Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է TRT Haber-ը։ Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան և Վրաստանը՝ որպես տարածաշրջանի երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։
Կարդալ ավելինՄայիսի 18-ին միանալով «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում»տեղի կունենա ցուցադրության բացում
2024 թ-ի մայիսի 18-ին՝ ժամը 19։00-ին, միանալով «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա «Դիսոնանս» ցուցադրության բացումը՝ 18 ժամանակակից նկարիչների մասնակցությամբ, որոնք ընտրվել են հիմնադրամի կողմից հայտարարված բաց կանչի արդյունքում։ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը հավատարիմ է մնում իր առաքելությանը՝ հարթակ տրամադրելով ժամանակակից արվեստագետներին, բացահայտելով նոր տաղանդներ և նպաստելով նրանց ստեղծագործական աճին և դրանով իսկ նպաստում է Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացմանը: «Դիսոնանսը» միավորում է նկարիչների, որոնց ստեղծագործական հայացքները կարող են շատ տարբեր ու հակադիր թվալ,…
Կարդալ ավելինՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին ընդունել է ««Լուստելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 207-Ա որոշումը, որի շրջանակում, ի թիվ այլնի, ձևավորել է առևտրային ցանցերի գործունեությանն առնչվող հետևալ սկզբունքային դիրքորոշումները․ առևտրային ցանցը մասնագիտացված սուբյեկտ է․ առևտրային ցանցը վաճառքը կազմակերպելիս պատասխանատու է ապրանքի, այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ ստույգ և հավաստի տեղեկատվության տրամադրման համար․ առևտրային ցանցն ապրանքի, այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ տեղեկատվության համար հիմք է ընդունում ապրանքի վրա կամ դրա…
Կարդալ ավելինԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին. նրանք կապ են հաստատել իրենց հարազատների հետ
ԿԽՄԿ ներկայացուցիչները մայիսին տեսակցել են Բաքվում պահվող հայերին։ Այս մասին հայտնում է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ «Մայիսին հերթական տեսակցության շրջանակներում առանձնազրույցների ֆորմատով հնարավորություն է ընդձեռնվել նաև կապ հաստատել իրենցց հարազատների հետ»,- իր խոսքում նշեց Ամատունին։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին…
Կարդալ ավելինՆիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի և ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ: Պարոն Սթիվեն Վան Վեյենբերգը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հոլանդիայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և…
Կարդալ ավելինՎերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը
Ամիօ բանկի ժպիտն արդեն ավելի մոտ է Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներին. Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը: Մենք ուրախ ենք, որ Շենգավիթ համայնքում ու հարակից տարածքներում բնակվող մեր հաճախորդներն այսուհետ կունենան հնարավորություն սպասարկվելու առավել ժամանակակից և ընկերական միջավայրում: «Բանկն առաջին անգամ թողարկել է պարտատոմսեր, որն ի տարբերություն ավանդի, ավելի գրավիչ և իրացվելի ներդրումային գործիք է, որը թույլ է տալիս հաճախորդին ցանկացած պահի մինչև մարման ժամկետը վաճառել իր պարտատոմսը՝ առանց կորցնելու կուտակված տոկոսագումարները»,- ասել է Սոֆյա…
Կարդալ ավելինՀույս ունենք՝ ԼՂ հայրենակիցները աշխատանք կգտնեն ՀՀ-ում, աջակցությունը կտրամադրվի սոցիալական խոցելի խմբերին․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ բնակարանային վարձակալության ծրագիրը, որտեղ 40 հազար, գումարած 10 հազար կոմունալ ծախսերի համար աջակցություն է տրամադրվում ԼՂ հայրենակիցներին, շարունակվելու է մինչև 2024 թվականի ավարտը։ Վերջինս շեշտեց՝ չկա որևէ դեպք, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում աջակցությունը կդադարի։ «ԼՂ հայրենկիացները կշարունակեն ծրագրից օգտվել նույն կերպ, ինչպես մինչև քաղաքացիություն ընդունելն է եղել։ Այդ առումով փոփոխություններ չկան։ 2025 թվականի հունվարի մեկից այդ աջակցության պայմանները որոշակիորեն կփոխվեն, ընդգծված կլինի սոցիալական թիրախավորումը,…
Կարդալ ավելինՈՉ ՄԻ ՏԵՂ ՄԱՐԴՆ ԱՅՆՔԱՆ ՄՈՏ ՉԷ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆԸ, ՈՐՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ՄԻԽԱԻԼ ԿԱԶԻՆԻԿ
Արվեստաբան Միխայիլ Կազինիկը համաշխարհային հռչակ է ձեռք բերել շնորհիվ հանճարների ստեղծագործության խորը գաղտնիքների մեջ խորանալու և իր հայտնագործությունները հանդիսատեսի հետ կիսելու ունակության: Նա այս գիտելիքներով կիսվում է աշխարհի միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր ներկա են լինում նրա համերգներին, լսում հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ և կարդում նրա գրքերը: Արևմուտքում նրան անվանում են «Մշակույթի առաքյալ»։ Համաշխարհային երաժշտական մշակույթի մասին ավելի քան 60 ֆիլմերի հեղինակ, «Օրփեոս», «Արծաթե անձև», Չիկագոյի United for Good, Australian SBS, «Ռուսաստանի ձայն» և այլ ռադիոկայաններ հաղորդավար։ Համերգներով…
Կարդալ ավելինԽաղողի մթերման գծով վարկերի մարման ժամկետը երկարաձգվում է մեկ տարով
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց, որ խաղողի մթերման ուղղությամբ 2023-ին տրամադրված վարկերի համար կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 12 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 12 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորվող 9 տոկոսային կետը մնում է անփոփոխ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ…
Կարդալ ավելին«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն». Փաշինյանը նշեց, թե որ թվականի քարտեզով է արվել սահմանազատումը
Երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ի կատարում ապրիլի 19-ին ընդունված հմատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղա Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խերիմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նրանք ստորագրել են այս սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները: Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով: Առաջինը, մեր ինքնիշխանության եւ…
Կարդալ ավելին