Մարտի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-6 մ/վ, մարտի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն մարտի 12-13-ին կբարձրանա 5-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 8-ի և 11-ի ցերեկը, 12-13 սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 9-ի գիշերը և ցերեկային ժամերին քաղաքի առաձին…
Կարդալ ավելինԹվացյալ վախերը, կարծրատիպերը կնոջը դարձնում են խտրականության զոհ և ստիպում նրան ապրել զրկանքներով. Թաթոյան
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ ուղերձ է հղել: «Կնոջ պաշտպանությունը նախևառաջ նշանակում է նրա արժանապատվության երաշխավորում: Թվացյալ վախերը, կարծրատիպերը կնոջը դարձնում են խտրականության զոհ և ստիպում նրան ապրել զրկանքներով, նվաստացնում են կնոջ արժանապատվությունը, նրան դարձնում բռնության զոհ: Այս արատավոր երևույթների բացառումը մեր հասարակությունը զարգացման տանող կարևոր գործոն է: Հայոց աշխարհում կինը միշտ է առանձնացել բնատուր նվիրումով և բացառիկ ջերմությամբ, խոհեմ էությամբ ու հմայքով։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ կանայք։ Թո´ղ…
Կարդալ ավելինԴեպի Գազայի հատված ծովային մարդասիրական միջանցքը կբացվի մարտի 10-ին
Այս կիրակի Գազայի հատվածի բնակիչները կսկսեն Կիպրոսից ծովով առաքվող մարդասիրական օգնություն ստանալ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է Bild-ը։ Ծովային մարդասիրական միջանցքի նախապատրաստմանը մասնակցում են ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Կարդալ ավելինՊուտինը 10 անգամ փորձել է սպանել ինձ. Զելենսկի
Լայնածավալ ներխուժման ընթացքում առնվազն 10 մահափորձ է կատարվել իմ դեմ։ Այս մասին իտալական Rai հեռուստաալիքի Cinque minuti ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «քանի անգամ է Պուտինը փորձել սպանել նրան»։ «Ասում են՝ 10 անգամ։ Սա հետախուզության և հատուկ ծառայությունների տվյալն է։ Ուկրաինայում բոլոր մարդիկ զինվորականներ են, որոնք ամեն օր իրենց կյանքը վտանգում են ռազմաճակատում։ Ուկրաինացի զինվորներն ամեն օր վտանգում են իրենց կյանքը, Օդեսայում խաղաղ բնակիչները նույնպես ամեն օր ռիսկի են…
Կարդալ ավելինԹե ինչպես ԱՄԻՕ-ն մի նպատակի շուրջ հավաքեց իր թիմին, գործընկերներին և հաճախորդներին (ֆոտոներ)
Դեռ ամիսներ առաջ՝ Բանկի պաշտոնական վերաբրենդավորման միջոցառմանը, ԱՄԻՕՆ իր հյուրերին խնդրեց ցանկության դեպքում ներկայանալ նվեր-գրքերով։ Գրքերը շատ էին, իսկ նպատակը մեկը՝ աջակցել մարզային գրադարանների զարգացմանը։ Գործընկերների, հաճախորդների և աշխատակիցների կողմից հավաքված բազմաժանր գրքերը օրերս ուղևորվեցին Սյունիք՝ լրացնելու Տորունիք գյուղի գրադարանը, որը սպասարկելու է նաև հարակից գյուղերը։ Ուրախ ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ մարզային գրադարանների զարգացման մեջ, որը լինելու է շարունակական: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: How AMIO succeeded in gathering its team, partners…
Կարդալ ավելին«Դարոյինք» ընկերությունը արդեն 26 տարի մեր կողքին է
«Դարոյինք» ընկերության համար տարին հոբելյանական է ընկերությունը մեր սեղանների քաղցր համն է և երեխաների սիրելին արդեն շուրջ 27 տարիներից ավելի:Այս ընթացքում կազմակերպությունը կարողացել է տարիների քրտնաջան աշխատանքի և կայուն զարգացման շնորհիվ հասնել ու անցնել շուկայում առկա տարբեր ապրանքանիշներից դառնալով հանրապետության ՝ հատկապես մարզերում սպասված տեղական արտադրողներից ամենակայունն ու որակով նախընտրելին: «Զրույց» թերթը և «Progressarmenia .com» էլեկտրոնային կայքի մարզային հանդիպումները շարունակվում են : Մեր զրույցի շրջանակներում պարզ դարձավ, որ վերջին շրջանում սպառողների վստահությունը նկատելիորեն բարելավել…
Կարդալ ավելինԿոմիտասյան հույսի տաճար.
Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների համերգը Մարտի 22-ին՝ ժ. 19:00-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ, տեղի կունենա Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ համերգ։ 1938 թ․ Ստեփանակերտում հիմնադրված երաժշտական դպրոցում ի սկզբանե գործում էին 3՝ դաշնամուրային, լարային և թառի բաժինները, սովորում էր ընդամենը 38 աշակերտ, որը 1950-ից անվանակոչվեց Կոմիտասի անունով: 2023 թ․սեպտեմբերին՝ Արցախի բնակչության բռնի տեղահանությունից առաջ, դպրոցում գործում էին դաշնամուրային, լարային, փողային, հարվածային,…
Կարդալ ավելինԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը: Գործող օրենսդրություն Հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով, որի ընթացքում անձը իրավունք է ստանում դիմելու և մասնակցելու տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ նշանակվելուց հետո տնօրենի պաշտոնավարման համար հիմք է կնքված պայմանագրի ժամկետը: «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը՝ անկախ ուսհաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի հնգամյա…
Կարդալ ավելինՌԴ-ն կկիրառի միջուկային զենք միայն այն դեպքում, եթե ինչ-որ բան սպառնա նրա գոյությանը. Պեսկով
Ռուսաստանը կողմ է միջուկային զենքի վերաբերյալ իր դոկտրինին, որտեղ այն ներկայացվում է որպես «հրաժեշտի զենք»։ Այն կկիրառվի միայն այն դեպքում, եթե ինչ-որ բան սպառնա երկրի գոյությանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է մեզ, ապա այն ամենը, ինչ վերաբերում է միջուկային զենքին, շարադրված է համապատասխան դոկտրինում։ Եվ կրկին նշեմ, որ եթե հեռանանք իրավաբանական լեզվից, այնտեղ հենց այդպես էլ ներկայացվում է՝ որպես «հրաժեշտի զենք»։ Եթե ինչ-որ բան սպառնա մեր…
Կարդալ ավելինՌԴ եւ ՀՀ արտգործնախարարները քննարկել են փոխգործակցությունն ինտեգրացիոն միավորումների շրջանակում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսով քննարկել է փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում։ «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերը, ներառյալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։
Կարդալ ավելին