Հայաստանի ներկայիս իշխանությունները իզուր են համեմատում հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, Եվրամիության հետ, որի գործերն այսօր անկեղծորեն վատ են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ես այսօր տեսա մեր զրույցի ամփոփագիրը և տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է», – ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։ «Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։ Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների…
Կարդալ ավելինԲռնի տեղահանված արցախահայերի խնդիրը Կոտայքի մարզպետի ուշադրության կենտրոնում է. արցախցիներ(ֆոտոշարք)
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված արցախահայերին Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվեց բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի նրանց կեցության , սննդի և այլ անհրաժեշտ պարենային օգնության տրամադրման խնդիրները, պատշաճ կերպով կազմակերպվեն: Հանրապետության մարզերում և համայնքներում կազմակերպվեց արցախահայերի ընդունելության բարդ շրջանը:Բայց ինչպես բոլորս նկատեցինք այն իրականացվեց պատվով, մասնավորապես՝ ԿՈՏԱՅՔԻ մարզն ընդունելով հազարավոր մեր արցախահայերին նա առաջինն էր հանրապետության խոշոր մարզերից, որտեղ կարողացավ ապաստան , սնունդ , հագուստ և այլ միջոցերով բավարարել …
Կարդալ ավելինԱդրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Ադրբեջանում հանդիպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով, Հասանովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն էլ ավելի կբարձրացնեն «երկու եղբայրական երկրների» բանակների պաշտպանունակությունը։ Իր հերթին, Հ. Գյորգյունը հատկապես ընդգծել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների անկեղծ հարաբերությունները բարենպաստ ազդեցություն են ունենում ռազմական համագործակցության, ինչպես նաև այլ ոլորտների վրա»։…
Կարդալ ավելինՊԵԿ-ը 2024-ի առաջին եռամսյակում բյուջե է հաշվեգրել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն. աճը կազմել է 21%
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից կատարված վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որից 11,8 մլրդ դրամը կամ 78%-ը ճշտումներով, իսկ 3,3 մլրդ դրամն առաջադրվել է թեմատիկ ուսումնասիրության արդյունքում կազմված ակտերով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե հաշվեգրվել է 12,6 մլրդ դրամ, աճը կազմել է 21%։ «Վերլուծությունների արդյունքում հարկ վճարողներին, իրենց մոտ առկա ռիսկերի վերաբերյալ,…
Կարդալ ավելին«Դալան» տեխնոպարկն իր հարկի տակ կհամախմբի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին. ԲՏԱ նախարար
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը օրերս փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է «Դալան» տեխնոպարկի շինարարության հրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքներին։ «Նախագծի հեղինակները ներկայացրել են ՏՏ ոլորտի՝ համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածք ունենալու անհրաժեշտությունը, տեխնոպարկի առանձնահատկությունները և ցուցադրել միջազգային ստանդարտներով կառուցվող շինարարության ընթացքը: Տեխնոպարկն իր հարկի տակ համախմբելու է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ ապահովելով նրանց համար հարմարավետ աշխատանքային միջավայր. մոտիվացնող և ոգեշնչող աշխատանքային միջավայրի ստեղծումը կարող է լավ մասնագետներ ներգրավելու և պահպանելու կարևորագույն գրավականներից լինել: Տեխնոպարկը բաղկացած է լինելու 22 հարկից,…
Կարդալ ավելինՀԱՊԿ-ը ՀՀ-ում իր պատասխանատվության տարածքը համարում է կարգավորված պետական սահմաններում նրա ինքնիշխան տարածքը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության տարածքը համարում է կարգավորված պետական սահմաններում նրա ինքնիշխան տարածքը, РБК-ին հայտնել են ՀԱՊԿ-ից։ Այսպես են ՀԱՊԿ-ից արձագանքել Երևանի պահանջին՝ պարզաբանել հանրապետությունում կազմակերպության պատասխանատվության տարածքի հարցը։ «Պատասխանատվության գոտու մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ Քանի որ համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության տարածք համարվում է…
Կարդալ ավելինՎերին Լարսի անցակետում 1300 հայկական ավտոմեքենա է կուտակված
Ռուսաստանից դեպի Վրաստան Վերին Լարսի անցակետում մոտ 900 ավտոմեքենա է կուտակվել։ Դրա մասին ապրիլի 1-ին թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Ըստ նրա՝ դա մեքենաների բավական մեծ կուտակում է։ Իրավիճակը բխում է նախկինում նկատված եղանակային պայմաններից։ Ներկա պահին ճանապարհը մաքրվում է ձյունից։ Հակոբյանը նշել է, որ հակառակ ուղղությամբ էլ 400 հայկական մեքենա է սպասում: «Սրանք նորմալ ցուցանիշներ են»,- շեշտել է նա։
Կարդալ ավելինՌուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Ռուսական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Մարտի 1-ի Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում բանակցությունների զարգացման ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, այդ թվում՝ տարածաշրջանային «3+3» հարթակի գործունեության զարգացման համատեքստում։ Անդրադարձ է եղել ռուս-թուրքական համագործակցության որոշակի ասպեկտներին, տարբեր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցին։
Կարդալ ավելինՆԳՆ-ն Ռուսաստանում օտարերկրացիների կեցության ժամկետը կկրճատի՝ հասցնելով տարեկան 90 օրվա
ՌԴ ՆԳՆ-ն կառավարություն է ներկայացրել օրինագիծ, որը նպատակ ունի ընդլայնել գերատեսչության լիազորություններն օտարերկրացիների հանդեպ։ Առաջարկվում է երկիր եկած օտարերկրացիների կեցության ժամկետը կրճատել՝ հասցնելով տարեկան 90 օրվա, հայտնել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցել է «Ведомости»-ն։ Գերատեսչության հաղորդման մեջ նշվում է, որ նախագիծը սահմանում է մի շարք իրավական լրացուցիչ հիմնավորումներ։ Փաստաթուղթը նախատեսում է անձի կենսաչափական նույնականացման կիրառում Ռուսաստան մտնելիս եւ կեցության միասնական փաստաթուղթ միգրանտների համար։ Օտարերկրացիների համար կստեղծեն թվային պրոֆիլ, որը կվերահսկի երկրում կենալու ռեժիմը…
Կարդալ ավելինԵՄ-ն ներկայացրել է ներմուծումների վերահսկման համակարգի ներդրման ընթացիկ վիճակը. ՊԵԿ
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին։ ՊԵԿ-ից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական միությունը կարող է աջակցություն տրամադրել: Կողմերը ներկայացրել են իրենց մաքսային օրենսդրություններում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև մաքսային համագործակցության ուղղությամբ ԵՄ տեխնիկական գործիքների օգտագործման…
Կարդալ ավելին