«Որակի նշան Դուբայ 2023 International Quality Mark Dubai 2023».ուշագրավ մանրամասներ

«Որակի նշան Դուբայ 2023 International Quality Mark Dubai 2023».ուշագրավ մանրամասներ

Ինչպես  ավելի վաղ հրապարակվել էր ՝ լրագրողական հետաքննությունների, հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների եւ սոցիոլոգիական հարցումների արդյունքում հայտնի են դարձել 2023թ․-ի բարեխղճ հանրային ծառայողների, իրենց ոլորտում առաջատար գործարարների ու կազմակերպությունների անունները։ «Որակի նշան» կազմակերպության «Տարվա հանրային ծառայող», «Տարվա ապրանքանիշ», միջազգային «Որակի նշան-Դուբայ» «International Quality mark Dubai 2023» ամենամյա մրցանակաբաշխությանը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին բիզնես աշխարհի ամենաշքեղ կենտրոններից մեկում՝ Դուբայում, հնչեցին տարվա որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած կազմակերպությունների, ընկերությունների, հանրային ծառայողների և ուղղակի իրենց ոլորտի…

Կարդալ ավելին

ԵԿՄ-ն պետությունից 234 մլն դրամի դրամաշնորհ կստանա

ԵԿՄ-ն պետությունից 234 մլն դրամի դրամաշնորհ կստանա

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց 234,6 մլն դրամ ուղղել ՊՆ-ի կողմից իրականացվող «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին եռամսյակային կտրվածքով դրամաշնորհ տրամադրելու ծախսերի ֆինանսավորմանը: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. « 2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով (74 զոհ) մարդկային կորուստներ և 114 վիրավոր: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 ԵԿՄ կամավորականներ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում մարտական հերթապահություն են իրականացնել տարբեր մարտական դիրքերում: Հաշվի առնելով, որ ԵԿՄ-ն…

Կարդալ ավելին

Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի

Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի

Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության կարիք է ունեցել, Ռուսաստանը տեղում չի եղել, եւ Արեւմուտքը, որը մեկ բլոկ չէ, այլ իրենից ներկայացնում է տարբեր կազմակերպություններ, բազմաթիվ նախաձեռնություններ, տարբեր երկրներ, այսօր օգնության է հասնում եւ դա դրական երեւույթ է: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից հնչող քննադատությանը, թե Արեւմուտքը փորձում է Կովկասում Հայաստանի ձեռքով Ռուսաստանին դուրս մղել:…

Կարդալ ավելին

Հայաստանի իշխանությունը դեռ չի որոշել` որտեղով կանցնի Ոսկեպարի հատվածը շրջանցող ճանապարհը

Հայաստանի իշխանությունը դեռ չի որոշել` որտեղով կանցնի Ոսկեպարի հատվածը շրջանցող ճանապարհը

Հայաստանի իշխանությունը դեռ չի որոշել, թե ինչպես է անցնելու Վրաստան տանող ճանապարհի նոր հատվածը, որը պետք է այլընտրանք դառնա Ոսկեպար գյուղի մոտով անցնող հատվածին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հանձնարարական է տվել վերակառուցել ճանապարհների այն հատվածները, որոնք դուրս են գալիս ՀՀ (Խորհրդային Հայաստանի) տարածքից, օրինակ՝ Տավուշի մարզի Ոսկեպարի մոտ։ «Հայտնում ենք, որ առաջադրված հարցերը դեռևս ուսումնասիրման ընթացքում են։ Քննարկումների արդյունքների վերաբերյալ կլինեն համապատասխան մամուլի հաղորդագրություններ», –Sputnik Արմենիայի հարցմանը պատասխանել են…

