ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին

ՊՆ  progressarmenia.com լրատվական կայքին փոխանցմամբ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։ Ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին. Sputnik Արմենիա

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին. Sputnik Արմենիա

ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին արված արտահայտությունները հայ ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասին։ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը մի խումբ անձինք ակցիա են անցկացրել նրա հուշարձանի առջև՝ նացիստական խորհրդանիշներ օգտագործելով: Դրանից հետո Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմ) X սոցցանցում գրել էր, որ «նացիստների հանցակից Գարեգին Նժդեհի փառաբանումն անընդունելի է», և որ «իշխանությունները պետք է ամուր դիրքորոշում որդեգրեն նեոնացիզմի և հակասեմականության ցանկացած ձևի դեմ»։…

Կարդալ ավելին

Հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու իրական հնարավորություն կա։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Նա հանցագործություն է անվանել այնտեղից վտարված հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին չխոսելը։ Նախկին արտգործնախարարը հավելել է, որ այսօր այս հարցը պետք է բարձրացվի, սա իրական խնդիր է, և ամբողջ աշխարհը խոսում է դրա մասին։ Օսկանյանը հիշեցրել է, որ կա Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև…

Կարդալ ավելին

Ռուսաստանին կփոխանցվի ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին Հայաստան հանձնելու գործընթացը կազմակերպելու փաստաթղթերի փաթեթը. ՆԳՆ

Ռուսաստանին կփոխանցվի ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին Հայաստան հանձնելու գործընթացը կազմակերպելու փաստաթղթերի փաթեթը. ՆԳՆ

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։ ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք. Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ասաց. «Փետրվարի 21-ի կեսօրին ՌԴ-ից պաշտոնական գրությամբ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանմանը տեղեկացվել է հետախուզվողի հայտնաբերման մասին եւ խնդրվել է վերահաստատել հետախուզման փաստը։ Ի պատասխան՝ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանման կողմից…

Կարդալ ավելին

Եղանակը` Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի. Երեւանում սպասվում է անձրեւ

Եղանակը` Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի. Երեւանում սպասվում է անձրեւ

Հայաստանի շրջանների զգալի մասում փետրվարի 23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում տեղումներ կլինեն ձյան տեսքով։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Արդեն շաբաթ օրը օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում կսկսվի։ Ինչպես  փոխանցեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +10+12։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1+6, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1+4, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+8, Սևանա լճի ավազանում` գիշերը՝…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 22-ին, կազմել է 404.36  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.97 դրամ (աճել է 2.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 512.65 դրամ (աճել է 2.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403.50 դրամով, վաճառվում է 406.50-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-436 դրամով,…

Կարդալ ավելին

Այս արարողությունը հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ է. Արարատ Միրզոյան

Այս արարողությունը հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ է. Արարատ Միրզոյան

«Մեծագույն պատիվ է ներկա լինել Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությունը վերապրած մեծ կերպարին, որը պայքարեց ազատության համար մինչև հնարավոր վերջին զոհաբերություն, հարգանքի տուրք՝ նույն կերպ Հայրենիքի հանդեպ խոր սիրով լցված մյուս հայերի հիշատակին: Այս արարողությունը նաև հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ է»,- նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և…

Կարդալ ավելին

Պարենային անվտանգությունը մարտահրավեր է Հայաստանի համար եւ կմնա այդպիսին. փոխվարչապետ

Պարենային անվտանգությունը մարտահրավեր է Հայաստանի համար եւ կմնա այդպիսին. փոխվարչապետ

Պարենային անվտանգությունը մարտահրավեր է Հայաստանի համար եւ կմնա այդպիսին։ Այս մասին «ԵՄ-Հայաստան» քաղաքացիական պլատֆորմի ամփոփիչ հաշվետվությանը նվիրված միջոցառման ժամանակ փետրվարի 22-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ դա ոչ միայն եւ ոչ այնքան ապրանքների դեֆիցիտի հարց է, որքան հասանելիության, տրանսպորտի, պահելու, լոգիստիկայի, որակի եւ այլընտրանքի խնդիր։ «Օրինակ, կան երկրներ, որտեղ նկատվում է ցորենի պրոֆիցիտ, բայց որտեղից մենք այն բերել չենք կարող։ Այս բոլոր խնդիրները ինքնահոսի մատնված չեն, դրանք կառավարվում են»,- հավաստիացրել է նա։

Կարդալ ավելին

Պեսկով. Բայդենի վիրավորական արտահայտությունները Պուտինի մասին խայտառակում են հենց ԱՄՆ-ին

Պեսկով. Բայդենի վիրավորական արտահայտությունները Պուտինի մասին խայտառակում են հենց ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահի վիրավորական արտահայտությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորում են հենց ԱՄՆ-ին, Համառուսաստանյան հեռուստառադիոհեռարձակման պետական ընկերության լրագրող Պավել Զարուբինին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բայդենը պարզապես «հոլիվուդյան կովբոյի» դեր է խաղում ի շահ ամերիկյան ներքին քաղաքականության, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Նման բռի հայտարարությունները ԱՄՆ պետության ղեկավարից հազիվ թե կարող են որեւէ կերպ խոցել մեկ այլ պետության ղեկավարին, մանավանդ նախագահ Պուտինին։ Բայց դա մեծ խայտառակություն է հենց երկրի համար,- ասել…

Կարդալ ավելին

ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները գնալով ամրապնդվելու են. Արմեն Գրիգորյան

ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները գնալով ամրապնդվելու են. Արմեն Գրիգորյան

Հայաստանի համար շատ կարեւոր է նաեւ քաղհասարակության միջոցով ԵՄ-ի հետ մեր համագործակցության ամրապնդումը: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացման ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ վերջին շրջանում շատ ինտենսիվ ընդլայնվում է, եւ անվտանգությունը եւս դարձել է այդ երկխոսության մաս: Գիտեք, որ Հայաստանը դիմել է, որպեսզի մաս դառնա եվրոպական խաղաղության գործիքակազմին: Սա եւս ցայտուն  օրինակ է, թե ինչպես են ընդլայնվում Հայաստանի…

Կարդալ ավելին
1 305 306 307 308 309 638