վերջնագրից հետո Իսրայելի արմատական նախարարն առաջարկել է իր թեկնածությունը
Օրեր անց, երբ Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը վարչապետ Բենիամին Նեթանյահուին սպառնաց դուրս գալ կոալիցիայից, ծայրահեղ աջ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հայտարարել է, թե ակնկալում է, որ Նեթանյահուն իրեն պաշտոն կառաջարկի պատերազմական կաբինետում, հայտնել է Times of Israel-ը: Ուլտրաուղղափառ «Կիկար Հաշաբաթ» կայքին տված հարցազրույցում Բեն Գվիրը հայտնել է, թե կասկած չունի, որ Նեթանյահուն իրեն կհրավիրի։ «Ըստ իս՝ Նեթանյահուն շատ լավ հասկանում է՝ ինչ եմ ուզում իրենից։ Մենք մասնավոր խոսակցություններ ենք ունենում, և…
Կարդալ ավելինԿապանում փորձել են հրկիզել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus lx 570»-ը․ ժամանել են ԱԱԾ աշխատակցիներ
Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 19։30-ի սահմաններում քաղաքացիները ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ Կապանի քաղաքապետարանի ու մշակույթի տան մոտ ավտոմեքենա է այրվում։ Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատ, սակայն մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները մարել են կայանված վիճակում գտնվող «Lexus lx 570» մակնիշի 055 QQ 55 համարանիշի ավտոմեքենայի դիմային հատվածում առաջացած կրակը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված ավտոմեքենան…
Կարդալ ավելին«Յուրաքանչյուրիս պարտքն է տեր լինել մեր երկրին լինի վարչապետ, թե՛ հավաքարար». Կարապետ Հարությունյան
Հայաստանի շուկայում անասնաբուժական ինչպես նաև անասունների խնամքի և բազմապիսի պարագաներ մատակարարող ՝ մասնագիտացված միակ ՎԵԹԲԱԶԱ (vetbaza) խանութների ցանցը սպառողներին է ներկայացնում կենտրոնի ձեռքբերումները և անելիքները, որոնք կապված են ժամանակակից շուկաի հրամայական պահանջներից: /Սպառողների ասոցիացիա/ «Զրույց» թերթը հանդիպել է ՎԵԹԲԱԶԱ ընկերության հիմնադիր տնօրեն՝ ԿԱՐԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ , ով ներկայացրեց ոլորտային խնդիրները և կազմակերպության առաջիկա ծրագրերը: –Պարոն Հարությունյան ի՞նչպիսին է այսօր Ձեր ոլորտում առկա խնդիրները, շուկայի պահանջարկը, մրցակցությունը: -Մեր գործունեության առաջնային նպատակը ժողովրդին ծանոթացնելն է ժամանակակից անասնապահական …
Կարդալ ավելինԿայացավ «ԿԱՄԵՐՏՈՆ ՍՈԼԻՍՏ» կատարողական արվեստի 4-րդ միջազգային մրցույթի Գալա համերգը
Մայիսի 20-ին «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի» Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում տեղի ունեցավ «ԿԱՄԵՐՏՈՆ ՍՈԼԻՍՏ» կատարողական արվեստի 4-րդ միջազգային մրցույթի Գալա համերգը: Սա «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության ավանդական դարձած նախաձեռնություններից է, որի նպատակն է պատանի տաղանդավոր կատարողների բացահայտումը, ինչպես նաև այլ երկրների հետ Հայաստանի մշակութային համագործակցության սերտացումը: Այս տարի հայտ են ներկայացրել 160-ից ավել մասնակիցներ 5 երկրներից Հայաստան. Ռուսաստան, Գերմանիա, Իսպանիա, ԱՄՆ։ Դաշնամուր, Լարային գործիքների, Փողային և հարվածային գործիքների անվանակարգերում լավագույնս դրսևորվեցին թե՛ Երևանի, թե՛ մարզերի և…
Կարդալ ավելին«Կոչումը՝ կին. ոսկե կոդ – 2024». Ամենամյա մրցանակաբաշխություն
Մայիսի 19-ին «Հանրային վարկանիշ» ընկերության նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Կոչումը՝ կին. ոսկե կոդ-2024» մրցանակաբաշխությունը։ Ամենամյա միջոցառում՝ նվիրված հայրենիքում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ կանանց, ովքեր շնորհիվ ստեղծագործական մոտեցումների, ձգտման և արարման՝ կյանքի են կոչում բազմաթիվ գաղափարներ։ Ստեղծում են հայկական բրենդներ՝ ճանաչելի դարձնելով հայկական պրեմիում դասի արտադրանքը Հայաստանում և հայրենիքի սահմաններից դուրս, տարածում հայկական մշակույթն ու ավանդույթները։ Մրցանակաբաշխությունն այս տարի ևս կայացավ հասարակության շրջանում իրականացված հարցումների և փորձագիտական եզրակացությունների արդյունքում։ «Կոչումը՝ կին. ոսկե կոդ-2024»…
Կարդալ ավելինԻրանի նախագահի գրասենյակի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարից
Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Ղոլամհոսեյն Էսմայիլին, որը եղել է Էբրահիմ Ռայիսիին ուղեկցող մյուս ուղղաթիռում, մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարից: Ըստ պաշտոնյայի՝ թռիչքի ժամանակ եղանակային պայմանները բարենպաստ են եղել և միայն մի հատվածում է ամպ եղել: «Թռիչքից կես ժամ անց Սունգունի պղնձի հանքի մոտ ամպակույտ կար, բայց մառախուղ չէր: Հնարավոր է, որ ձորի խորքում մառախուղ լիներ, բայց մեր թռիչքի ճանապարհին մառախուղ չկար։ Ամպերը ուղղաթիռից մի փոքր բարձր էին։ Նախագահին տեղափոխող ուղղաթիռի օդաչուն, որպես հրամանատար, հրահանգեց,…
Կարդալ ավելինԿնորոգվեն Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային-արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հուշարձաններ՝ ընթացիկ մշտադիտարկումներ կատարելու նպատակով։ Հայտնում են ԿԳՄՍ մամուլի ծառայությունից: Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված են, ծածկասալերը՝ մաշված և վնասված, մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավությունը ներթափանցում է եկեղեցի։ Մշտադիտարկման արդյունքերի ամփոփումից հետո կազմվել են եկեղեցու տանիքածածկերի նորոգման…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին ներկայացրել է ՄԻՊ-ի 2023 թվականի տարեկան հաղորդումը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։ ՄԻՊ-ից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների, քաղաքացիական, սոցիալ֊տնտեսական իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի ոլորտները։ Այս համատեքստում Պաշտպանը ներկայացրել է…
Կարդալ ավելինԻսրայելական զորքերն ավիահարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» ռազմական համալիրներին
Իսրայելական կործանիչները Կունինում և Խիամում հարձակվել են «Հեզբոլլահի» հրթիռակոծման և ռազմական համալիրների վրա, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պաշտպանության ուժերին (ՑԱԽԱԼ): Զինվորականները նաև հայտնել են, որ հրթիռակոծել են Հանինի մոտ գտնվող տարածքները՝ «վտանգը վերացնելու համար»: Այսօր առավոտյան Լիբանանից երկու արկ է արձակվել սահմանին գտնվող Բիրանիտ բանակային բազայի ուղղությամբ, հայտնել են զինվորականները՝ հավելելով, որ զոհեր և ավերածություններ չկան։
Կարդալ ավելին