Կարդալ ավելին

Լույս է տեսել Կարինե Ռաֆայելյանի վիպակների գիրքը՝ «Հույսի շավիղ» վերնագրով

Լույս է տեսել Կարինե Ռաֆայելյանի վիպակների գիրքը՝ «Հույսի շավիղ» վերնագրով

Այն պատմական ու անձնական ցավի միջով ինքնագտնումի և վերապրումի հույսին միտված ասելիք է պարունակում։ Անցյալից ներկա ձգվող ու շարունակականություն ենթադրող դեպքերի շղթան հյուսվում է հեղինակի՝ դեպի դուրս ու դեպի իր ներսն ուղղված պրպտուն հայացքի հենքով: «Կարինե Ռաֆայելյանը մեր ժամանակի կյանքի շատ հետաքրքիր և գեղարվեստորեն արձագանքողն է: Նրա արձակը պարունակում է մի շարք կարևոր հարցադրումներ, ներկայացնում հոգեբանական իրավիճակներ, որոնք հատուկ են այսօրվա հայ իրականությանը»,- գրում է գրքի խմբագիր, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա…

Կարդալ ավելին

Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև

Քաշքշուկ Երուսաղեմի  հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև

Իսրայելցիներն այսօր Երուսաղեմում ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին,  X-ի էջում հայտնել  է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։ Ոստիկանությունը առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման,  ապօրինի կերպով, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները։ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և «Կովերի պարտեզ» ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Սեդրակ Բալյանն է «X»-ի իր էջում մի տեսանյութ հրապարակել։

Կարդալ ավելին

Այսպիսի մարդիկ Հայաստանը տանում են փակուղի. Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին

Այսպիսի մարդիկ Հայաստանը տանում են փակուղի. Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին

180 աստիճանի շրջադարձն արտացոլում է Հայաստանի ներկայիս իշխանությունների ցանկությունը՝ զոհաբերել Ռուսաստանի Դաշնության և այլ մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը՝ հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Երևանը հրապուրվեց Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից: Այս մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պատասխանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Մոսկվան և Երևանը խոսում են տարբեր լեզուներով, իսկ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն դարձել են հիմնական գործընկերները, Զախարովան խոստովանեց. «Ես…

Կարդալ ավելին

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Երևանին կոչ է արել վերադառնալու «դաշնակցային բնականոն վիճակին»

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Երևանին կոչ է արել վերադառնալու «դաշնակցային բնականոն վիճակին»

Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը միակ ողջամիտ լուծումն է։ Դրա մասին չորեքշաբթի՝ ապրիլի 3-ին՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։ «Վստահ ենք, որ կուտակված անհավասարակշռությունների շտկումը և Մոսկվայի ու Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը ոչ միայն հնարավոր է, այլև միակ ողջամիտ լուծումն է»,- ասված է  ՀՀ-ում ՌԴ դիվանգիտական ներկայացուչության թելեգրաման ալիքում զետեղված հայտարարությունում։ Հաղորդագրության մեջ նշվում է…

Կարդալ ավելին

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: «Հիմք ընդունելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան՝ երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այս ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա: Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` կարևոր դրույթներ են ավելացվել վաղ նախազգուշացման և ցեղասպանությունների հետ կապված ռիսկերի վերաբերյալ: Մասնավորապես, նման ռիսկերի շարքում…

Կարդալ ավելին

Գումար ամեն հնարավոր ճանապարհո՞վ․ «Փող off տղամարդիկ»՝ նոր 16+ ներկայացում.

Գումար ամեն հնարավոր ճանապարհո՞վ․ «Փող off տղամարդիկ»՝ նոր 16+ ներկայացում.

Սուրեն Շահվերդյանից Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը կրկին նոր աշխատանք է ներկայացնում՝ «Փող off տղամարդիկ», որի առաջնախաղը կլինի ապրիլի 12-ին՝ ժամը 19:00, Կ.Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում։ Ներկայացման գործողությունները ծավալվում են քովիդի ժամանակ։ Փակ իրավիճակում ապրելու համար գումար վաստակելու նպատակով երեք ընկեր որոշում են համարձակ ու հետաքրքիր քայլերի գնալ՝ հանդիպելով «պահանջվում է մերկապար» հայտարարությանը։ Ներկայացման հիմքում դժվար իրավիճակներում մարդկանց արժեքներն են և գլխավոր ասելիքը՝ գումարը չպետք է դառնա առաջնահերթություն։ Սուրեն Շահվերդյանը և Սառա Նալբանդյանը դեռևս քովիդից առաջ…

Կարդալ ավելին
1 273 274 275 276 277 634