Ադրբեջանն ու Հայաստանը ավարտել են բանակցությունները՝ խաղաղ համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու շուրջ, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացրել է Report-ը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի առնչությամբ։
«Հաջորդ փուլում Բաքվի սպասելիքները հետեւյալն են. Հայաստանը պետք է ուղղումներ մտցնի իր սամանադրությունում, որտեղ դեռեւս տարածքային հավակնություններ կան Ադրբեջանի հանդեպ»,- ասել է նախարարը Բաքվի XII ֆորումի միջանցքներում։