Հանրապետության ողջ տարածքում 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ինչպես հայտնում են «Հայպետիդրոմետ»-ից, Երևանում հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +2+4։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ 0-4,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -9-13, ցերեկը՝ -3+1,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +1+3,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1+4,
Լոռի՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +1+5,
Տավուշ՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +3+8,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2-6,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+3,
Արարատ՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +1+4,
Արմավիր՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +3+7,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -9-11, ցերեկը՝ -1-4,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +5+10,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +5+10: