Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանք խափանման միջոցով։ Այս մասին հայտնում է Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ «Միանշանակ համաձայն չենք դատարանի որոշմանը, քանի որ առավել քան հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, առավել ևս առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների իր իսկ բնորոշմամբ որպես հանցագործություն անլուրջ ընդունելը։ Իսկ իրականում տվյալ անձը անլուրջ էր ընդունել ամբողջ ԱԱԾ կառույցին, որի ցավալի հետևանքը Բազեյանի շուրջ վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելն էր։…
Կարդալ ավելինԱյսուհետ դպրոցների համար գնումները կիրականացվեն կենտրոնացված կարգով
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է դպրոցների վարչատնտեսական գործառույթների պատվիրակում իրավաբանական անձին, մասնավորապես նախատեսվում է դպրոցների համար իրականացնել հանրային հատվածի հաշվապահության և գնումների համակարգողի ծառայությունների ձեռք բերում՝ կենտրոնացված կարգով: Գործող կարգավորումների շրջանակում նախարարությունը կարող է կենտրոնացված կարգով գնում կատարել միայն իր կառավարման համակարգում գործող դպրոցների համար: Սակայն նկատի ունենալով, որ կոնկրետ բնագավառում քաղաքականություն մշակող մարմինը առավելագույնս կարող է տիրապետել այդ բնագավառի առանձնահատկություններին, հետևապես կոնկրետ բնագավառում միասնականության ապահովման, մասնավորապես՝ նախարարության կողմից…
Կարդալ ավելինԱՀԿ-ն գրանցել է ավելի քան 400 գրոհ Գազայի հատվածի առողջապահական օբյեկտների դեմ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է 410 գրոհ Գազայի հատվածի առողջապահական օբյեկտների դեմ։ Ինչպես նշվել է կազմակերպության օկուպացված պաղեստինյան տարածքի ներկայացուցչության զեկույցում, այդ հարձակումների հետեւանքով զոհվել է մոտ 700 մարդ։ «Հոկտեմբերի 7-ից ԱՀԿ-ն գրանցել է 410 հարձակում Գազայի հատվածի առողջապահական համակարգի դեմ։ Այդ գրոհները հանգեցրել են 685 մարդու մահվան, 902 հոգի վիրավորվել է»,- ասված է փաստաթղթում։ Կազմակերպությունը նշել է, որ վնասվել են 30 հիվանդանոց, 54 շտապօգնության մեքենա։ ԱՀԿ ներկայացուցչության տվյալներով՝ եւս 403 նման հարձակում կատարվել…
Կարդալ ավելինՄարգարին, մայոնեզ, կետչուպ, տոմատ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. Խոստանում է 2,37 մլրդ դրամի ներդրում
Կառավարության այսօրվա՝ մարտի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մարգարինի, սպրեդի, բուսայուղային խառնուրդների, մայոնեզի, կետչուպի, խտացրած կաթի, տոմատի մածուկի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2.37 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 30 աշխատատեղ՝ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։…
Կարդալ ավելինԱյսուհետ ֆիզիկական անձանցից գնումների դեպքում պետք է հաշվարկեն եւ պահեն եկամտային հարկը. Դա կկրճատի ստվերը. Բադասյան
Կառավարության այս որոշմամբ հաստատում ենք հատուկ փաստաթղթավորման կարգ, ըստ որի ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին» նախագիծը: «Ներկա կարգավորումներով շրջանառության հարկ վճարողներն ազատված են հարկային գործակալի պարտականությունից, երբ շուկայից ձեռքբերում են անում ֆիզիկական անձանցից եւ չեն…
Կարդալ ավելինԿարմրուկով հիվանդ անձը կարող է վարակել մարդկանց, անգամ եթե ապրում են նույն շենքի տարբեր հարկերում. ԱՆ
Կարմրուկով հիվանդ անձը կարող է վարակել չպատվաստված անձանց, անգամ եթե ապրում են նույն շենքի տարբեր հարկերում և շփում չունեն միմյանց հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են առողջապահության նախարարությունից։ «Ամբողջ աշխարհում շարունակում է գրանցվել կարմրուկի դեպքերի աճ, ինչը պայմանավորված է կարմրուկով չպատվաստված երեխաների թվի շարունակական աճով: Կարմրուկը խիստ վարակիչ է և արագ տարածվում է չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում: Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով՝ նախատեսված 1 և 4-6 տարեկան…
Կարդալ ավելինԱմիօ թվային քարտերն ամպի չափ հնարավորություններով ու 5% քեշբեքով
Հնարավորություններն ամպի չափ են, երբ օգտագործում եք Ամիօ թվային քարտերը՝ պարզեցնելով առանց այն էլ հագեցած առօրյան: Մեր սոցիալական ցանցերում (bit.ly/4cxv6IW, bit.ly/49Y6uay) անցկացվող ՙԱմպի չափ հնարավորություններ՚ արշավի շրջանակներում շարունակում ենք ցուցադրել հասարակ իրավիճակներ առօրյայից, երբ Ամիօ թվային քարտ օգտագործելը միայն հեշտացնում է կյանքը: Սրճարանում, ընկերական միջավայրում, հանգիստը վայելելիս կատարեք անհպում վճարում Ամիօ թվային քարտով՝ միևնույն ժամանակ կուտակելով 5 տոկոս քեշբեք: Եթե փորձում եք հաշվարկել, թե տաքսի ծառայության վրա ամսական որքան գումար եք ծախսում, ապա կցեք Ամիօ…
Կարդալ ավելինԱնխափան ընթացք եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակին. Արարատ Միրզոյանի ուղերձը
ՀՀ ԱԳ նախարարն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ: Այս մասին են տեղեկանում ԱԳՆ-ից: «Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, և ավանդական երկամսյակն այս տարի մեկնարկում է մեզ համար միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու մասին կարևորագույն որոշման համատեքստում։ Միջազգային այս հեղինակավոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու միաձայն որոշումը վկայում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դավանած արժեքներին…
Կարդալ ավելինԱնահիտ Ավանեսյանը կարևորել է էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործում ԱՆ-ի և ԱԱՏՄ-ի միջև ակտիվ գործակցությունը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Ներկայացվել են խմելու ջրի որակի, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման նվազեցմանը, ինչպես նաև` դեղերի շրջանառության ոլորտին առնչվող օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության, ստուգումների արդյունքները և խնդիրները։ Պատասխանատուների հետ քննարկմանը նախարարը կարևորել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, այդ թվում` էլեկտրոնային դեղատոմսի սահուն և արդյունավետ ներդրման գործում գերատեսչությունների միջև ակտիվ գործակցությունը, խոչընդոտների շուրջ հետադարձ…
Կարդալ ավելինՄՊՀ-ն հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտի ուսումնասիրության արդյունքները
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վարչական վարույթների ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաև հնարավոր խնդիրների առնչությամբ ստացված ազդակները։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Պահնորդական ծառայությունների մատուցումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, իսկ պահնորդական գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն պահնորդի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները։ Պահնորդական ծառայություններ մատուցած տնտեսավարող սուբյեկտների թիվը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 18 տոկոսով՝ 96-ից դառնալով 113, իսկ պահնորդական…
Կարդալ ավելին