545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների կիրառման արդյունքում նախկինում զրոյական գործարքներ գրանցած հարկ վճարողների մոտ իրականացվել է հարկային վարչարարություն։ Ստուգում է իրականացվել 1038 հարկ վճարողի մոտ, որի արդյունքում վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն չի ապահովել 545 հարկ վճարող և արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ։ Այս մասին  տեղեկացնում է ՊԵԿ-ը: Կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային…

Կարդալ ավելին

«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն

«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա հանրակրթական դպրոցներին մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառման  շրջանակում  զերծ մնալ դրամահավաքից: ԿԳՄՍՆ տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Գրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս անհրաժեշտ է բացառել որևէ դրամահավաք»։ Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական…

Կարդալ ավելին

Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ։ Սամվել Ղուկասյանը մայիսի 2–ին ազատվել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:

Կարդալ ավելին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց լրագրողներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: «Շնորհավորում եմ մեր լրագրող գործընկերներին: Նաև հետաքրքիր է, որ այսօր «Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի զեկույցը, որով Հայաստանը 6 կետով կամ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը. նախորդ տարի 180 երկրի ցանկում 49-րդն էր, այս տարի 43-րդն է: Կարծում եմ՝ սա առավել քան խոսուն է»,- նշեց Ռուբինյանը: Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության…

Կարդալ ավելին

Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանին (հարցումներում մեր բնակավայրերն ադրբեջանական կեղծ անվանումներով են)՝ 96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր։ Այս մասին  տեղեկանում են «Թաթոյան» հիմնադրմից: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «58,1%-ը կարծում է առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է տեղի ունենա վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», իսկ 19,9%-ը՝ 5-10 տարիների ընթացքում։ 76,9%-ը համարում է, որ վերադարձն «Արևմտյան Ադրբեջան» սերտորեն կապված է Զանգեզուրի միջնցքի բացման…

Կարդալ ավելին

ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ և Երևանի թիվ 35 հիմնական դպրոց

ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ և Երևանի թիվ 35 հիմնական դպրոց

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում դոկտոր Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի, Իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների հետ։ ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, մշակույթի կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան…

Կարդալ ավելին

Հայաստանում տեղի կունենա ամենամյա ամենամեծ Ակնաբուժական համաժողովը՝ AIOC VI

Հայաստանում տեղի կունենա ամենամյա ամենամեծ Ակնաբուժական համաժողովը՝ AIOC VI

2024 թվականի մայիսի 17-19-ը Հայաստանում տեղի կունենա Ամենամյա Ամենամեծ Ակնաբուժական Համաժողովը (AIOC VI): Համաժողովին ներկա կլինեն արտերկրից ժամանած առաջատար ակնաբույժներ։ Համաժողովը տեղի կունենա DoubleTree by Hilton հյուրանոցում և Աչքի Առողջության Ինստիտուտում։ Ծրագիրը ներառում է. May 17. Eye Health Institute • WetLab session – Corneal Cross linking and ICRS implantation- Ashraf Armia (prior registration is required, number of participants are limited) • Marketing in health care – Chris Liassides (prior registration is required, number of participants…

Կարդալ ավելին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է զբաղվեցրած պաշտոնից։ «Սիրելի՛ կենտրոնցիներ, համաքաղաքացիներ, աշխատակիցներ, գործընկերներ, Ձեզ հետ կիսելով մեր սիրելի մայրաքաղաքի կենտրոնի զարգացմանն ու առաջընթացին ուղղված տարաբնույթ ծրագրերը, առաջարկները և հանձն առնելով լուծելու առկա խնդիրները՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ մայրաքաղաքի բարօրության համար ծառայելու առաքելությունն ամենազնիվն է ու առաջնայիններից մեկը ինձ համար: Մեծապես հույս ունեմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում իրականացված ծրագրերով կարողացել եմ ապահովել առաջընթաց հարմարավետ քաղաքային միջավայրի ձևավորման գործում, և այդ նպատակին ուղղված քայլերն…

Կարդալ ավելին

Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ. Bloomberg

Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ. Bloomberg

Թուրքիան հինգշաբթիից դադարեցրել է Իսրայելի հետ կապված բոլոր արտահանումներն ու ներմուծումները: Դրա մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երկու թուրք պաշտոնյաների: Ընդ որում, նշվում է, որ Անկարան պաշտոնապես չի հայտարարել այս քայլի մասին։ Անցյալ ամիս Թուրքիան Գազայի պատերազմի պատճառով սահմանափակել էր արտահանումը Իսրայել: 2023 թվականին երկու երկրների միջև առևտուրն, ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի՝ կազմել է 6,8 միլիարդ դոլար, որից 76 տոկոսը թուրքական արտահանումն է:  

Կարդալ ավելին

Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ

Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով․ լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները շարունակվում են,  այցեր են իրականացվում Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարությունում։ «Մասնավորապես, ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես…

Կարդալ ավելին
1 252 253 254 255 256 631