Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առևտրային ցանցերի և մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Քննարկումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, միջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, Հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ և այլ շահագրգիռ անձինք: ՄՊՀ-ից հայտնում են, որ միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր պահանջները և ուղղորդելու նրանց մինչև կարգավորումների ուժի մեջ մտնելն իրենց վարքագիծը համապատասխանեցնել նոր պահանջներին՝ ձեռնպահ մնալով հնարավոր…
Կարդալ ավելինԿանցկացվի Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի օգոստոսի 5-9-ը կազմակերպում է Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ խորհրդաժողովի նպատակն է քննարկել Սփյուռքում հայկական կրթօջախների կրթության առկա հիմնահարցերը, սահմանել նպատակները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման, նպատակներին հասնելու հաջորդական քայլերը: Խորհրդաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել կրթական քաղաքականության և ռազմավարության հետ առնչություն ունեցող քննարկումներ, ինչպես նաև ներկայացնել մանկավարժական գիտագործնական բնույթի զեկուցումներ: Կրթական քաղաքականությունն ու ռազմավարությունը ներկայացվելու է…
Կարդալ ավելինՀիմքեր կան ակնկալելու, որ Հայաստանի համար գազի սակագինը մինչև 2031-ն անփոփոխ կմնա. փոխնախարար
Հիմքեր կան ակնկալելու, որ Հայաստանի համար գազի սակագինը մինչև 2031 թվականն անփոփոխ կմնա։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 11-ին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասաց Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Նա հիշեցրեց, որ 2022 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2013 թվականի գազային համաձայնագրին լրացում։ Այն ընդգրկում է բնական գազի գնագոյացման հիմունքները: Ըստ այս փաստաթղթի՝ Հայաստանի համար գազի սակագինը չպետք է փոխվի մինչեւ 2031 թվականի վերջ։ Փոխնախարարը…
Կարդալ ավելինԹուրքական լիրան դոլարի նկատմամբ պատմական նվազագույնի է հասել
Երկուշաբթի օրը թուրքական լիրան թարմացրել է իր պատմական նվազագույնը դոլարի նկատմամբ, իսկ ամերիկյան արժույթի միավորը վաճառվում է ավելի քան 32 լիրայով։ Այս մասին են վկայում առցանց առևտրի տվյալները։ Առայժմ օրվա ընթացքում փոխարժեքը բարձրացել է մինչև 32,02 լիրա՝ մեկ դոլարի դիմաց։ Առևտրի նախորդ փակման մակարդակը 31,93 էր: Եվրոն նույնպես վաճառվում է լիրայի նկատմամբ իր պատմական առավելագույն մակարդակով: Մարտի 8-ին եվրոն արժեր 34,98, իսկ այս պահին եվրոպական արժույթի մեկ միավորի համար տալիս են 35,06 լիրա։ Ստամբուլի BIST100…
Կարդալ ավելինՀայաստանը ցանկացած պահի կարող է լիակատար շրջափակման մեջ հայտնվել. «Միասին»
Կապան քաղաքը, փաստորեն, գոյություն չունի, և ցանկացած պահի կարող են հայտարարել, որ մուտքը քաղաք փակ է, և դա կբերի Մեղրի և Քաջարան մուտքի փակմանը։ Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Միասին» շարժման անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Դանից հետո, ըստ նրա, Հայաստանը կհայտնվի լիակատար շրջափակման մեջ, ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղի հետ։ Նա հավելել է, որ Կապանի օդանավակայանը գտնվում է ադրբեջանցիների ռադարի տակ։ «2020 թվականի դեկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը (այժմ՝…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 11-ին, կազմել է 403.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.52 դրամ (աճել է 1.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 518.40 դրամ (աճել է 3.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.45 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 406-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 432-439 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԵղանակը կտաքանա
Մարտի 12-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 3-6 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հանգստյան օրեր աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +12+14։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +4+9, Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +4+8, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+13, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+7, Լոռիում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +6+10, Տավուշում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +10+14,…
Կարդալ ավելինԵրևանի վարչական շրջաններից մեկի նախկին ղեկավարը հափշտակել է համայնքապատկան մանկապարտեզը
Ա.Ս.-ն, 2011 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցնելով Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր մտերիմ Ա.Շ.-ի հետ հափշտակել է Երևանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ներքին Չարբախ 3-րդ փողոց 60/1 հասցեում գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատության 124.3 քմ մակերեսով և 18 մլն 720 հազար դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը: Այս մասին տեղեկանում է դատախազությունից: Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից քրեական գործի (վարույթի) ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի փետրվարի 9-ին համայնքի ղեկավարը, Ա.Շ.-ի կողմից ստանալով իր սեփականության իրավունքը գրանցելու…
Կարդալ ավելինՄի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցվճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ.ՊԵԿ
Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Այսինքն՝ ավտոմատ համակարգի միջոցով Կենտրոնական բանկը Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին էլ կփոխանցվի գումարը։ Միաժամանակ, եթե շահառուն ցանկանում է գումարները փոխանցվեն իր նախընտրած վավեր հաշվեհամարին, ապա կարող է…
Կարդալ ավելինՏրանսպորտի թանկացումը բացասական ազդեցություն է թողնելու աշխատողների զգալի մասի եկամուտների վրա. հայտարարություն
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հանդես է եկել Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հայտարարությամբ։ Հայտարարության տեքստում մասնավորապես նշված է․ «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, միավորելով 18 ճյուղային հանրապետական արհմիություններ, որոնցում ընդգրկված են 587 արհեստակցական կազմակերպություններ մոտ 200 000 արհմիության անդամներով, իր մտահոգությունն է հայտնում Երևանի ավագանու կողմից Երևանում նախատեսվող հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագծի առնչությամբ, որն անշուշտ ծանր սոցիալական հետևանքներ կունենա մայրաքաղաքի բնակչության տարբեր խմբերի համար: ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնակչության 24.8 %-ն աղքատ…
Կարդալ ավելին