Կրեմլը կասկածելի է համարել Եվրամիության դիտորդական առաքելության արդյունավետությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին մեկնաբանել Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ դիտորդներին անձեռնմխելիություն տրամադրող համաձայնագրի վավերացումը, ինչպես նաև առաքելության ընդլայնումը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այստեղ, թերևս, արժե կասկածի տակ դնել նման առաքելության պոտենցիալ արդյունավետությունը… Հարցն այն է, թե ո՞րն է մոնիտորինգի առարկան և արդյոք այդ առաքելությունը ճանաչված է ադրբեջանական կողմից։ Եթե ճիշտ հասկանանք, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին,…
Կարդալ ավելինԵՄ առաքելությունը Հայաստանում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին. Զախարովա
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի դրական դինամիկան նկատվել է այն ժամանակ, երբ ակտիվ կերպով կատարվել են բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները, երբ իրականացվել են կանոնավոր շփումներ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ չկան այլ տեսական հնարավորություններ։ Սակայն հենց այդ ժամանակ է եղել դինամիկա՝ կապված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման եւ այն ձեւաչափերի հետ, որոնք թելադրվել են դրանցով։ Զախարովան նշել է, որ ավելի ուշ …
Կարդալ ավելինՀայաստանին, ինչպես Վրաստանին, չի հաջողվի լիովին վերացնել Ռուսաստանից տնտեսական կախվածությունը. Վրացի փորձագետ
Հայաստանին չի հաջողվի լիովին վերացնել իր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Այս մասին մարտի 20-ին «Հարավային Կովկաս. միտումներ և հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է վրացի քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն։ Նա սա շատ բարդ խնդիր անվանեց՝ բացատրելով, որ նույնիսկ Վրաստանը չի կարող դրան հասնել։ Քաղաքագետը մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանը կարող է խախտել Հայաստանի հետ պետական սահմանը. «Վրաստանը, որը տարածաշրջանում կայուն խաղաղության կողմնակից է, կարող է աջակցել Հայաստանի ջանքերին՝ մերձենալու Արևմուտքին», – հավելել է նա։
Կարդալ ավելինԱրցախցիների վերադարձի իրավունքը պետք է Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի. Գեղամ Ստեփանյան
Միջազգային հանրությունը համապատասխան լրջությամբ չի վեաբերվել Արցախի ժողովրդի պահանջներին և էթնիկ զտման ու ցեղասպանության մասին ահազանգումներին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշեց, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարբեր, երբեմն նաև անհոդաբաշխ ելույթներ ձոնելը չի նշանակում, որ մեխանիզմը կիրառության մեջ է դրվել։ «Մեր խնդիրն այն է, որ մեխանիզմը կիրառության մեջ չի դրվել»,- ասաց Գ.Ստեփանյանը։ Գեղամ Ստեփանյանն ասաց. «Արցախցիների խնդիրները վերաբերում են ինչպես սոցիալական բնույթին,…
Կարդալ ավելինԱրվեստը (հյուսքն) օգնում է հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց հանգիստ ու հստակ մտածել. JOS
Գյոթեբորգի համալսարանի շվեդ գիտնականները ապացուցել են, որ հյուսքը զգալի օգուտ է բերում այն մարդկանց, որոնք տառապում են հոգեկան խանգարումներով։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Occupational Science (JOS) գիտական պարբերականում։ Մասնագետները գնահատել են հյուսքով զբաղվող ավելի քան 600 մարդկանց արձագանքները իտերատիվ կոնտենտ-անալիզի մեթոդների օգնությամբ։ Արդյունքները ցույց են տալիս երեք ակնհայտ միջոց, որոնցով հյուսելը նպաստում է հոգեվիճակի բարելավմանը։ Հյուսքն օգնում է թուլանալ, կարգավորում է կյանքը եւ մասնակիցներին տալիս է ինքնության զգացում, ինչն ընդհանուր առմամբ նվազեցնում է տագնապը։…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 20-ին, կազմել է 399.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.50 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.35 դրամ (նվազել է 1.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.51 դրամ (նվազել է 1.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.31 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 395-398 դրամով, վաճառվում է 401-403.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 424-432 դրամով,…
Կարդալ ավելինՄատենադարանում տեղի կունենա «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողով` նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին
Մարտի 21-22-ին Մատենադարանում տեղի կունենա «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողով` նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հունվարի 26—31 Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում կարևոր քննարկումներ էր ծավալվել Իրանի խոշորագույն ձեռագրական և գիտական կենտրոնների ղեկավարների հետ։ Գրավոր ժառանգության ուսումնասիրման և հրատարակման գիտահետազոտական կենտրոնում, Իրանի Ազգային գրադարանում և արխիվում, Կրոնների և դավանանքի մասնագիտացված համալսարանում, Այաթոլահ Մարաշի Նաջաֆիի անվան գրադարանում, առաջատար հրատարակչան տներում տեղի ունեցած հանդիպումներում ձեռք…
Կարդալ ավելին<<Յուրաքանչյուր գույնի մեջ կան երանգներ, որոնք արտահայտում են տարբեր տրամադրություններ՝ ուրախություն, տխրություն, կարոտ և սեր>>
Մարտի 22-ին ժամը 17-ն Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ՝ Արշալույս Չիֆլիկյանի ցուցահանդեսի բացումը: Արշալույս Չիֆլիկյանը երևույթ է հայ կերպարվեստում, արգասավոր նկարիչ, գրող, հանրագիտակ, մեծահմուտ մանկավարժ, որի մարդկային ու մտավոր արժանիքները բարձր են գնահատել ժամանակակիցները։ Նա միանգամայն արժանիորեն էր կրում Հայաստանի վաստակավոր նկարչի կոչումը (1970 թ.): Նրա ներկայությունը կար մշակույթի տարբեր ոլորտներում՝ նկարչություն, թատրոն, պոեզիա, դրամատուրգիա և այլն, որտեղ իր դեմքն ու տեղն ուներ[1]։ Արշալույսը դպրոց է հաճախել 13 տարեկանում։ Ուսումնառության տարիներին նա ապրել է Գայֆեճյանի բնակարանում։ Արշալույսի համար Գայֆեճյանի բնակարանում ապրելու շրջանը հարուստ է եղել մտավորականության հետ…
Կարդալ ավելինՄեկնարկել Է «VivaTech 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոխանցմամբ ՝ հայտարարում է 2024թ. մայիսի 22-25-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառման՝ «VivaTech 2024» 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է։ Ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին: Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, անցկացվող միջոցառումների, ինչպես նաև ստարտափ ընկերությունների համար նախատեսված մրցույթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով: Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի…
Կարդալ ավելինՄարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 20 հարց
Ազգային ժողովի խորհուրդը մարտի 18-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 20 հարց:
Կարդալ ավելին